...

Օգոստոսի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր առաջ կգան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 23-24-ին՝ գործնականություն հարաբերություններում, հուսալի գործընկեր կամ կողակից գտնելու հնարավորություն: Լավ նորություններ կստանաք ընկերներից ու կազմակերպություններից:

25-27-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն մտքերում և արտահայտություններում: Գործերում ու հարաբերություններում կկարողանաք գլուխ հանել մանրուքներից: Աշխատանքի հետ կապված բանակցություններ: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ: 28-29-ին՝ ակտիվություն կենցաղային հարցերը լուծելիս, զբաղված կլինեք առևտրով ու գնումներով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ցուլ

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն քչանալ, ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 23-24-ին՝ մասնագիտական գործերի բարելավում, աշխատանքի մեջ լավ արդյունքների կհասնեք: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության և ազդեցիկ անձանց հետ: 

25-27-ին՝ ուրախություն սիրելիի հետ շփումներից, ինտելեկտուալ զրույցներից, ուղևորություններից: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսում նոր գործեր կծրագրեք: 28-29-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն կստեղծվի:

Երկվորյակ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջան կսկսվի: 23-24-ը բարենպաստ օրեր են: Հնարավոր է առաջընթաց բիզնեսում, ֆինանսական, հասարակական գործերում: Փոխհասկացողություն ազդեցիկ անձանց հետ: Հաջող կոմերցիա արտերկրում: Սիրային հարաբերությունների ամրապնդում: Մասնակցություն կարևոր միջոցառումների:

25-27-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված բազմաթիվ զրույցներ, ընտանեկան խնդիրները լուծելու եղանակներ կփնտրեք: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով: 28-29-ին՝ տան հետ կապված անսպասելի հոգսեր, որոնք կշեղեն անձնական ծրագրերից: Բարձր զգայունակություն:

Խեցգետին

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 23-24-ին՝ բարձր զգայունակություն և ուժեղ ինտուիցիա, որոնք կօգնեն հարաբերություններում ուզածին հասնել: Լավ փոփոխություններ տանը, ընտանիքում: Առաջընթաց բիզնեսում:

25-27-ին՝ մեծ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, շփումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ, պիտանի տեղեկատվություն կփնտրեք: Համատեղ գործունեություն կձեռնարկեք հարազատների հետ: Արագ կռահողականություն: Կարևոր լուծումներ կգտնեք կամ ապագայի համար ծրագրեր կկազմեք: 28-29-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ:

Առյուծ

Վերջանում է Առյուծի ամիսը, անձնական գործերով հետաքրքրությունն էլ կփոխարինվի սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 23-24-ին՝ հանգիստ, խաղաղ տրամադրություն: Հարաբերություններում ու բիզնեսում պատասխանատվության մեծ զգացում: Շահավետ ծանոթություններ կամ էլ կվերականգնեք գործնական կամ սիրային հարաբերությունները: 

25-27-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով կրթություն կստանաք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Ֆինանսական գործերի հաջող ծրագրում: Հաճախակի գործնական ուղևորություններ: 28-29-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Բարձր նպատակասլացություն:

Կույս

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը։ Օգոստոսի 23-ից սկսվում է Կույսի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 23-24-ին գեղեցկության, ձևի և արժեքի բարձր զգացումը կօգնի հաջողությունների հասնել առևտրի մեջ, բիզնեսում ու գնումներ անելիս: Աշխատավայրում դիրքերի կայունացում: Խնայելու հնարավորություն կընձեռվի: Ֆինանսական գործերի հաջող ընթացք:

25-27-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, գաղափարների ակտիվ փոխանակում: Արագ կռահողականություն: Մրցակցության ոգի ինտելեկտուալ ոլորտում: Հաճախակի շփումներ հարազատների հետ: 28-29-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և աջակցություն ստանալու ունակություն: Լուրեր հեռվից:

Կշեռք

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, ու սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 23-24-ին՝ ռոմանտիկ ու գործնական հարաբերությունների ամրապնդում: Հարաբերություններում ու բիզնեսում պատասխանատվության մեծ զգացում: Համակրանք առաջացնելու կարողություն: Կարող են իրականանալ հին ցանկությունները:

25-27-ին՝ ուժեղ ինտուիցիա և զգայունակություն: Հնարավոր է՝ ստիպված լինեք ինչ-որ գաղտնիքից գլուխ հանել: Գաղափարները հետաքրքիր կլինեն, բայց ոչ՝ պրակտիկ: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ: 28-29-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանեկան բյուջեին:

Կարիճ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման ուղղությունների փնտրտուքի շրջանը: 23-24-ին՝ հանգստություն, խաղաղ վիճակ, ընտանիքի ու տան հետ կապված հոգսերի նվազում, խնդիրներն էլ հեշտությամբ կլուծվեն: Կարևոր հանդիպումներ տանը: 

25-27-ին՝ ակտիվ շփումներ ընկերների ու կազմակերպությունների հետ: Հետաքրքրություն գիտելիքների հանդեպ: Ընկերների հետ գործերի, հասարակական գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում: Լավ գաղափարներ: 28-29-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ձեր ամուսնու կամ կնոջ գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Աղեղնավոր

Այս շաբաթ սկսվում է որոշակի հույսերի և ծրագրերի իրագործման շրջանը: 23-24-ին հեշտությամբ նոր ու շահավետ կապեր կհաստատեք: Հարազատների հետ հարաբերությունների բարելավում, աջակցություն ընկերներից: Հասարակական կամ կոլեկտիվ գործերին մասնակցության շնորհիվ անձնական նպատակին հասնելու հնարավորություն: Հաջող ուղևորություններ բիզնեսի գործերով:

25-27-ին՝ շփումներ ու բանակցություններ մասնագիտական և ֆինանսական գործերով: Պրակտիկ արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր գործատուների, ղեկավարության հետ: Կարևոր գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է: Համաձայնություններ կկնքեք: 28-29-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Օգնություն հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում:

Այծեղջյուր

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 23-24-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Առաջընթաց մասնագիտական գործերում: Կոնկրետ, պրակտիկ աջակցություն իշխանություն ունեցող անձանց կողմից: 

25-27-ին՝ հետաքրքրություն կրթության, արտասահմանյան ամեն ինչի հանդեպ: Լավ ժամանակ է գիտելիքներ ստանալու համար: Մեծ ուղևորությունների կազմակերպման, իրավաբանական հարցերի լուծման հետ կապված հաջող գործեր: 28-29-ին՝ բարձր տրամադրություն: Ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ջրհոս

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 23-24-ին՝ ուրախ, ինքնավստահ տրամադրություն: Գեղեցկության ու ներդաշնակության զգացումը հարաբերությունների զարգացում և ամրապնդում կբերի: Հեշտությամբ կշփվեք ազդեցիկ անձանց հետ: Հաջողություններ են սպասվում արտերկրի հետ կապված գործերում:

25-27-ին՝ համատեղ գործերին, ընդհանուր ֆինանսներին առնչվող հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Ուժեղ ինտուիցիա ֆինանսական գործերում: Իրավիճակի խորքը թափանցելու, ինչ-որ գաղտնիքներ բացահայտելու կարողություն: 28-29-ին՝ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում:

Ձկներ

Վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 23-24-ին՝ լավ տրամադրություն, հարաբերություններում լավ փոփոխությունների ակնկալիք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Զգայուն կլինեք գեղեցիկի, ներդաշնակի հանդեպ: Համատեղ ֆինանսական գործերը լավ արդյունքներ կտան:

25-27-ին՝ համագործակցության, գործընկերային հարաբերությունների փնտրտուք: Համատեղ գործերին վերաբերող կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ: Կհետաքրքրվեք ուրիշների գործունեությամբ: Ծանոթություն խելացի և գործնական մարդկանց հետ: 28-29-ին՝ ձգտում դեպի մտավոր գործունեությունը, տեղեկատվության հետ աշխատանքը: Կարճատև ուղևորություններ՝ կենցաղային հարցերով: Կծագեն ընդհանուր գործեր հարազատների հետ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   603 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ