...

Օգոստոսի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ուժերի վերելքի, դիրքերն ամրապնդելու և ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 2-4-ին՝ անհանգստություն, խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք: Փաստաթղթային քաշքշուկների մեջ կհայտնվեք: Հստակ ծրագրերի ու հեռանկարների բացակայություն: Խնդիրներ կծագեն սիրելիի հետ հարաբերություններում:

5-8-ին՝ անկայունություն ֆինանսական գործերում ու բիզնեսում: Մոլախաղերն ու ոչ խելամիտ սպեկուլյացիաները վտանգավոր կլինեն: Ծախսեր կանեք նորաձև իրեր գնելու համար: Կձգտեք դեպի անձնական ազատությունն ու շահը:

Ցուլ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա հետաքրքրությունը տանը զբաղեցրած դիրքի նկատմամբ: 2-4-ին՝ մեծ ամբիցիաներ, պայքար ու մրցակցություն մասնագիտական գործերում: Ղեկավարությունը մեծ պահանջներ կներկայացնի: Գործնական ու մասնագիտական ծանր պարտականությունները կարող են հակասել անձնական և ընտանեկան հետաքրքրություններին:

5-8-ին՝ անսպասելի իրադարձություններ տանը: Անձնական ազատության ցանկությունը ընտանիքում կարող է վեճերի ու դժգոհությունների առիթ դառնալ:

Երկվորյակ

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 2-4-ին՝ սահմանափակումներ ու ձգձգումներ հանդիպումների, ուղևորությունների, բանակցությունների ժամանակ: Դժվարություններ կծագեն արտերկրի հետ կապված գործերում: Անինքնավստահ կլինեք: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:

5-8-ը անբարենպաստ շրջան է շփումների և ուղևորությունների համար: Եսասիրությունն ու համառությունը թույլ չեն տա հետևել լավ խորհուրդներին: Տրամադրության ու ծրագրերի անսպասելի փոփոխություն: Կարևոր հանդիպումները կարող են չկայանալ:

Խեցգետին

Կձգտեք դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 2-4-ին՝ խնդիրներ կծագեն ֆինանսական գործերում, առևտրի մեջ, բիզնեսում: Վատ ժամանակ է ֆինանսական սպեկուլյացիաների և պարտքով գումար տալու համար: Ֆինանսական կախվածության մեջ կհայտնվեք:

5-8-ին՝ անսպասելի ծախսեր, հնարավոր է՝ ընկերների կամ միջոցառումներ կազմակերպելու վրա: Անսպասելի հաջողություններ կունենաք ֆինանսական գործերում, որը արագ կարող է հիասթափությամբ փոխարինվել:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 2-4-ին գաղափարներն առաջ տանելիս ինքնավստահությունն ու համառությունը, ինչպես նաև ուրիշի կարծիքի հետ հաշվի չնստելը կոնֆլիկտների կամ հարաբերությունների ավարտի պատճառ կդառնան: Դժվարություններ կունենաք համագործակցության մեջ ու իրավաբանական գործերում:

5-8-ին հնարավոր է բարդ ու անսպասելի իրավիճակների մեջ հայտնվեք: Ձեր հակասական, ոչ հուսալի վարքը, նպատակների ու ծրագրերի կտրուկ փոփոխությունը կխանգարեն գործերում հաջողությունների հասնելուն: Պետք չէ մեծ փոփոխությունների ձգտել, զգույշ եղեք:

Կույս

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 2-4-ին ինքնավստահ չեք լինի, բարդ և ձեզ համար անպիտան գործերով զբաղվելու անհրաժեշտություն կառաջանա: Ուշադրության թուլացումը աշխատանքի մեջ սխալների պատճառ կդառնա: Խուսափեք վնասվածքներից ու ծանրաբեռնվածությունից:

5-8-ին՝ անկատար խոստումներ ազդեցիկ անձանց կողմից: Տարօրինակ նորություններ և առաջարկներ արտերկրից: Արտաքին ուժերը կամ իրադարձությունները կարող են փոխել գործերի սովորական ընթացքը:

Կշեռք

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 2-4-ին՝ նորությունների ու նոր կապերի փնտրտուք, բայց միաժամանակ հակված կլինեք դիմադրել փոփոխություններին, ինքնավստահ չեք լինի: Սեփական շահին հասնելու համար պիտի մեծ ջանքեր ներդնեք:

5-8-ին ցանկացած գնով ազատություն ձեռք բերելու ձգտումը կարող է դժվարությունների հանգեցնել: Անսպասելի փոփոխություններ գործերում, որոնք կստիպեն խնդիրները լուծելու նոր ուղիներ փնտրել: Հնարավոր են դժվարություններ համատեղ ֆինանսական գործերում: Զգույշ վերաբերվեք անսովոր նորություններին ու էքսցենտրիկ մարդկանց:

Կարիճ

Ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 2-4-ին՝ մեծ ամբիցիաներ: Սկզբունքներին, կանոններին, կարգապահությանը չարդարացված կերպով կուրորեն հետևելը կարող է կոնֆլիկտների հանգեցնել: Բիզնեսում կամ մասնագիտական դաշտում դիրքերի համար պայքար է սպասվում: Ընտանիքում և տանը ծագած խնդիրների պատճառով գործերի արգելակում:

5-8-ին գործընկերների հակասական և ոչ հուսալի վարքը գործերում ու նպատակին հասնելու ճանապարհին դժվարություններ կստեղծի: Էքստրավագանտ ու տարօրինակ մարդկանց հետ ընկերություն անելը շահեկան չի լինի: Մեծ կախվածության մեջ կընկնեք արտաքին ուժերից ու պայմաններից:

Աղեղնավոր

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 2-4-ին՝ ուրիշների գաղափարներն ընդունելու ցանկության բացակայություն: Ձգձգումներ հանդիպումների, ուղևորությունների, ապրանքներ առաքելու ժամանակ: Ակտիվությունն ու նախաձեռնողականությունը կարգելակվի: Վատ փոխհասկացողություն կարևոր անձանց հետ:

5-8-ին հնարավոր են անսպասելի խնդիրներ՝ կապված աշխատանքի ու պրակտիկ գործերի հետ: Փոփոխություններ արտասահմանին կամ արտասահմանցիներին առնչվող գործերում: Կարևոր անձինք հնարավոր է՝ չկատարեն խոստումները:

Այծեղջյուր

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 2-4-ին կասկածամիտ և անինքնավստահ կլինեք: Ընտրության դժվար պահեր կլինեն: Ֆինանսական խնդիրներ: 

5-8-ին ամեն գնով ազատություն ձեռք բերելու ձգտումը կխանգարի ձեզ համար թանկ ու սիրելի մարդկանց հետ հարաբերություններին: Համառությունը թույլ չի տա լսել լավ խորհուրդները: Խնդիրներ կունենաք գործերում և համատեղ ֆինանսներում:

Ջրհոս

Հատուկ ուշադրություն պիտի դարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 2-4-ին ինքնավստահ չեք լինի: Շրջապատողները շատ պահանջկոտ կլինեն ձեր հանդեպ: Համագործակցելու ցանկության բացակայություն: Վատ օրեր են համաձայնագրեր ստորագրելու համար: Փոփոխություններին դիմադրելու հակվածություն:

5-8-ին ամուսինների, գործընկերների հետ հարաբերությունները կբարդանան: Անսպասելի փոփոխություններ տանը: Անկայուն, ոչ հուսալի վարք:

Ձկներ

Գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար մեծ ջանքեր պիտի գործադրեք: 2-4-ին՝ խնդիրներ աշխատավայրում: Գործերի կանգառ, նույնիսկ աննշան արդյունքի հասնելու համար ստիպված եք լինելու մեծ ուժեր, համբերատարություն ու աշխատանք ներդնել: Ծանրաբեռնվածության հետևանքով առողջությունը կթուլանա, ինքնավստահ չեք լինի:

5-8-ին ծանոթությունների ու հանդիպումների ժամանակ անսպասելի վարքը կազդի գործերի վրա: Տարօրինակ գաղափարներ կհայտնվեն, որոնք իրագործելի չեն լինի: Հնարավոր են տրամադրության և առողջության անսպասելի տատանումներ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1418 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ