...

Օգոստոսի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 14-17-ին՝ անսպասելի խնդիրներ և անկայունություն ֆինանսական գործերում, բիզնեսում: Վտանգավոր կլինեն մոլախաղերն ու ոչ խելամիտ սպեկուլյացիաները: Ծախսեր կանեք զվարճանքների և նորաձև իրերի վրա: Միաժամանակ լավ կընթանան աշխատանքի հետ կապված գործերը, կվարձատրվեք կատարած աշխատանքի դիմաց: Հետաքրքիր փոփոխություններ աշխատանքի մեջ: Եթե հիվանդ էիք, առողջությունը կբարելավվի:

18-19-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք առողջության հանդեպ:

Ցուլ

Մեծ ուշադրություն կպահանջեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 14-17-ին տանը տեղի ունեցած անսպասելի իրադարձությունները կշեղեն անձնական գործերից ու հետաքրքրություններից: Ազատության ծարավը կարող է վատ անդրադառնալ ընտանեկան հարաբերությունների վրա: Տանը ինչ-որ բան արմատապես փոխելու ցանկություն կառաջանա: Հակասական վարք: Միաժամանակ սիրելի հետ կապված հետաքրքիր իրադարձություն տեղի կունենա, հաջողությամբ կմասնակցեք հասարակական գործերին: Ձեզ վրա ուշադրություն կհրավիրեք: Լավ հանգիստ:

18-19-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Երկվորյակ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 14-17-ին անսպասելի ուղևորություններն անարդյունավետ կլինեն: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա: Կարող են չկայանալ կարևոր հանդիպումները, տրամադրության ու ծրագրերի անսպասելի փոփոխություն: Ճանապարհին պետք է զգույշ լինել, քանի որ հնարավոր են անուշադրության պահեր: Միաժամանակ լավ կընթանան տան, ընտանիքի հետ կապված գործերը:

18-19-ին ակտիվ կլինեք տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

Խեցգետին

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 14-17-ին՝ անսպասելի խնդիրներ ու անկայունություն բիզնեսում, ֆինանսական գործերում: Հնարավոր է անսպասելի գումար ստանաք, կամ էլ նույնքան անսպասելի ծախսեր անեք: Ֆինանսական գործերում չարժե մեծ փոփոխությունների ձգտել, քանի որ հետևանքներն անկանխատեսելի կլինեն: Միաժամանակ լավ լուրեր կստանաք ընկերներից կամ կազմակերպություններից:

18-19-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ կկատարեք ընտանեկան գործերով ու կենցաղային հարցերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 14-17-ին բարդ և անսպասելի իրավիճակներում կհայտնվեք: Ձեր ոչ հուսալի, հակասական վարքը, նպատակների ու ծրագրերի կտրուկ փոփոխությունը կարող են խանգարել գործերում հաջողությունների հասնելուն: Ազատության ծարավ: Պետք չէ ձգտել մեծ փոփոխությունների, բայց եթե դրանք պարտադրված են, ապա պետք է զգուշորեն հարմարվել: Միաժամանակ լավ կընթանան ֆինանսական գործերը:

18-19-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կույս

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 14-17-ին անսպասելի իրավիճակները կարող են արգելակել գործերի հաջող ընթացքը: Արտերկրի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Անկատար խոստումներ ազդեցիկ անձանցից: Միաժամանակ անձնական ակտիվությունը, աշխատասիրությունը, փաստերին ու մանրուքներին ուշադիր լինելը կթեթևացնեն դժվարությունները և լավատեսության առիթ կդառնան:

18-19-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Կշեռք

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 14-17-ին ամեն գնով անձնական ազատության ձգտումը կարող է դժվարություններ բերել: Անսպասելի փոփոխություններ գործերում, որոնք կստիպեն խնդիրների լուծման նոր ուղիներ փնտրել: Խնդիրներ համատեղ ֆինանսական գործերում, կազմակերպությունների հետ գործերում: Միաժամանակ բարդ իրավիճակից կարող եք ինտուիտիվ ելք գտնել, կամ էլ օգնություն կստանաք այնտեղից, որտեղից չէիք սպասում:

18-19-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Զգայուն ու հուզական կլինեք:

Կարիճ

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 14-17-ին գործընկերների հակասական և ոչ հուսալի վարքը կարող է դժվարություններ ստեղծել գործերում, նպատակին հասնելու ճանապարհին: Էքստրավագանտ ու տարօրինակ մարդկանց հետ ընկերական հարաբերություններ հաստատելը շահեկան չի լինի: Մեծ կախվածություն արտաքին ուժերից ու պայմաններից: Միաժամանակ հաջողությամբ նոր գործեր կսկսեք, ընկերների հետ համատեղ գործեր կվարեք:

18-19-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Աղեղնավոր

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 14-17-ին անսպասելի իրադարձությունները կարող են արգելակել գործերի զարգացումը, խնդիրներ ստեղծել աշխատավայրում: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերում փոփոխություններ կլինեն: Կարող են չկատարվել կարևոր անձանց խոստումները: Միաժամանակ ակտիվ կառուցողական գործողությունները կօգնեն որոշ խնդիրներ լուծել:

18-19-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ էլ կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Այծեղջյուր

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով ծանր ու անկայուն շրջան է: 14-17-ին ցանկացած գնով անձնական ազատության ձգտումը կարող է խանգարել սիրելի ու թանկ մարդկանց հետ հարաբերություններին: Համառությունը թույլ չի տա լսել լավ խորհուրդները: Խնդիրներ համատեղ ֆինանսական գործերում, վարկերի հետ կապված գործերում: Միաժամանակ անսպասելի հաճելի հանդիպումներ տեղի կունենան, երեխաները կուրախացնեն: Հաջողություններ արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում:

18-19-ին՝ բարձր տրամադրություն և սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Լուրեր հեռվից:

Ջրհոս

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 14-17-ին կբարդանան հարաբերություններն ամուսինների, գործընկերների հետ: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը շահեկան չի լինի: Անսպասելի իրադարձություններ տեղի կունենան տանը: Միաժամանակ անձնական ակտիվությունն ու հոտառությունը կօգնեն հեշտացնել տնային գործերը: Վարկերի, հարազատների հետ համատեղ գործերի հետ կապված հաջողություններ:

18-19-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու բյուջեին:

Ձկներ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 14-17-ին՝ անսպասելի և անհասկանալի իրադարձություններ աշխատավայրում: Տարօրինակ զրույցներ, հակասական վարք ծառայակիցների կողմից: Կարող են չկայանալ կարևոր հանդիպումները կամ բանակցությունները: Նոր ու անսպասելի գաղափարները ամենայն հավանականությամբ անիրատեսական, անիրագործելի կլինեն: Միաժամանակ հաջող կլինի նոր գործընկերների փնտրտուքը, կամ էլ եղած գործընկերներից աջակցություն կստանաք: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ ամուսինների հետ, կամ էլ ընկերների հետ համատեղ գործերով:

18-19-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3540 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ