Խոյ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 30-2-ին՝ ներդաշնակ ամուսնական ու գործնական հարաբերություններ: Ակտիվ շփումներ, հաջող գործեր` կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:
3-5-ին՝ հստակություն, պարզություն շփման մեջ, հաջող համագործակցություն: Աջակցություն կստանաք կարևոր անձանցից ու պաշտոնյաներից: Լուրջ ու փորձառու գործընկերներ գտնելու հնարավորություն կունենաք:
Ցուլ
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 30-2-ին՝ աշխատավայրում պայմանների և հարաբերությունների բարելավում: Լավ առողջության ու տրամադրության շնորհիվ կաճի անձնական գրավչությունը: Գեղեցիկ հագուստ ու պիտանի իրեր ձեռք կբերեք:
3-5-ին՝ գործնական մտածողություն, գործերը հաջողությամբ կծրագրեք: Աշխատավայրում դիրքերի ամրապնդում: Աշխատավայրում առաջընթացի համար հաջողությամբ կօգտագործեք ձեր գիտելիքները: Հետաքրքրվածություն սեփական առողջությամբ:
Երկվորյակ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 30-2-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարություն, հասկացողություն և առատաձեռնություն: Հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ ու արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի ու զվարճանքների համար:
3-5-ին՝ թեթևություն շփումներում, այդ թվում՝ ազդեցիկ անձանց հետ շփումներում: Արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերի հաջող ընթացք: Աշխատանքի մեջ առաջընթացի հասնելու համար հատուկ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն կլինի: Պիտանի խորհուրդներ կստանաք փորձառու անձանցից:
Խեցգետին
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 30-2-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Ընտանիքում հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետության ստեղծում, տան համար գեղեցիկ ու պիտանի իրեր ձեռք կբերեք:
3-5-ին՝ լավ ինտուիցիա, ընտանիքում, տանը գործերը հստակ կազմակերպելու, որոշ խնդիրներին լուծում գտնելու հնարավորություն կլինի:
Առյուծ
Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով, այն բարելավելու համար ուժեր կներդնեք: Ակտիվություն կցուցաբերեք բիզնեսում և առևտրի մեջ: 30-2-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Նրբանկատությունը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն անհրաժեշտ ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ: Կարճատև ուղևորություններ:
3-5-ին գործնական մտածողությունը կօգնի համագործակցություն ու շահեկան կապեր հաստատելիս: Լավ խորհուրդներ կստանաք:
Կույս
Շարունակվում է Կույսի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական ծրագրերն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 30-2-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հասարակության մեջ դիրքը կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ և որակյալ իրեր ձեռք կբերեք: Կձգտեք հարմարավետության: Ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն կունենաք:
3-5-ին՝ հստակ, կոնկրետ, գործնական մտածողություն, որն էլ կօգնի առաջ մղել գործերն ու բարելավել վիճակը աշխատավայրում, ֆինանսական գործերում, բիզնեսում: Խնայելու հնարավորություն կլինի:
Կշեռք
Գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս դժվարություններ կծագեն: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսած հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 30-2-ին՝ անձնական գրավչության աճ: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ ու հասարակական գործերում: Հաջող գործեր բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել ուրիշների վրա բարենպաստ տպավորություն թողնելու համար:
3-5-ին՝ հստակություն շփումների մեջ: Գործերի հաջող ծրագրում: Գաղափարները գործնականում կիրառելու հնարավորություն կլինի: Ցանկությունների իրագործում: Սիրելիի հետ հարաբերությունների ամրապնդում:
Կարիճ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 30-2-ին՝ հասկացողություն ու համակրանք ձեռք կբերեք: Բարություն և առատաձեռնություն: Գեղեցիկը զգալու և գնահատելու ունակություն: Երևակայության ուժգնացում: Գաղտնի ռոմանտիկ արկածներ:
3-5-ին՝ լավ գործեր տանը, հանգիստ մթնոլորտ ընտանիքում: Տնային գործերի հաջող ծրագրում: Հարազատների կողմից օգնություն:
Աղեղնավոր
Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 30-2-ին՝ ուժեղ ինտուիցիա: Ընկերների, կազմակերպությունների գործերին մասնակցության միջոցով գործնական ու ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
3-5-ին՝ շահավետ հանդիպումներ, հաջող ուղևորություններ: Կարիերայում առաջընթացի համար անհրաժեշտ գիտելիքներ ու ինֆորմացիա կստանաք: Աջակցություն, լավ խորհուրդներ կստանաք ընկերներից: Շահի հանդեպ լավ հոտառություն:
Այծեղջյուր
Այս շրջանում կուզենաք դրսևորել ձեր ունակությունները հայտնի դառնալու համար, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 30-2-ին՝ հարաբերությունները գործնական ուղղվածությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կլինի: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության ու կարևոր անձանց հետ:
3-5-ին՝ գործնականություն, գործերի հստակ ծրագրում: Առաջընթաց գործերում: Հաջող գնումներ կանեք:
Ջրհոս
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 30-2-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Արտերկրում կապերի ու գործերի ընդլայնում: Արտերկրից գումար կամ հրավեր կստանաք: Մշակութային միջոցառմանը մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կտեղծվեն:
3-5-ին՝ պրակտիկ մտածողություն: Աշխատավայրում դիրքերը բարելավելու համար անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Հաջող շփումներ ազդեցիկ անձանց հետ:
Ձկներ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 30-2-ին՝ ճիշտ ու շահավետ կօգտագործեք սեփական խնայողությունները կամ համատեղ ֆինանսները: Հարկերի հետ կապված հաջող գործեր: Նվերներ ստանալու հնարավորություն: Գործնական առաջարկներ կստանաք:
3-5-ին՝ լավ ինտուիցիա, որը թույլ կտա ելք գտնել բարդ իրավիճակներից, լուծել հին խնդիրները: Ինքնավստահություն ձեռք կբերեք: Շահի հանդեպ լավ հոտառություն: