Խոյ
Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր կլինեն տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 21-23-ին ճոխության ու հաճույքների հետևից ընկնելը, ֆինանսական հարցերում էքստրավագանտ լինելն ու անիրատեսական ֆանտազիաները վատ կանդրադառնան նյութական վիճակի վրա:
24-27-ին՝ պրակտիկ ու ֆինանսական գործերի հաջող ընթացք, լավ նորություններ դրանցում: Հետաքրքիր գաղափարները առաջընթաց կապահովեն աշխատանքի մեջ:
Ցուլ
Աստիճանաբար կնվազեն ընտանեկան հոգսերն ու խնդիրները, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 21-23-ին գոհ չեք լինի ընտանիքում զբաղեցրած ձեր դիրքից, հարազատներից ու մտերիմներից բողոքներ կունենաք: Ընտանիքի ֆինանսական դժվարությունները կանդրադառնան ձեր անձնական նյութական վիճակի վրա:
24-27-ին անսպասելի լավ փոփոխություններ տեղի կունենան սիրելի ու թանկ մարդկանց հետ գործերում: Հետաքրքիր հանդիպումներ: Ստեղծագործ, ինքնատիպ վարք, ձեզ վրա ուշադրություն կհրավիրեք:
Երկվորյակ
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 21-23-ին գերզգայուն լինելը կխանգարի փաստերը ճիշտ գնահատելուն, կաղճատի տեղեկատվությունը: Հարաբերություններում ինչ-որ անհասկանալի բան կհայտնվի:
24-27-ին՝ ունակությունների աճ, ինտուիտիվ կանխագուշակություններ: Լավ նորություններ կստանաք, որոնք կօգնեն տնային գործերում: Լավ փոփոխություններ տանը:
Խեցգետին
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 21-23-ին՝ անսպասելի ծախսեր ընկերների, կոլեկտիվ միջոցառումների վրա: Անհիմն լավատեսություն ֆինանսական գործերում:
24-27-ին՝ ստեղծագործ, ինքնատիպ մտածողություն, կռահող կլինեք: Նոր ընկերական հարաբերություններ կհաստատեք: Ուղևորությունները հետաքրքիր ու շահեկան կլինեն:
Առյուծ
Վերջանում է Առյուծի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 21-23-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի կարևոր մարդկանց հետ հարաբերություններին: Անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու համար գումարի պակաս կլինի:
24-27-ին կռահող լինելը, շահի զգացումը, անսպասելի գաղափարներն ու ինքնատիպ լուծումները կօգնեն ֆինանսական գործերում և բիզնեսում:
Կույս
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և օգոստոսի 23-ից սկսվում է Կույսի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 21-23-ին հակված կլինեք ֆանտազիաների և անիրական ծրագրերի: Ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերություններում աջակցության ու փոխհասկացողության պակաս կլինի: Ծախսեր հեռավոր ուղևորությունների կամ արտասահմանցիների հետ կապված գործերի վրա:
24-27-ին կռահող կլինեք, կկարողանաք գտնել անհրաժեշտ ինֆորմացիան ու կապերը: Անձնական գործերի հետ կապված լավ լուրեր կլսեք: Անսպասելի կապեր արտերկրի հետ:
Կշեռք
Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 21-23-ին նորություններ ու առաջարկներ շատ կլինեն, բայց ընտրություն կատարելը բարդ կլինի ձեր սեփական կասկածամտության, անվճռականության պատճառով: Համատեղ ֆինանսական գործերի տարօրինակ ընթացք:
24-27-ին կռահող լինելը, ուժեղ ինտուիցիան, ինքնատիպ գաղափարները կօգնեն առաջ մղել գործերը:
Կարիճ
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 21-23-ին մեծ նախագծերն ու ծրագրերը կարող են չիրագործվել գործընկերների անհաջող վարքի և վատ փոխհասկացողության պատճառով:
24-27-ին՝ անսպասելի համագործակցություն կամ շահավետ հարաբերությունների հաստատում: Լավ գաղափարներ կամ առաջարկներ ընկերներից կամ կազմակերպություններից: Կռահող կլինեք: Հաջողություններ համատեղ բիզնեսում:
Աղեղնավոր
Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 21-23-ին աշխատավայրում ֆինանսական ձգձգումներ, կամ էլ չարդարացված ֆինանսական հույսեր: Ծախսեր կանեք նորաձև իրերի վրա: Անհաջողություններ արտերկրի հետ կապված կոմերցիայում: Էսթետիկ ճաշակի անկում:
24-27-ին լավ գաղափարներն ու կռահող լինելը կօգնեն մասնագիտական գործերն առաջ մղելիս և աշխատավայրում: Բանակցություններ կազմակերպությունների հետ: Հանդիպումներ կարևոր մարդկանց հետ:
Այծեղջյուր
Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 21-23-ին՝ կասկածամտություն: Չարդարացած հույսեր սիրելիի հետ հանդիպումից: Անհաջող ֆինանսական սպեկուլյացիաներ: Խաղալիս հաջողակ չեք լինի:
24-27-ին՝ լավ լուրեր սիրելի ու թանկ մարդկանցից, լավ նորություններ արտերկրից: Հրավերներ կստանաք: Սեփական զարգացման հետ կապված հետաքրքիր մտքեր ու գաղափարներ կունենաք:
Ջրհոս
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 21-23-ը վատ օրեր են համագործակցության, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Ձեր սեփական անհաջող վարքի պատճառով կարող են փչանալ կարևոր անձանց հետ հարաբերությունները:
24-27-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան բյուջեի բարելավում: Ինտուիցիան կօգնի գտնել հին խնդիրների լուծումը:
Ձկներ
Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 21-23-ին գործերն ու հոգսերը կխանգարեն հետաքրքիր հանդիպումներին: Անհաջող գործնական ուղևորություններ, ավելորդ ծախսեր ճանապարհին: Ոչ կոռեկտ զրույցները կխանգարեն գործերն առաջ մղելուն:
24-27-ին՝ ստեղծագործ, ինքնատիպ մտածողություն, որը կօգնի համատեղ գործերում և համագործակցության մեջ: Շահավետ գործնական ուղևորություններ: