ՀՀ ՊԵԿ-ը վարչապետի և ԱԽՔ-ի բարձր հովանավորությամբ և մեծ ոգևորությամբ տեղեկացնում է, որ առաջիկայում նոր աշխատատեղերն էականորեն կավելանան:
Կառավարությունը 100 միլիարդ կտրամադրի նոր մաքսավորներին ուսուցանելու, նրանց մասնագիտական ունակությունները բարձրացնելու և հանդերձանքի համար:
Իսկ նոր մաքսավորների անհրաժեշտությունն առաջացել է մի շարք նոր մաքսակետեր տեղադրելու պատճառով:
Ըստ այդմ՝ մաքսակետեր կբացվեն Կիրանց-Ոսկեպար, Նոյեմբերյան-Այրում, Երասխ-Ելփին հատվածներում:
Աշխատանքի ընդունելիս նախապատվությունը կտրվի այդ տարածաշրջանի բնակիչներին:
Կառավարությունը հարկ է համարում նաև տեղեկացնել, որ սրանով գործընթացը չի ավարտվում և նոր մաքսակետերի բացումը իր առաջնահերթություններից է:
Բաժանորդագրվեք ՊԵԿ ֆեյսբուքյան էջին և սպասեք նոր հաղորդագրությունների: