...

Օգոստոսի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 7-9-ին կշարունակվեն իրավիճակները, երբ բիզնեսում ու ֆինանսական գործերում մեծ ամբիցիաները, մեծ ծրագրերը կարող են իրականություն դառնալ: Հնարավոր են ծախսեր նորաձև իրերի և զվարճանքների վրա:

10-11-ին՝ հաջողություններ պրակտիկ, ֆինանսական գործերում, արդյունավետ աշխատանք:

12-13-ին բիզնեսում ձեր անձնական նախաձեռնությունից ֆինանսական շահ կունենաք: Համագործակցության լավ արդյունքներ:

Ցուլ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 7-9-ին կշարունակվեն խնդիրները անձնական գործերում, ընտանիքում ձեր մասին ունեցած բարձր կարծիքի պատճառով: Վեճեր ընտանիքում սկզբունքների պատճառով: Տնային գործերից ու հոգսերից հեռանալու ձգտում:

10-11-ին՝ լավատեսական տրամադրություն, հաջողություններ անձնական գործերում: Հաճելի հանդիպումներ սիրելիների հետ:

12-13-ին տանը իրավիճակը կլավանա, հարաբերություններն էլ կկարգավորվեն: Ուրախություն ընտանիքում: Լավ միջոցառումների կազմակերպում:

Երկվորյակ

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Ուշադրություն կդարձնեք հարազատների, կոլեգաների գործերին: 7-9-ին կշարունակվեն դժվարությունները հանդիպումների, ուղևորությունների, ինֆորմացիայի հետ աշխատանքի ժամանակ, ինչը ձեր անուշադրության հետևանքը կլինի:

10-11-ին ընտանիքում գործերի անսպասելի բարելավում, լավ նորություններ ու հաճելի հանդիպումներ տանը:

12-13-ին՝ շահավետ կապերի հաստատում, ֆինանսական գործերի և բիզնեսի հետ կապված ուղևորություններ: Ճանապարհին հաճելի ռոմանտիկ ծանոթություններ են սպասվում:

Խեցգետին

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 7-9-ին անցած շաբաթվա նման նոր նախաձեռնություններում, ֆինանսական գործերում, բիզնեսում խնդիրներ կառաջանան չարդարացված լավատեսության ու վատնող լինելու պատճառով: Անհրաժեշտ է խուսափել մոլախաղերից:

10-11-ին՝ լավ հանդիպումներ, ուղևորություններ ու նորություններ: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ: Հարաբերությունների հաստատում կազմակերպությունների հետ:

12-13-ին բիզնեսում անձնական նախաձեռնությունը շահույթ կբերի: Համագործակցության լավ արդյունքներ:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս ու կարողությունները դրսևորելիս: 7-9-ին նախորդ շաբաթվա պես սեփական անձի մասին մեծ կարծիքը, չարդարացված լավատեսությունը խնդիրներ կստեղծեն մասնագիտական գործերում, ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններում: Ձեր գործողություններում գովեստի արժանանալու միտում կզգացվի: Չիրագործված խոստումներ:

10-11-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, ֆինանսական գործերում ու բիզնեսում: Լավ գնումներ կանեք:

12-13-ին զբաղված կլինեք հասարակական կամ ռոմանտիկ գործերով: Լավատեսություն: Համագործակցելու մեծ ցանկություն: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կլինի:

Կույս

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 7-9-ին անցած շաբաթվա նման ծրագրերն իրագործելիս դժվարություններ կունենաք: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Հեռավոր ուղևորությունների, արտերկրի գործերի հետ կապված խնդիրներ:

10-11-ին՝ լավատեսական տրամադրություն: Աջակցություն ազդեցիկ անձանցից: Լավ լուրեր արտասահմանից:

12-13-ին՝ բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Կշեռք

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 7-9-ին անցած շաբաթվա պես չարդարացված լավատեսությունը կարող է միայն բարդացնել իրավիճակն ու արգելակել խնդիրների լուծումը: Անհրաժեշտ է ռիսկի չդիմել, համբերությամբ զինվել ու աշխատասեր լինել:

10-11-ին կռահող կլինեք, ինտուիցիան ուժեղ կլինի: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Հաջողություններ համատեղ բիզնեսում:

12-13-ին զբաղված կլինեք հասարակական գործերով, ինչի արդյունքում ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Ներդաշնակ հարաբերություններ կոլեկտիվների հետ: Հաճելի ժամանակ կանցկացնեք ընկերների հետ:

Կարիճ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 7-9-ին անցած շաբաթվա նման պայմանները կամ շրջապատողները կարող են խանգարել ծրագրերի և մեծ ցանկությունների իրագործմանը: Դժվարություններ մասնագիտական գործունեության մեջ, ղեկավարության հետ հարաբերություններում: Իրավաբանական խնդիրներ կարող են առաջանալ:

10-11-ին ընկերական հարաբերություններ կհաստատեք ազդեցիկ անձանց հետ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

12-13-ին ղեկավարությանը ձեր օգտին տրամադրելու, նրանց ձեր կարծիքը լսել ստիպելու հնարավորություն կունենաք: Լավ կընթանան պրակտիկ ու ֆինանսական գործերը:

Աղեղնավոր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 7-9-ին կշարունակվի ծանր շրջանը, երբ մանրուքներին ուշադրության բացակայությունն ու աշխատասիրության պակասը կարգելակեն գործերն ու դժվարություններ կստեղծեն աշխատավայրում: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Խնդիրներ կարող են առաջանալ արտերկրի հետ կապված գործերում:

10-11-ին՝ աշխատավայրում գործերի բարելավում, անձնական դիրքերի ամրապնդում:

12-13-ին ազդեցիկ անձանց մոտ աջակցություն կփնտրեք: Գործերում լավ հեռանկարներ: Ուրախություն շփումներից: Հանգստի նպատակով հաճելի ուղևորություն կկատարեք:

Այծեղջյուր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 7-9-ին անցած շաբաթվա պես խնդիրներ կարող են առաջանալ սեփական հետաքրքրություններն ու ծրագրերն իրագործելիս, համատեղ բիզնեսում ու վարկերի հետ կապված գործերում, ինչի պատճառը ձեր էքստրավագանտ վարքը կլինի: Անհրաժեշտ է խուսափել մոլախաղերից:

10-11-ը հաջող օրեր են: Հաջողություններ հասարակական գործերում, սիրելիները կուրախացնեն:

12-13-ին շատ զգայուն կլինեք, հնարավոր են խանդի պահեր: Բացի այդ, աշխատանք ու պարտականություններ շատ կունենաք: Պիտի գլուխ հանեք համատեղ ֆինանսներից:

Ջրհոս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 7-9-ին կշարունակվեն անհաջող օրերը: Նյարդային կլինեք գործընկերների կամ մտերիմների հետ փոխադարձ թյուրըմբռնման պատճառով: Աջակցության բացակայություն:

10-11-ին՝ տանը գործերի բարելավում, լավ փոփոխություններ ընտանիքում, խնդիրների լուծումը գտնելու հնարավորություն:

12-13-ին համագործակցությունից ֆինանսական շահ կունենաք: Ակտիվ կլինեք ռոմանտիկ հարաբերություններում:

Ձկներ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 7-9-ին կշարունակվեն դժվարություններն աշխատավայրում, գործերով մեծ զբաղվածությունն էլ կարող է խանգարել նշանակված հանդիպումներին կամ ուղևորություններին: Խնդիրներ հարազատների հետ հարաբերություններում:

10-11-ին՝ լավ համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Լավ տեղեկատվություն կստանաք:

12-13-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ, շահույթ կամ աշխատանքից լավ արդյունքներ կստանաք: Ձեզ լավ ներկայացնելու, լավ տեսք ունենալու կարողություն: Շփման մեջ ինքնավստահ կլինեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8240 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ