...

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 28-30-ին՝ խնդիրներ աշխատավայրում: Գործերի արգելակում: Նույնիսկ փոքրիկ շահ ունենալու համար մեծ ուժեր ներդնելու, աշխատասիրության ու համբերատարության կարիք կլինի: Ծանրաբեռնվածության պատճառով առողջությունը կթուլանա, ինքնավստահ չեք լինի:

31-3-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում, գնումների ժամանակ: Կատարած աշխատանքի դիմաց կվարձատրվեք:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 28-30-ին՝ անինքնավստահություն, անհանգստություն, խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք: Թղթային քաշքշուկի, պաշտոնյաների բյուրոկրատիզմի հետ կբախվեք: Հստակ ծրագրերի և հեռանկարների բացակայություն: Խնդիրներ սիրելիների հետ հարաբերություններում: 

31-3-ին՝ լավատեսական տրամադրություն: Հաջողակ կլինեք անձնական գործերում: Հաճելի հանդիպումներ ձեզ համար թանկ մարդկանց հետ: Լավ առաջարկներ կստանաք: Կարևոր անձանց կողմից հավանության կարժանանաք:

Երկվորյակ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 28-30-ին՝ մեծ ամբիցիաներ, պայքար մասնագիտական ոլորտում գերազանցության հասնելու համար: Ղեկավարությունը մեծ պահանջներ կներկայացնի: Գործնական ու մասնագիտական ծանր պարտականությունները կարող են հակասության մեջ մտնել անձնական կամ ընտանեկան հետաքրքրությունների հետ:

31-3-ին՝ ընտանիքում գործերի անսպասելի բարելավում, լավ նորություններ, հաճելի հանդիպումներ տանը: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում:

Խեցգետին

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: 28-30-ին՝ սահմանափակումներ հանդիպումների, ուղևորությունների, բանակցությունների ժամանակ, կամ դրանց արգելակում: Դժվարություններ արտերկրի հետ կապված գործերում: Դանդաղ կռահողականություն, ինքնավստահ չեք լինի:

31-3-ին՝ լավ հանդիպումներ ու նորություններ: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ: Կազմակերպությունների հետ շահավետ հարաբերություններ կհաստատեք:

Առյուծ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 28-30-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում, առևտրում ու բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Վատ օրեր են ֆինանսական սպեկուլյացիաների, պարտքով գումար տալու համար: Ֆինանսական կախվածության մեջ կընկնեք:

31-3-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսում, ֆինանսական գործերում: Լավ գնումներ կանեք:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նպատակներն առաջ տանելիս ու կարողությունները դրսևորելիս: 28-30-ին սեփական գաղափարներն արտահայտելիս չափից դուրս մեծ ինքնավստահությունն ու համառությունը, ուրիշի կարծիքը չընդունելը կարող են կոնֆլիկտների, հարաբերությունների ավարտի հանգեցնել: Դժվարություններ համագործակցության մեջ և իրավաբանական գործերում:

31-3-ին՝ լավատեսական տրամադրություն, աջակցություն կստանաք ու հավանության կարժանանաք ազդեցիկ անձանց կողմից: Լավ նորություններ արտասահմանից, արտերկրի հետ կապված գործերի բարելավում:

Կշեռք

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 28-30-ը անհաջող օրեր են: Ինքնավստահ չեք լինի, դժվար ու ձեզ համար անպիտան գործերով զբաղվելու անհրաժեշտություն կառաջանա: Ուշադրության թուլացումը աշխատանքի մեջ թերությունների պատճառ կդառնա: Խուսափեք վնասվածքներից ու ծանրաբեռնվածությունից:

31-3-ին՝ կռահող կլինեք, ուժեղ ինտուիցիա կունենաք: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Հաջողություններ համատեղ բիզնեսում:

Կարիճ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 28-30-ին՝ նորությունների ու նոր կապերի փնտրտուք, միաժամանակ հակված կլինեք դիմակայել փոփոխություններին, ինքնավստահ չեք լինի: Ձեզ համար թեկուզ փոքրիկ շահի հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու, կարգապահ լինելու կարիք կլինի: 

31-3-ին ընկերական հարաբերություններ կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Աղեղնավոր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 28-30-ին՝ մեծ ամբիցիաներ: Սկզբունքներին, օրենքներին, կարգուկանոնին չարդարացված կերպով հետևելը կարող է կոնֆլիկտների հանգեցնել: Պայքար բիզնեսում կամ մասնագիտական ոլորտում առավելության հասնելու, բարձր դիրքի համար: Տանը, ընտանիքում խնդիրների պատճառով գործերը կարգելակվեն:

31-3-ին՝ լավատեսություն: Աշխատանքի մեջ լավ ձեռքբերումներ, դիրքերի ամրապնդում: Ազդեցիկ անձանց կողմից հավանության կարժանանաք:

Այծեղջյուր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ ընդլայնել դրանք: 28-30-ին՝ անհանգստություն, ուրիշների գաղափարներն ընդունելու անկարողություն: Ձգձգումներ հանդիպումների, ուղևորությունների ժամանակ, ապրանքներ առաքելիս: Նախաձեռնության արգելակում: Վատ փոխհասկացողություն կարևոր մարդկանց հետ: Անհաջողություններ արտերկրի հետ կապված գործերում:

31-3-ը հաջող օրեր են: Հաջողություններ հասարակական գործերում, հավանության կարժանանաք, ուրախություն սիրելիներից: Գիտելիքների շնորհիվ հնարավորությունների ընդլայնում:

Ջրհոս

Ուշադրություն ու ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Հաճախ եք կախված լինելու ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակներից: 28-30-ին՝ կասկածամտություն, ինքնավստահ չեք լինի: Ընտրության բարդ պահեր: Ֆինանսական խնդիրներ: 

31-3-ին՝ տանը գործերի բարելավում, լավ փոփոխություններ ընտանիքում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ: Ընտանեկան բյուջեի բարելավում: Վարկերի հետ կապված հաջող գործեր:

Ձկներ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 28-30-ին ինքնավստահ չեք լինի: Շրջապատողները մեծ պահանջներ կներկայացնեն: Չեք ուզենա համագործակցել: Վատ օրեր են պայմանագրեր, համաձայնագրեր ստորագրելու համար: Փոփոխություններին դիմակայելու հակվածություն:

31-3-ին՝ լավ համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ, ուղևորությունների ժամանակ: Լավ տեղեկատվություն կստանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ