...

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 29-30-ին հարաբերություններում խնդիրներ կառաջանան, կաշկանդվածություն ու հեռանկարների բացակայություն: 

31-2-ին՝ հաջող ակտիվություն հանդիպումների, ծանոթությունների և բանակցությունների ժամանակ: Հաջող ուղևորություններ կկատարեք: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

3-4-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանցից աջակցություն ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 29-30-ին կարող են խնդիրներ առաջանալ ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան հոգսերը կխանգարեն անձնական ծրագրերին կամ կարևոր գործերին: 

31-2-ին հաջողություններ են սպասվում ֆինանսական ու պրակտիկ գործերում: Լավ գնումներ, բիզնեսի ընդլայնում: Սեփական շահը գտնելու ունակություն:

3-4-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Երկվորյակ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: Ընտանեկան հարաբերությունները կարող են ազդել բոլոր գործերի վրա: 29-30-ին խնդիրներ կառաջանան արտասահմանի հետ կապված հանդիպումներում ու գործերում: Ազդեցիկ անձանց կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն: 

31-2-ին՝ առաջընթաց բիզնեսում ու մասնագիտական գործերում: Նոր հնարավորություններ կբացվեն ձեր դիրքերի բարելավման ու անձնական զարգացման համար: Հնարավոր են անսպասելի լավ նորություններ կամ առաջարկներ:

3-4-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Խեցգետին

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կկատարեք նրա հետ: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 29-30-ին դժվարություններ են սպասվում ֆինանսական գործերում, բիզնեսում ու վարկերի հետ կապված գործերում: Հնարավոր է գումար խնայելու անհրաժեշտություն առաջանա:

31-2-ին հաջողակ կլինեք անձնական նախաձեռնություններում: Ճանաչում ու վստահություն ձեռք կբերեք: Առաջընթաց կունենաք մասնագիտական գործերում: Հաջող քաղաքական գործունեություն: Բարձր տրամադրություն:

3-4-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ:

Առյուծ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 29-30-ին՝ խնդիրներ ու հիասթափություններ հասարակական, սիրային գործերում, ուրիշների զգացմունքների ու պահանջմունքների հանդեպ ուշադրության և հարաբերություններում ջերմության պակաս:

31-2-ին լավ նորություններ են սպասվում, հատկապես՝ արտերկրից: Առաջընթաց բիզնեսում: Լավ օրեր են արտերկրում կոմերցիա վարելու համար: Աջակցություն կստանաք կազմակերպություններից կամ ընկերներից: Հնարավոր են առաջարկներ:

3-4-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ունակությունները դրսևորելիս: 29-30-ին՝ սառնություն ու խնդիրներ հարաբերություններում, առողջության թուլացում: Շատ հուզական կլինեք: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին:

31-2-ին՝ առաջընթաց բիզնեսում ու մասնագիտական գործերում: Նոր նպատակներ ու ծրագրեր: Համատեղ գործողությունների լավ արդյունքներ գործերում: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կլինի:

3-4-ին շատ ակտիվ կլինեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տեղի կունենան տանը:

Կշեռք

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անձնական գործերից շեղող անսպասելի հոգսեր կառաջանան: 29-30-ին՝ խնդիրներ ընկերների, կոլեկտիվի հետ հարաբերություններում: Գործողություններում ազատության բացակայություն: Կախվածություն պայմաններից:

31-2-ին շրջապատողների կողմից բարյացակամ վերաբերմունք և աջակցություն կստանաք: Գործընկերների կամ իրադարձությունների բարեհաջող ընթացքի շնորհիվ գործերի բարելավման ու ընդլայնման հնարավորություն կլինի: Առաջարկներ կստանաք:

3-4-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կարիճ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 29-30-ին խնդիրներ կարող են առաջանալ ղեկավարության հետ հարաբերություններում: Տնային հոգսերը կարող են խանգարել ձեր սեփական գործերին ու աշխատանքին: Հարաբերություններում սառնություն ու համակրանքի բացակայություն կլինի:

31-2-ին լավ փոփոխություններ են սպասվում աշխատանքի մեջ, հաջողակ կլինեք գործերում, բարձր աշխատունակություն: Հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում: Համագործակցության լավ արդյունքներ: Հարկերի, վարկերի հետ կապված հաջող գործեր:

3-4-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Աղեղնավոր

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 29-30-ին դժվարություններ կունենաք ուղևորությունների և հանդիպումների ժամանակ: Խնդիրներ կլինեն հարազատների հետ հարաբերություններում: Կարևոր գործերում տեղեկատվության պակաս:

31-2-ին անձնական ծրագրերն իրագործելու համար լավ հնարավորություններ կստեղծվեն: Ուշադրությունը սեփական անձին հրավիրելու ունակություն: Սիրային հարաբերությունների բարելավում, դրանցում անսպասելի իրադարձություններ: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Հաջողություններ կունենաք գործնական հարաբերություններում:

3-4-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Այծեղջյուր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 29-30-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում, բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Խնայելու անհրաժեշտություն կլինի:

31-2-ին՝ առաջընթաց աշխատանքի մեջ: Ազնվության ու սկզբունքայնության շնորհիվ վստահություն ձեռք կբերեք: Իրավաբանական գործերի, բիզնեսի և աշխատանքի հետ կապված գործերի հաջող ընթացք: Լավ միջոցառումներ տեղի կունենան տանը:

3-4-ին տան հետ կապված անսպասելի գործերը կամ հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Ջրհոս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակներին: 29-30-ը անհաջող օրեր են գործնական հարաբերություններ հաստատելու համար: Հարաբերություններում սառնություն ու լարվածություն կզգացվի: Ինքնավստահ չեք լինի:

31-2-ին անձնական ծրագրերն ու նպատակներն իրագործելու լավ հնարավորություններ կստեղծվեն: Առաջարկներ կստանաք: Հաջողություններ ուսման մեջ, տեղեկատվության հետ աշխատանքում: Հաջող ուղևորություններ ու հանգիստ:

3-4-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Ձկներ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների տրամադրությունից ու վարքից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 29-30-ին խնդիրներ կառաջանան աշխատանքի մեջ: Առողջական խնդիրներ կունենաք, կամ հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին: Ինքնավստահ չեք լինի, կաշկանդվածություն:

31-2-ին ընտանիքի ու տան հետ կապված ֆինանսական գործերի հաջող ընթացք է սպասվում: Հարազատներից ու մտերիմներից ֆինանսական աջակցություն կստանաք: Տանը հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպեք: 

3-4-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Նպատակասլաց կլինեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ