...

Օգոստոսի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 5-9-ին՝ կարևոր հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, աջակցություն կստանաք, հեռավոր ու շահեկան ուղևորություններ կկատարեք: Ուրախություն սիրելիների հետ, լավ նորություններ նրանցից: Լավ օրեր են կրթության համար:

10-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

11-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Ցուլ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած ձեր դիրքով: 5-9-ը լավ օրեր են ֆինանսական գործերի ու բիզնեսի համար: Ընտանեկան բարեկեցություն, կարևոր գնումներ կանեք: Տանը հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպեք:

10-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք առողջության հանդեպ:

11-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին, սիրելիներին: Սերտ շփումներ հարազատների ու մտերիմների հետ:

Երկվորյակ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Կաճի հետաքրքրասիրությունը, կհետաքրքրվեք ինֆորմացիայով: 5-9-ը բարենպաստ օրեր են: Հաջողակ կլինեք անձնական գործերում, հեղինակությունը կաճի, անհրաժեշտ գիտելիքներ ու կրթություն կստանաք, կարևոր լուրեր կլսեք:

10-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

11-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, տանը և գործերում կարգուկանոն կհաստատեք: Տան համար գնումներ կանեք:

Խեցգետին

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 5-9-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում: Իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ կլուծվեն հարկերի, վարկերի հետ կապված խնդիրները:

10-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Հանդիպումներ մտերիմ մարդկանց հետ:

11-ին կմասնակցեք կարևոր ու հետաքրքիր միջոցառումների:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 5-9-ը հաջող օրեր են: Լավ առաջարկներ ու հեռանկարներ: Աջակցություն և օգնություն կազմակերպություններից կամ ազդեցիկ ընկերներից:

10-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

11-ին հետաքրքրված կլինեք ընտանեկան գործերով:

Կույս

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 5-9-ին զգայունակությունն ու ինտուիցիան կօգնեն հասնել նպատակներին: Հաջողակ կլինեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Աջակցություն կարևոր մարդկանցից:

10-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:

11-ին կձգտեք ինտելեկտուալ գործունեության, ինֆորմացիայի հետ աշխատանքի: Հանդիպումներ հարազատների հետ: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:

Կշեռք

Բոլոր գործերում նորի ձգտում առաջ կգա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 5-9-ը լավ օրեր են կազմակերպությունների հետ գործեր վարելու, ազդեցիկ մարդկանցից աջակցություն ստանալու համար: Բարենպաստ օրեր են հեռավոր ուղևորությունների համար:

10-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

11-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կարիճ

Ծրագրերի իրագործման և դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 5-9-ը բարենպաստ օրեր են մասնագիտական ձեռքբերումների, շահեկան փոփոխությունների, բիզնեսի, հարկերի, վարկերի, ունեցվածքի հետ կապված գործերի համար:

10-ին զգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

11-ին հատուկ ուշադրություն կդարձնեք սեփական կարիքներին ու խնդիրներին և դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալու հարցում:

Աղեղնավոր

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 5-9-ին բարենպաստ պատահարը, հաջող շրջապատը, հաջողակ լինելը կօգնեն ընդլայնել սեփական հնարավորությունները: Պիտանի, ազդեցիկ գործընկերներ կգտնեք:

10-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

11-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Զգայուն ու հուզական կլինեք:

Այծեղջյուր

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 5-9-ին՝ լավ փոփոխություններ աշխատավայրում, հաջողակ կլինեք պրակտիկ գործերում, շահավետ առաջարկներ կստանաք: Առողջության բարելավում:

10-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

11-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշումների հանդեպ հանդուրժող չեք լինի: Կհեռանաք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցողին: Մեծ կախվածություն ուրիշներից: 5-9-ը հաջող օրեր են հարաբերություններ հաստատելու, շահավետ համաձայնություններ կնքելու, իրավաբանական գործերի համար: Առաջնորդի դերը ստանձնելու, ճանաչման հասնելու հնարավորություն կլինի: Սերը կերջանկացնի: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: 

10-ին բարձր տրամադրություն կունենաք, սկզբունքային կլինեք: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Լուրեր հեռվից:

11-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք հնարավորություն չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

Ձկներ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 5-9-ին աշխատանքի մեջ հաջողակ կլինեք, տանը լավ հանդիպումներ կկայանան: Կարևոր ձեռքբերումներ: Լուրեր կստանաք արտերկրում ապրող հարազատներից կամ կհանդիպեք նրանց հետ:

10-ին անձնական արժանապատվության չափազանցված զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել ընտանիքում: Տանը կարևոր փոփոխությունների սպասում: Կհետաքրքրվեք ընտանիքի բյուջեով:

11-ին՝ լավատեսություն, զբոսանքներ ընտանիքի հետ, հանդիպումներ արտերկրից եկած հարազատների հետ: Լուրեր կստանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ