Խոյ
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 15-16-ին՝ նորությունների և նոր կապերի փնտրտուք, համատեղ գործեր ընկերների հետ, միաժամանակ փոփոխություններին դիմադրելու և անինքնավստահության հակվածություն: 17-19-ին՝ կյանքի հանդեպ լավատեսական հայացք: Բարություն, լավ կհասկանաք ուրիշներին, նրանք էլ՝ ձեզ: Ներդաշնակություն գործնական, հասարակական, անձնական հարաբերություններում:
20-21-ին կձգտեք մտավոր գործունեության, ակտիվ աշխատանք կտանեք տեղեկատվության հետ: Հանդիպումներ տեղի կունենան հարազատների հետ: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:
Ցուլ
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 15-16-ին՝ ամբիցիաների աճ: Սկզբունքներին, կանոններին, կարգուկանոնին չարդարացված կուրորեն հետևելը կարող է կոնֆլիկտների հանգեցնել: Պայքար բիզնեսում, մասնագիտական դաշտում առավելության հասնելու համար: Ընտանիքում, տանը խնդիրների պատճառով գործերը կանգ կառնեն: 17-19-ին՝ տանը գործերով հաճելի զբաղվածություն: Լավ փոփոխություններ ընտանիքում: Բարյացակամ վերաբերմունք ու աջակցություն կստանաք հարազատներից:
20-21-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային խնդիրները լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Երկվորյակ
Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 15-16-ին՝ անհանգստություն, չեք ուզենա ընդունել ուրիշների գաղափարները: Ձգձգումներ կլինեն հանդիպումների և ուղևորությունների ժամանակ, ապրանքներ առաքելիս: Անձնական նախաձեռնությունների կանգ առ: 17-19-ին՝ հաջող հանդիպումներ և ուղևորություններ: Լավ առաջարկներ կստանաք ազդեցիկ անձանցից: Անսպասելի հաջող փոփոխություններ կլինեն հարաբերություններում:
20-21-ին ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
Խեցգետին
Կձգտեք նյութական շահի: Կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 15-16-ին շատ կասկածամիտ և անինքնավստահ կլինեք: Ընտրության բարդ պահեր են սպասվում: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, ինչպես նաև հարկերի հետ կապված խնդիրներ: 17-19-ին՝ ֆինանսական գործերի բարելավում, հաջողություն առևտրի մեջ ու բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Կարևոր գնումներ կանեք:
20-21-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Շատ զգայուն ու հուզական կլինեք:
Առյուծ
Շարունակվում է Առյուծի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 15-16-ին ինքնավստահ չեք լինի: Շրջապատողները շատ պահանջկոտ կլինեն ձեր հանդեպ: Չեք ուզենա համագործակցել: Փոփոխություններին դիմադրելու ձգտում: 17-19-ին՝ հաջողություններ անձնական նախաձեռնություններում, շահ հանդիպումներից ու կարևոր անձանց հետ բանակցություններից: Անձնական հեղինակության աճ:
20-21-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Կույս
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 15-16-ին աշխատանքի մեջ խնդիրներ կլինեն: Գործերի կանգ առ: Նույնիսկ փոքր շահի հասնելու համար պիտի մեծ ջանքեր գործադրեք, համառություն դրսևորեք, ուժեր ներդնեք: Ծանրաբեռնվածության հետևանքով առողջության թուլացում, ինքնավստահ չեք լինի: 17-19-ին նոր հարաբերություններ կհաստատեք: Անսպասելի հաջողություններ և աջակցություն ֆինանսական գործերում, բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում:
20-21-ին ակտիվ մասնակցություն կունենաք ընտանեկան գործերին, աշխատանք կկատարեք տանը: Ցանկություններն իրագործելու ձգտում: Մեծ նպատակասլացություն:
Կշեռք
Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 15-16-ին ինքնավստահ չեք լինի, կախված կլինեք խմբային հետաքրքրություններից: Թղթային քաշքշուկի մեջ կընկնեք, կբախվեք պաշտոնյաների բյուրոկրատիզմին: Հստակ ծրագրերի և հեռանկարների բացակայություն: Խնդիրներ կծագեն սիրելիի հետ հարաբերություններում: 17-19-ին ռոմանտիկ ու գործնական հարաբերությունները ներդաշնակ կդառնան: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ: Մասնակցություն հասարակական գործերին:
20-21-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:
Կարիճ
Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 15-16-ին՝ բարձր ամբիցիաներ, մասնագիտական ոլորտում առավելության հասնելու համար պայքար: Ղեկավարությունը ձեր հանդեպ շատ պահանջկոտ կլինի: Ծանր գործնական պարտականությունները կարող են հակասել անձնական կամ ընտանեկան հետաքրքրություններին: 17-19-ին՝ տանը գործերի բարելավում, գործերի առաջընթաց: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից: Լավ առաջարկներ:
20-21-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:
Աղեղնավոր
Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 15-16-ին՝ սահմանափակումներ ու ձգձգումներ հանդիպումների, ուղևորությունների, բանակցությունների ժամանակ: Դժվարություններ կառաջանան արտերկրի հետ կապված գործերում: Ցածր կռահողականություն, անինքնավստահություն: Անհրաժեշտ աջակցության բացակայություն: 17-19-ին՝ կյանքի հանդեպ լավատեսական հայացք, բարություն, լավ կհասկանաք ուրիշներին: Հասարակական ու ռոմանտիկ հարաբերությունների բարելավում: Հաջող գործեր կվարեք արտասահմանցիների հետ:
20-21-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Այծեղջյուր
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 15-16-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում, առևտրի մեջ ու բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Վատ ժամանակ է ֆինանսական սպեկուլյացիաների, պարտքով գումար տալու համար: Ֆինանսական կախվածության մեջ կհայտնվեք: 17-19-ին լավ փոփոխություններ են սպասվում տանը, ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բյուջեի բարելավում: Կարևոր գնումներ կանեք տան համար:
20-21-ին՝ ակտիվ աշխատանք կկատարեք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:
Ջրհոս
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 15-16-ին մեծ ինքնավստահություն ու համառություն կդրսևորեք սեփական հետաքրքրություններն առաջ տանելիս, չեք ընդունի ուրիշի կարծիքը, ինչը կոնֆլիկտների պատճառ կարող է դառնալ: Դժվարությունների կբախվեք համագործակցության մեջ և իրավաբանական գործերում: 17-19-ին՝ հաջողություններ հանդիպումների և բանակցությունների ժամանակ: Ծանոթություն կհաստատեք կարևոր անձանց հետ: Օգնություն և աջակցություն կստանաք:
20-21-ին՝ բարձր տրամադրություն: Ուրախություն կստանաք երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
Ձկներ
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 15-16-ին անինքնավստահ կլինեք, ստիպված եք լինելու զբաղվել պարտադիր ու կոնկրետ ձեզ համար անպիտան գործերով: Ուշադրության թուլացումը աշխատանքի մեջ սխալների պատճառ կդառնա: Խուսափեք ծանրաբեռնվածությունից, որպեսզի վնասվածքներ չստանաք: 17-19-ին հաջողություն կունենաք աշխատանքի մեջ ու ֆինանսական գործերում: Լավ գնումներ կանեք:
20-21-ին ակտիվ կլինեք տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Կարևոր հանդիպումներ կկայանան տանը: