...

Օգոստոսի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 9-11-ին մեծ հեռանկարների նախապատրաստումը անժամանակ կլինի անհրաժեշտ մարդկանց ու կապերի բացակայության պատճառով: Սիրելիի հետ հարաբերությունների զարգացման արգելակում:

12-15-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն արտահայտություններում և մտքերում: Գործերում և հարաբերություններում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Շահի զգացում: Աշխատանքի հետ կապված կապեր ու բանակցություններ: Կարճատև ուղևորություններ առողջությունն ամրապնդելու համար:

Ցուլ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 9-11-ին՝ անսպասելի արձագանք և ավելորդ հուզականություն, կկառչեք խոսքերից, հատկապես հարազատների հետ շփումներում: Ստիպված եք լինելու կիսվել ընտանեկան և աշխատանքային պարտականությունների միջև: Աջակցության բացակայություն:

12-15-ին՝ ուրախություն սիրելիի հետ շփումներից, ինտելեկտուալ զրույցներից և ուղևորություններից: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսում գործերի ուսումնասիրում ու ծրագրում:

Երկվորյակ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կկատարեք դրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների, հարևանների, գործընկերների գործերին: 9-11-ին մանր-մունր գործեր, ավելորդ զրույցներ ու խառնաշփոթ շատ կառաջանան. դրանք տհաճ կլինեն ու կշեղեն կարևոր ծրագրերից: Կարգելակվեն արտերկրի, արտասահմանցիների հետ կապված գործերը: Կարևոր տեղեկատվության բացակայություն:

12-15-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված բազմաթիվ զրույցներ, ընտանեկան խնդիրների լուծման ելքեր կփնտրեք: Կարճատև ուղևորություններ կենցաղային գործերով: Հանդիպումներ հարազատների կամ գործընկերների հետ:

Խեցգետին

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով, այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն կցուցաբերեք բիզնեսում և առևտրի մեջ: 9-11-ին ոչ այնքան խելամտորեն և թեթևորեն կծախսեք գումարը: Բիզնեսում, ֆինանսական գործերում սեփական հետաքրքրությունները կբախվեն ազդեցիկ անձանց հետաքրքրություններին: Խուսափեք ռիսկային որոշումներից ու գործողություններից:

12-15-ին՝ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, շփումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ, անհրաժեշտ տեղեկատվության փնտրտուք: Համատեղ գործունեություն հարազատների հետ: Հնարամտություն: Կարևոր լուծումներ կգտնեք:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական հետաքրքրություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 9-11-ին գաղափարներն ու սկզբունքներն առաջ տանելիս դրսևորած ինքնավստահությունը կարող է ազդեցիկ անձանց հետ վեճերի պատճառ դառնալ: Շփման մեջ դժվարությունները, ուրիշներին հասկանալու ցանկության բացակայությունը գործընկերային հարաբերություններում կասկածամտության պատճառ կդառնան:

12-15-ին՝ զբաղվածություն ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու համար կշարունակեք կրթությունը: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Ֆինանսական գործերի հաջող ծրագրում: Հաճախակի գործնական ուղևորություններ:

Կույս

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն է սպասվում: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 9-11-ին ավելորդ լավատեսությունը, ցրվածությունը, անիրական ծրագրերը վատ կանդրադառնան աշխատանքի վրա: Սննդակարգերին համառորեն հետևելն այս օրերին առողջության վատացման պատճառ կդառնա:

12-15-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, ակտիվ ինքնադրսևորում ու գաղափարների փոխանակում: Արագ կռահողականություն, մրցակցության ոգի ինտելեկտուալ ոլորտում: Հաճախակի շփումներ հարազատների հետ:

Կշեռք

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 9-11-ին որոշումներ ընդունելիս ավելորդ շտապողականությունը, ինքնահաստատվելու ձգտումը խնդիրներ կստեղծեն ընկերների, կոլեկտիվի հետ շփումներում: Անձնական ազատության ցանկությունը կազդի սիրելիի հետ հարաբերությունների վրա:

12-15-ին՝ ուժեղ զգայունակություն և ինտուիցիա: Հնարավոր է՝ ստիպված լինեք ինչ-որ գաղտնիք բացահայտել: Գաղափարները հետաքրքիր կլինեն, բայց պրակտիկ չեն լինի: Անհասկանալի իրավիճակներ կստեղծվեն հարազատների հետ:

Կարիճ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 9-11-ին տնային հոգսերով մտահոգությունը վատ կանդրադառնա աշխատանքի և կարևոր գործերի վրա: Անհաջող շփումներ են սպասվում ղեկավարության հետ: Ավելորդ հուզականությունն ու ինքնասիրությունը կխանգարեն իրատես լինել ու ճիշտ գնահատել իրավիճակը: 

12-15-ին ընկերների և կազմակերպությունների հետ շփումները ավելի հաճախակի կդառնան: Հետաքրքրություն կցուցաբերեք գիտելիքների հանդեպ: Ընկերների հետ գործերի, հասարակական գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում: Նոր գաղափարներ:

Աղեղնավոր

Այսօր կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 9-11-ին աշխատանքի կամ շփումների հետ կապված գաղափարներն անիրական ու անիրագործելի կլինեն: Փաստերի սխալ վերծանում, ցրվածություն: Խնդիրներ կառաջանան արտերկրի ու արտասահմանի հետ կապված գործերում: 

12-15-ին՝ շփումներ ու բանակցություններ մասնագիտական և ֆինանսական գործերով: Պրակտիկ արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր գործատուների, ղեկավարության, ենթակաների հետ: Կարևոր որոշումներ ընդունելու ժամանակն է: Հետաքրքրություն քաղաքականության հանդեպ:

Այծեղջյուր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 9-11-ին՝ ֆինանսական խնդիրներ: Բիզնեսում, մեծ ծրագրերի իրագործման հարցում դժվարություններ՝ կապված ուրիշների հետաքրքրություններից կախված լինելու հետ: Անիրական ներդրումներ համատեղ բիզնեսում: Հարկերի ու պարտքերի հետ կապված խնդիրներ:

12-15-ին՝ հետաքրքրություն կրթության և արտասահմանյան ամեն ինչի հանդեպ: Լավ ժամանակ է գիտելիքներն ընդլայնելու համար: Կարևոր տեղեկատվության շնորհիվ փոփոխություն հայացքներում ու պատկերացումներում:

Ջրհոս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Կախվածություն կառաջանա ամուսիններից ու գործընկերներից: 9-11-ին ավելորդ լավատեսությունն ու ինքնավստահությունը խնդիրներ կստեղծեն շփման մեջ, գործընկերային հարաբերություններում: Հարազատների հետ տարաձայնություններ կարող են ծագել կամ էլ հարազատների գործերի հետ կապված ուղևորությունների կմեկնեք:

12-15-ին՝ ընդհանուր գործերի ու ֆինանսների հետ կապված համատեղ շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Ֆինանսական գործերի հետ կապված ուժեղ ինտուիցիա: Ամեն հարցում իրերի խորքը թափանցելու ցանկություն:

Ձկներ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 9-11-ին՝ երազկոտության ու ցրվածության հակվածություն, ինչի պատճառով աշխատավայրում, գործերը ծրագրելիս խնդիրներ կառաջանան: Մանրուքներն ու փոքրիկ անհաջողությունները կարող են խիստ նյարդայնացնել, ազդել առողջության վրա: 

12-15-ին՝ համագործակցության ակտիվ փնտրտուք: Հնարավոր են համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ: Ծանոթություն կամ էլ կապեր կհաստատեք խելացի, գործնական անձանց հետ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   592 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ