...

Օգոստոսի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր առաջ կգան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 19-21-ին՝ գումարի հետ կապված անսպասելի խնդիրներ, նորաձև իրեր գնելու և զվարճանքների վրա անհաջող ծախսեր կանեք: Զգուշացեք կորուստներից: Հնարավոր են առողջական կամ աշխատանքի հետ կապված խնդիրներ:

22-25-ին ծանոթությունների, բանակցությունների, վեճերի ժամանակ ակտիվ ու նախաձեռնող կլինեք: Հաջող կարճատև ուղևորություններ:

Ցուլ

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 19-21-ին տանը անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնք կշեղեն անձնական գործերից: Անձնական ազատության ձգտումը ընտանիքում դժգոհություն կառաջացնի: Որոշումներ ընդունելիս իմպուլսիվ կլինեք, փոփոխությունների ցանկություն կունենաք: Խնդիրներ հարաբերություններում, կաշկանդված կլինեք, հեռանկարների բացակայություն:

22-25-ին տան հետ կապված գործերով շփումներ և կարճատև ուղևորություններ կլինեն, տան համար գնումներ կանեք:

Երկվորյակ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 19-21-ին անսպասելի ուղևորություններն անարդյունք կլինեն: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա: Ճանապարհին անուշադրության հետևանքով խնդիրներ կարող են առաջանալ: Ընտանեկան հարաբերություններում խնդիրներ կլինեն, տան հետ կապված գործերը կխանգարեն անձնական ծրագրերին:

22-25-ին անձնական գաղափարներն ակտիվորեն առաջ կտանեք, հետաքրքիր զրույցներ կունենաք, տան կամ հարազատների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք:

Խեցգետին

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 19-21-ին՝ անկայուն վիճակ բիզնեսում, ֆինանսական գործերում, հնարավոր է անսպասելի գումար ստանաք ու անսպասելի էլ ծախսեք այն: Պետք չէ ֆինանսական գործերում մեծ փոփոխությունների ձգտել, քանի որ հետևանքներն անկանխատեսելի կլինեն: Ֆինանսական գործերում իմպուլսիվությունը ոչ մի լավ բան չի բերի: Աջակցության բացակայություն ազդեցիկ անձանցից:

22-25-ին ֆինանսական գործերում ակտիվ ու հնարամիտ կլինեք, շահի հանդեպ լավ հոտառություն կդրսևորեք, լավ գնումներ կանեք:

Առյուծ

Վերջանում է Առյուծի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական ֆինանսական վիճակով հետաքրքրությամբ: 19-21-ին առանց պատասխանատվություն վերցնելու անձնական ազատության ցանկությունը կարող է լուրջ դժվարությունների հանգեցնել, խոչընդոտ դառնալ նպատակին հասնելու ճանապարհին: Սխալ արարքը կարող է վերջ դնել երկար նախապատրաստած գործին: Դժվարություններ բիզնեսում, ֆինանսական գործերում, հարկերի հետ կապված գործերում:

22-25-ին կռահող կլինեք, հասարակական գործերում ակտիվ կլինեք, կկարողանաք առաջ տանել ձեր գաղափարները: Լավ լուրեր կլսեք: Կօգնեն ընկերները:

Կույս

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և օգոստոսի 22-ից սկսվում է Կույսի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 19-21-ին՝ տրամադրության ու ծրագրերի անսպասելի փոփոխություն: Անսպասելի իրադարձությունը կարող է արգելակել գործերի հաջող ընթացքը: Խնդիրներ կառաջանան արտերկրի հետ կապված գործերում: Անկատար խոստումներ կարևոր մարդկանցից: Հնարավոր են խնդիրներ ու հիասթափություն հասարակական, ռոմանտիկ գործերում, ուրիշների կարիքների հանդեպ ուշադիր չեք լինի:

22-25-ին՝ գործերի հաջող ծրագրում, աշխատանքի մեջ արդյունավետ կլինեք, հնարամիտ կլինեք: Նպատակին հասնելու համար պայմանները հաջող կդասավորվեն:

Կշեռք

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 19-21-ին ամեն գնով կձգտեք անձնական ազատության: Ձեր վարքը հակասական և ոչ հուսալի կլինի: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը շահեկան չի լինի: Կոլեկտիվի ազդեցության տակ կընկնեք: Անհրաժեշտ է զգույշ լինել ուղևորությունների ժամանակ և էլեկտրականության հետ վարվելիս:

22-25-ին ակտիվորեն կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ, արտերկրի հետ կապված գործերում ակտիվ կլինեք: Լավ լուրեր կստանաք:

Կարիճ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 19-21-ին՝ խնդիրներ համագործակցության մեջ, ռոմանտիկ հարաբերություններում: Անսպասելի սխալ արարքը կարող է վնասել հարաբերություններին: Ուժեղ կախվածություն պայմաններից ու շրջապատողներից: Հակասական վերաբերմունք ուրիշների կարծիքին: Գործողություններում ազատության բացակայություն:

22-25-ին՝ նպատակասլացություն, շահի զգացում և հաջողություններ համատեղ գործերում: Վարկերի հետ կապված հաջող գործեր:

Աղեղնավոր

Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է: 19-21-ին անսպասելի իրադարձությունները կարող են արգելակել գործերի զարգացումը, խնդիրներ ստեղծել աշխատավայրում: Ազդեցիկ դեմքերից անհրաժեշտ աջակցության բացակայություն: Անհաջող ժամանակ է արտերկրում գործերը զարգացնելու համար: Ղեկավարության հետ հարաբերություններում խնդիրներ կստեղծվեն: Տնային հոգսերը կարող են խանգարել անձնական գործերին, աշխատանքին: Սառնություն հարաբերություններում:

22-25-ին՝ նոր հեռանկարներ համագործակցության մեջ, ազդեցիկ գործընկերների փնտրտուք: Հարաբերությունների բարելավում:

Այծեղջյուր

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 19-21-ին անձնական ծրագրերն ու հետաքրքրությունները կախված կլինեն անսպասելի իրավիճակներից, սոցիալական ու տնտեսական փոփոխություններից: Կասկածամտությունը կարող է խանգարել ծրագրերին: Հնարավոր են անսպասելի ռոմանտիկ տարվածություններ, որոնք կարող են նույնքան անսպասելի էլ ավարտվել: Դժվարություններ ուղևորությունների ու հանդիպումների ժամանակ:

22-25-ին նախաձեռնող կլինեք գործերում և աշխատանքի մեջ: Հաջողություններ համատեղ բիզնեսում:

Ջրհոս

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 19-21-ին անսպասելի իրադարձությունը կարող է ազդել գործնական և ընտանեկան հարաբերությունների վրա: Ուրիշների կարծիքը չեք ընդունի: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը շահեկան չի լինի: Խնդիրներ ֆինանսական գործերում, բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Հնարավոր է խնայելու անհրաժեշտություն լինի:

22-25-ին՝ անձնական հեղինակության աճ, ակտիվ համագործակցություն, լավ համաձայնություններ: Սիրելիների հետ լավ ժամանակ կանցկացնեք:

Ձկներ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 19-21-ին՝ անսպասելի ու անհասկանալի իրադարձություններ աշխատավայրում: Տարօրինակ զրույցներ ու հակասական վարք կոլեգաների կողմից: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել բարեկամների, ընկերների մասին: Հարաբերություններում սառնություն ու լարվածություն կնկատվի:

22-25-ին աշխատունակ կլինեք, տանը կկարգավորեք գործերը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ