...

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 26-28-ին լավ, կոնկրետ առաջարկներ կստանաք, որոնք կբարելավեն ֆինանսական գործերը: Անսպասելի գումար կստանաք, հաջող գնումներ կանեք: Հաջողություն բիզնեսում:

29-31-ին՝ դրական մտածողություն, կհետաքրքրվեք կրթությամբ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: Հաջող ուղևորություններ կկատարեք:

1-ին բարձր տրամադրություն կունենաք: Կուրախացնեն երեխաներն ու սիրելին: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 26-28-ին՝ ներդաշնակություն հասարակական ու ռոմանտիկ հարաբերություններում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Բարձր տրամադրություն կունենաք: Ինքնատիպ կլինեք:

29-31-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Տան համար լավ գնումներ կանեք: Ընտանեկան բարեկեցության աճ:

1-ին տնային գործերում ակտիվ կլինեք, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

Երկվորյակ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 26-28-ին՝ անսպասելի ու հաճելի հանդիպումներ տանը, ուրախություն ընտանիքում: Լավ փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում:

29-31-ին կռահող կլինեք, հաջող ինտելեկտուալ գործունեություն կծավալեք: Հաջող ուղևորություն կկատարեք: Հնարավոր է աջակցություն ստանաք հարազատներից:

1-ին՝ ակտիվ շփումներ հարազատների ու կոլեգաների հետ: Կարճատև ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Խեցգետին

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 26-28-ին ուրախ տրամադրություն կունենաք: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված հաջող գործունեություն կծավալեք: Հաջողություն կարևոր հանդիպումների ժամանակ: Օգնություն ու աջակցություն կստանաք: Ձեզ լավ առաջարկներ կանեն:

29-31-ին՝ ուժեղ ինտուիցիա, շահի հանդեպ լավ հոտառություն: Ֆինանսական գործերում հաջողակ կլինեք:

1-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Առյուծ

Բուռն ֆինանսական գործունեություն կծավալեք, գործնական կլինեք ու ամեն ինչում շահ կփնտրեք: 26-28-ին՝ հաջողություն աշխատանքի մեջ ու բիզնեսում: Լավ գնումներ: Անսպասելի առաջընթաց ֆինանսական գործերում:

29-31-ին պիտանի տեղեկատվություն կամ շահավետ առաջարկներ կստանաք, որոնք թույլ կտան ընդլայնել հնարավորությունները: Աջակցություն ընկերներից կամ կազմակերպություններից:

1-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 26-28-ին՝ ներդաշնակ գործնական, հասարակական ու ռոմանտիկ հարաբերություններ: Շատ զգայուն կլինեք: Լավ հանդիպումներ արտասահմանցիների կամ ազդեցիկ մարդկանց հետ:

29-31-ին աշխատանքի մեջ հաջողակ կլինեք, հաջող պատահարն էլ կօգնի հասնել նպատակին: Շահի հանդեպ լավ հոտառություն: Սեփական ծրագրերն իրագործելու համար հստակ կհաշվարկեք ձեր գործողությունները:

1-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Կշեռք

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 26-28-ին գերզգայուն կլինեք: Հաջողություններ ու փոփոխություններ համատեղ գործերում, բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Շահի հանդեպ լավ հոտառություն:

29-31-ին լավ լուրեր ու առաջարկներ կստանաք: Ազդեցիկ ընկերներ կգտնեք: Աջակցություն կստանաք կազմակերպություններից: Հաջողություններ հասարակական գործերում:

1-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կարիճ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 26-28-ին՝ անսովոր, հուզիչ հանդիպումներ և ուղևորություններ: Լավ առաջարկներ ընկերներից կամ գործընկերներից: Հաջողություններ հասարակական կամ մշակութային միջոցառումներում:

29-31-ին շահեկան ծանոթություններ կհաստատեք ու կապեր ձեռք կբերեք ազդեցիկ մարդկանց շրջանում: Անձնական հեղինակության աճ: Առաջընթաց մասնագիտական գործերում:

1-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք:

Աղեղնավոր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 26-28-ին՝ անսպասելի փոփոխություններ գործերի ընթացքում, շահի հանդեպ լավ հոտառություն: Կարևոր մարդկանց հետ գործնական հարաբերություններ կհաստատեք:

29-31-ին՝ լավ բանակցություններ ու հանդիպումներ ազդեցիկ մարդկանց մասնակցությամբ կամ նրանց նախաձեռնությամբ: Հաջող գործեր արտերկրի հետ:

1-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Հեռվից լուրեր կստանաք:

Այծեղջյուր

Այս շրջանում կուզենաք դրսևորել ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 26-28-ին՝ լավատեսական տրամադրություն: Ձեզ լավ դրսևորելու և աջակցություն ստանալու հնարավորություն կունենաք, հաջողակ կլինեք: Ռոմանտիկ հարաբերությունների անսպասելի զարգացում: Կմասնակցեք մշակութային միջոցառումների:

29-31-ին՝ կարգուկանոն ու առաջընթաց աշխատանքի մեջ: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Լավ օրեր են ճիշտ ախտորոշում ստանալու և բուժվելու համար:

1-ին որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում, խառնվել ընտանիքի բյուջեին:

Ջրհոս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 26-28-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ: Համատեղ գործերի ու բիզնեսի լավ ընթացք:

29-31-ին՝ հաճելի հանդիպումներ սիրելի մարդկանց հետ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: Կարևոր անձինք կաջակցեն ձեր գաղափարները:

1-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Ուրիշների տրամադրության հանդեպ զգայուն կլինեք:

Ձկներ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 26-28-ին՝ հաջող հանդիպումներ ու բանակցություններ: Գործնական ու ռոմանտիկ հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան: Անսպասելի, կարճատև գործնական ուղևորություններ: Լավ առաջարկներ կստանաք:

29-31-ին՝ լավ նորություններ և զրույցներ ընտանիքում: Ընտանեկան բարեկեցության աճ: Հանդիպումներ հեռվից եկած մարդկանց հետ: Աշխատավայրում գործերի և առողջության բարելավում:

1-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջությանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   372 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ