Խոյ
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շաբաթ է: 16-19-ին կլուծեք առողջության, կենցաղային խնդիրների, մթերքի, հագուստի հետ կապված հարցերը: Շփումներ գործատուների, ղեկավարության, կոլեգաների հետ: Աշխատանքի հետ կապված գործերում կարգուկանոնի հաստատում: Ցանկալի է՝ շատ չլարվեք:
20-22-ին ազատության մեծ ցանկությունը, էքստրավագանտ վարքը կարող է ազդել ձեր հեղինակության վրա և նյարդայնացնել նույնիսկ մտերիմներին: Խնդիրներ կարող են ծագել կոլեկտիվի հետ: Հնարավոր է՝ ստիպված լինեք զոհել սկզբունքները:
Ցուլ
Շատ ժամանակ կխլեն հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա հետաքրքրությունը ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 16-19-ին բոլոր հանդիպումները, ուղևորությունները, բանակցությունները հաճույք կպատճառեն ու հարթ կընթանան: Կմեծանա հետաքրքրությունը հարազատների, երեխաների ու սիրելիների գործերի հանդեպ: Ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
20-22-ին մեծ ամբիցիաների պատճառով հակասություններ կարող են ստեղծվել ընտանեկան հոգսերի և մասնագիտական պարտականությունների միջև: Անհասկացողության կհանդիպեք ղեկավարության կամ կարևոր անձանց կողմից:
Երկվորյակ
Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 16-19-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ, ստիպված եք լինելու հոգ տանել ընտանիքի մասին, լուծել կենցաղային խնդիրները: Տանը պայմանները բարելավելու հետ կապված գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Կարճատև ուղևորություններ ընտանեկան, կենցաղային հարցերով:
20-22-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը, տեղեկատվության խորքը թափանցել չցանկանալը, մակերեսային բանակցությունները, հեղինակություններ չընդունելը և կարևոր անձանց հետ համագործակցել չցանկանալը կարող են արգելակել նոր ծրագրերը, բիզնեսի ընդլայնման հետ կապված գործերը: Հնարավոր են անկատար խոստումներ ազդեցիկ անձանց կողմից:
Խեցգետին
Կձգտեք բարելավել ձեր նյութական վիճակը: 16-19-ին՝ գիտելիքների, տեղեկատվության, շփումների ակտիվ փնտրտուք: Հանդիպումներ հարազատների ու գործընկերների հետ: Հետաքրքրություն գործնական կիրառություն ունեցող գաղափարների հանդեպ: Անձնական հարցերով ուղևորություններ: Պայմանագրերի հետ կապված գործեր:
20-22-ին արագ հարստանալու ձգտումը, նյութական շահի փնտրտուքը, անհիմն լավատեսությունն ու ֆինանսական հարցերում էքստրավագանտությունը կարող են դրամական կորուստների հանգեցնել: Խնդիրներ կարող են ծագել բիզնեսում և հարկերի հետ կապված գործերում:
Առյուծ
Շարունակվում է Առյուծի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում դիրքերի ամրապնդում և անձնական զարգացման ծրագրում: 16-19-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով ու առևտրով: Հետաքրքիր կլինի այն տեղեկատվությունը, որը գործնական կիրառում կունենա կամ շահ կբերի: Գործնական համաձայնագրերի կնքում: Սովորականից ավելի նախաձեռնող կլինեք բիզնեսում ու գործերում:
20-22-ին ինքնավստահությունն ու համագործակցել չցանկանալը խնդիրներ կստեղծեն սեփական ծրագրերի իրագործման հարցում: Ազդեցիկ մրցակիցներ կհայտնվեն, կամ էլ ազդեցիկ անձինք կարող են արգելակել գործերը: Հնարավոր են իրավաբանական խնդիրներ:
Կույս
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 16-19-ին՝ լավ կռահողականություն, ինքնավստահություն, գործերի հստակ ծրագրում: Հաճախակի շփումներ հարազատների ու գործընկերների հետ: Գնումներ, հիմնականում՝ ձեզ համար: Մի շարք կարճատև ուղևորություններ:
20-22-ին անհասկանալի, անսպասելի, տարօրինակ իրադարձությունները կարող են արգելակել գործերը, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել սեփական առողջության մասին կամ օգնել հարազատներին:
Կշեռք
Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 16-19-ին շատ զգայուն կլինեք: Հույզերի, ներքին ձայնի ազդեցությամբ կգործեք: Գործերը կարծես իրենք իրենց, առանց ջանքերի կարվեն: Անսպասելի, չծրագրված ուղևորություններ շատ կլինեն: Բարյացակամ վերաբերմունք՝ հարազատներից ու մտերիմներից:
20-22-ին ինքներդ ձեր մասին մեծ կարծիքը կխանգարի տեսնել անձնական զարգացման հեռանկարները, կխանգարի կարգավորել կազմակերպությունների, կոլեկտիվների հետ հարաբերությունները: Չեք վստահի ազդեցիկ անձանց կամ էլ նրանք ձեր հանդեպ ուշադիր չեն լինի: Խնդիրներ ռոմանտիկ հարաբերություններում:
Կարիճ
Ծրագրերի իրագործման համար պայքարի, դիրքերի ամրապնդման շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 16-19-ին՝ ակտիվ շփումներ կունենաք ընկերների և գործեր կազմակերպությունների հետ: Արագ կռահողականություն: Հետաքրքիր լուրեր կստանաք: Ազատություն և թեթևություն գործողությունների մեջ: Անսպասելի, կարճատև ուղևորություններ:
20-22-ին՝ դժվարություններ՝ կապված ընտանեկան և մասնագիտական խնդիրները միաժամանակ լուծելու հետ: Չեք ուզենա հետևել ընտանեկան ավանդույթներին:
Աղեղնավոր
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 16-19-ին՝ հաճախակի շփումներ ֆինանսական ու մասնագիտական գործերով: Կապեր գործատուների ու ղեկավարության հետ: Գործերի հստակ ծրագրում: Համաձայնություններ կստորագրեք: Կվերակազմակերպեք հին բիզնեսը կամ նորը կսկսեք: Գործերում կարող են օգնել հարազատները կամ էլ ինքներդ եք ստիպված լինելու հոգ տանել նրանց մասին:
20-22-ին մեծ ամբիցիաները, հեղինակություններ չընդունելը, ամենագետ երևալու ցանկությունը կխանգարեն աջակցություն ստանալուն ու կարևոր կապեր հաստատելուն: Կարող են արգելակվել արտերկրի ու արտասահմանցիների հետ կապված գործերը:
Այծեղջյուր
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի բարդ ու անկայուն շրջան է: 16-19-ին՝ լավ կռահողականություն ու դատողականություն: Իրերի հանդեպ փիլիսոփայական հայացք: Հաջող ներդրումներ ու գնումներ: Շփումներ արտերկրից եկած հարազատների հետ: Սկզբունքայնություն, առաջ կտանեք սեփական հետաքրքրություններն ու մտքերը:
20-22-ին ֆինանսական գործերում ու բիզնեսում անհիմն լավատեսությունը կարող է կորուստների հանգեցնել: Հարկերի ու պարտքերի հետ կապված խնդիրներ կարող են ծագել:
Ջրհոս
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին, մեծ կախվածություն կլինի ուրիշներից: 16-19-ին բազմաթիվ ուղևորություններ ու շփումներ կլինեն՝ կապված համատեղ ֆինանսական գործերի, հարկերի ու պարտքերի հետ: Շահի հանդեպ լավ հոտառություն: Ակտիվ հետաքրքրություն կցուցաբերեք ընտանեկան բյուջեի հանդեպ: Իրերի հանդեպ քննադատական հայացք:
20-22-ին ինքնավստահությունն ու ուսուցանող տոնը կարող են խանգարել պիտանի համագործակցությանը:
Ձկներ
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 16-19-ին գործեր շատ կլինեն, կշփվեք ամուսինների, գործընկերների, հարազատների հետ: Սերտ կապեր կհաստատեք փորձառու, ինտելեկտուալ անձանց հետ: Բանակցություններ կվարեք, գործարքներ կկնքեք: Հնարավոր են վեճեր:
20-22-ին ծուլությունը, երազկոտությունը, գործերին անիրատեսական մոտեցումը կարգելակեն գործերը, խնդիրներ կստեղծեն ղեկավարության հետ հարաբերություններում: Հնարավոր է՝ ստիպված լինեք զբաղվել ձեզ համար անպիտան հոգսերով ու պարտականություններով: