...

Օգոստոսի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 12-14-ին շահեկան ծանոթություններ ու կապեր են սպասվելու: Լավ բանակցություններ և ուղևորություններ: Լուրեր արտերկրից: Հաջող կոմերցիոն ու միջնորդական գործունեություն:

15-18-ին՝ ձգձգումներ հանդիպումների և ուղևորությունների ժամանակ, անհրաժեշտ ինֆորմացիայի բացակայություն: Անսպասելի պարտականությունները կնյարդայնացնեն և հնարավոր է՝ վեճեր հարուցեն:

Ցուլ

Ստիպված եք լինելու ավելի մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին, կենցաղային խնդիրներին: 12-14-ին հաջողակ կլինեք ֆինանսական գործերում ու բիզնեսում: Հաջող նախաձեռնություն պրակտիկ գործերում: Լավ գնումներ կանեք: Հաջող կոմերցիա արտերկրում: Գումար կստանաք:

15-18-ին հին պարտքերը, ընկերները, հին հասարակական կամ կոլեկտիվ գործերը կարող են վատ ազդել ֆինանսական գործերի վրա: Բիզնեսում սահմանափակումների ժամանակ է: Կոշտ մրցակցություն է սպասվում:

Երկվորյակ

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր են սպասվում: 12-14-ին ոգևորված ու ինքնավստահ կլինեք: Լավ ժամանակ է նախաձեռնությունների և անձնական ծրագրերն իրագործելու համար: Առաջխաղացում մասնագիտական գործերում: Հնարավոր է ճամփորդություն, արտերկիր կմեկնեք:

15-18-ին կհիասթափվեք ձեր հնարավորություններից, փառասիրական ծրագրերը կխախտվեն: Ծանր մասնագիտական պարտականությունները կխանգարեն անձնական գործերին և մեծ ուժեր կխլեն: Սառնություն ղեկավարության կողմից:

Խեցգետին

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 12-14-ին հաջողության պահեր շատ կլինեն: Բարդ գործերի ու խնդիրների անսպասելի լուծում: Հանգստություն և ինքնավստահություն: Ինտուիցիան ուժեղ կլինի, շահի հանդեպ լավ հոտառություն կդրսևորեք:

15-18-ին՝ ուժերի և լավատեսության պակաս: Արտերկրի հետ կապված բարդ գործեր: Ղեկավարությունը սահմանափակումներ կպարտադրի: Հստակ ծրագրերի բացակայություն:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 12-14-ին անձնական ծրագրերն ու գաղափարներն իրագործելու բազմաթիվ հնարավորություններ կունենաք: Աջակցություն ընկերներից ու կազմակերպություններից: Աշխատանքը հեշտ կտրվի: Լավ լուրեր կստանաք:

15-18-ին կարգելակվեն նոր նախաձեռնություններն ու գործերը: Ստիպված եք լինելու շեղվել ձեր ծրագրերից ընկերներին օգնելու համար: Հասարակական գործերը ժամանակ և ուժեր կխլեն: Խնդիրներ համատեղ գործերում, համատեղ ֆինանսներն օգտագործելիս:

Կույս

Մեծ կախվածություն պատահականություններից ու անսպասելի իրավիճակներից: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 12-14-ին՝ հաջող նախաձեռնություններ: Գործերը հաջողությամբ կսկսեք: Նպատակներին հասնելու կամ ցանկություններն իրագործելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Բարյացակամ վերաբերմունք ղեկավարության կողմից:

15-18-ին իրադարձությունների անհաջող ընթացքն ու մրցակիցները կարող են խանգարել մասնագիտական գործերին, կարևոր անձնական ծրագրերի իրագործմանը:

Կշեռք

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումներին: 12-14-ը հաջող օրեր են նախաձեռնությունների և անձնական ծրագրերն իրագործելու համար: Գործերում հաջողակ կլինեք: Լավատեսություն և ինքնավստահություն: Հեղինակության աճ: Արտերկրի հետ կապված հաջող գործեր: Աջակցություն ազդեցիկ դեմքերից:

15-18-ին ծանր աշխատանքն ու պարտականությունները կարող են զրկել ձեր ուժերի հանդեպ հավատից: Ղեկավարության հետ դժվարություններ կունենաք:

Կարիճ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 12-14-ին ոգևորված կլինեք: Գործերը դեպի լավը փոխելու կարողություն: Համատեղ գործերում ու բիզնեսում անսպասելիորեն հաջողակ կլինեք: Նախաձեռնող կլինեք:

15-18-ին մեծ ամբիցիաները, կոշտ տրամադրվածությունը թույլ չեն տա ցանկալի արդյունքներին հասնել: Վատ կընթանան ռոմանտիկ ու հասարակական գործերը: Իրավիճակներից ու կոլեկտիվ հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք:

Աղեղնավոր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 12-14-ին՝ հաջող ու շահեկան ակտիվություն հարաբերություններ հաստատելիս, համագործակցելիս: Լավ առաջարկներ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների և հեղինակավոր մարդկանց կողմից:

15-18-ին տանը դժվար պարտականությունները, հարազատների հետ հարաբերություններում ջերմության պակասը ընտանիքում վեճերի և դժգոհությունների պատճառ կդառնան: Կխուսափեք համագործակցելուց: Ինքնավստահ չեք լինի:

Այծեղջյուր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 12-14-ին՝ բարձր աշխատունակություն: Լավ օրեր են աշխատանք փնտրելու և մասնագիտական առաջխաղացման համար: Լավ հեռանկարներ աշխատանքի մեջ, աջակցություն ղեկավարությունից: 

15-18-ին պատասխանատու և ծանր աշխատանք կհայտնվի: Խնդիրներ աշխատավայրում: Հասարակ գործերն անելու համար էլ մեծ ուժեր պիտի գործադրեք: Սահմանափակումներ հանդիպումների, ուղևորությունների ժամանակ:

Ջրհոս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա ամուսիններից ու գործընկերներից: 12-14-ը հաջող և ուրախ օրեր են: Ծրագրերն ու ցանկությունները կիրագործվեն: Սիրո մեջ հաջողակ կլինեք: Ձեզ լավ դրսևորելու, ճանաչման հասնելու հնարավորություն կունենաք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

15-18-ին՝ անօգուտ ակտիվություն ֆինանսական գործերում, խնդիրներ բիզնեսում: Անձնական ծրագրերն իրագործելու համար գումարը չի հերիքի, ինչից էլ անբավարարվածության զգացում կունենաք: Մոլախաղերը կարող են սնանկացնել:

Ձկներ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 12-14-ին ինքնավստահ կլինեք: Հաջող գործեր տանը, կկարողանաք ընտանիքում ձեր հետաքրքրություններն առաջ տանել: Հետաքրքիր միջոցառումներ տանը:

15-18-ը սահմանափակումների և ինքնարտահայտման դժվարությունների շրջան է: Տնային խնդիրները մեծ ուժեր ու ժամանակ կխլեն: Ինքնավստահ չեք լինի: Սառնություն հարազատների հետ հարաբերություններում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   375 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ