...

Օգոստոսի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 22-24-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն մտքերն արտահայտելիս: Գործերում և հարաբերություններում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Շահի ուժեղ զգացում: Կարևոր իրեր ձեռք կբերեք: Կհետաքրքրվեք սննդակարգով ու առողջությամբ:

25-28-ին՝ խնդիրներ ու վեճեր աշխատավայրում: Ուժերն անարդյունավետ կծախսեք: Անուշադրությունը կարող է խանգարել գործերին: Ոչ կառուցողական հանդիպումներ: Ծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ առողջության վրա:

Ցուլ

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 22-24-ին սիրելիների հետ շփումները կուրախացնեն, հաճելի հանդիպումներ և ուղևորություններ են սպասվում: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսում գործերի ծրագրում ու հստակ հաշվարկ:

25-28-ին անհիմն և իմպուլսիվ ծախսերի պատճառով ֆինանսական խնդիրներ կունենաք: Գումարի հետ կապված հարցերով վեճեր կլինեն: Կձգտեք նորաձև իրեր գնել և ունենալ:

Երկվորյակ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 22-24-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված զրույցներ շատ կլինեն, ընտանեկան խնդիրների լուծման եղանակներ կփնտրեք: Կենցաղային գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Հարազատների և գործընկերների հետ կարևոր հանդիպումներ են սպասվում:

25-28-ին ձեր իմպուլսիվ ու անշրջահայաց վարքի պատճառով հնարավոր են խնդիրներ ընտանիքում: Շատ հուզական կլինեք:

Խեցգետին

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 22-24-ին հետաքրքրասեր կլինեք, շփումներ ու մտավոր ակտիվություն է սպասվում: Կհետաքրքրվեք կրթությամբ, պիտանի տեղեկատվություն կփնտրեք: Համատեղ գործունեություն հարազատների կամ հարևանների հետ: Կարևոր որոշումներ կընդունեք կամ ապագայի ծրագրեր կկազմեք:

25-28-ին ծանոթությունների և հանդիպումների ժամանակ անօգուտ ակտիվությունը, անիմաստ վեճերը, ուշադրության պակասը անձնական ծրագրերի իրագործման ճանապարհին անհաջողության պատճառ կդառնան: Անհրաժեշտ տեղեկատվության պակաս:

Առյուծ

Վերջանում է Առյուծի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրվածությունը փոխարինվում է սեփական ֆինանսական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 22-24-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Ուսման կուրս կանցնեք ձեր աշխատավարձը բարձրացնելու նպատակով: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Ֆինանսական գործերի հաջող ծրագրում: Հաջող գործնական ուղևորություններ:

25-28-ին շտապելով ընդունված իմպուլսիվ որոշումները խնդիրներ կստեղծեն ֆինանսական գործերում ու բիզնեսում: Կախվածություն խմբային հետաքրքրություններից ու կազմակերպություններից: Անսպասելի ծախսեր:

Կույս

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և օգոստոսի 23-ից սկսվում է Կույսի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 22-24-ին՝ հետաքրքրություն, ինքնավստահություն, գաղափարների ակտիվ փոխանակում: Արագ արձագանք ու կռահողականություն: Մտավոր ոլորտներում մրցակցության բարձր ոգի: Հաճախակի շփումներ կունենաք հարազատների հետ:

25-28-ին իմպուլսիվությունն ու անշրջահայաց վարքը կխանգարեն իրագործել անձնական ծրագրերը: Անբարյացակամ վերաբերմունքի կարժանանաք ղեկավարության կողմից:

Կշեռք

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 22-24-ին՝ ուժեղ ինտուիցիա և զգայունակություն: Գաղափարները հետաքրքիր, բայց ոչ պրակտիկ կլինեն: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ: Հնարավոր է ստիպված լինեք գլուխ հանել գաղտնիքներից, կամ էլ հոգ տանել մտերիմների մասին:

25-28-ին հստակ հեռանկարների բացակայությունը, արագ հոգնելը, ավելորդ երազկոտությունը կխանգարեն հասնել ցանկալի արդյունքների: Շատ սկզբունքային կլինեք, ինչի պատճառով հարաբերություններում բարդություններ կստեղծվեն:

Կարիճ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 22-24-ին՝ ակտիվ շփումներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Հետաքրքրություն գիտելիքների ու կրթության հանդեպ: Հասարակական գործունեություն: Ընկերների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Անսպասելի գաղափարները կօգնեն լուծել խնդիրները:

25-28-ը լարված օրեր են: Կասկածամիտ ու կտրուկ կլինեք մարդկանց հետ հարաբերություններում: Վեճեր կոլեկտիվում կամ ընկերների հետ: Անհրաժեշտ է զգույշ լինել, հատկապես՝ նոր ու անսովոր իրավիճակներում:

Աղեղնավոր

Սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 22-24-ին՝ շփումներ ու բանակցություններ մասնագիտական, ֆինանսական գործերով: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր ղեկավարության ու պաշտոնյաների հետ: Կարևոր որոշումներ ընդունելու ժամանակն է: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ: 

25-28-ին իմպուլսիվության ու անշրջահայաց վարքի պատճառով հնարավոր է խնդիրներ ծագեն հարաբերություններում: Մրցակիցները կակտիվանան: Կվիճեք ազդեցիկ անձանց հետ:

Այծեղջյուր

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 22-24-ին կհետաքրքրվեք կրթությամբ ու գիտելիքներով, արտասահմանյան ամեն ինչով: Փոփոխություններ կլինեն հայացքներում ու պատկերացումներում: Արտերկրից տեղեկատվություն կստանաք:

25-28-ին աշխատավայրում փոփոխությունների հետ կապված խնդիրներ կառաջանան: Վնասվածքներից խուսափելու համար զգուշություն է անհրաժեշտ: Շտապողականությունը գործերում սխալների կհանգեցնի:

Ջրհոս

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 22-24-ին՝ համատեղ գործերի, ընդհանուր ֆինանսների հետ կապված հաճախակի հանդիպումներ: Կարճատև գործնական ուղևորություններ են սպասվում: Անձնական շահի զգացում: Իրադարձությունների խորքը թափանցելու ունակություն:

25-28-ին՝ խնդիրներ իմպուլսիվ վարքի պատճառով: Ուրիշներին ձեր կամքը պարտադրելու փորձերը դիմադրության կհանդիպեն ու կբարդացնեն իրավիճակը: Համատեղ գործերի վատ արդյունքներ: Հնարավոր են խանդի պահեր:

Ձկներ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 22-24-ին՝ համագործակցության ու գործընկերային հարաբերությունների փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ են սպասվում:

25-28-ին վարքի անկանխատեսելիությունը, տրամադրության կտրուկ փոփոխությունները, վեճերին և հարաբերություններ պարզելուն հակվածությունը կարող են խնդիրներ ստեղծել հարաբերություններում և կոնֆլիկտային իրավիճակներ՝ ընտանիքում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   547 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ