Երեքշաբթի 19.10.2021 13:23

01.10.2021   20:30
2781

Որ դեպքում չէր լինի 2018-ի հեղափոխությունը


«Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է. «Օգտվելով առիթից` ուզում եմ  անդրադառնալ նաև Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք նվիրված էին թե՛ ինձ, թե՛ Հայաստանին: Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իրեն հակառակորդ համարողի հետևից չի խոսում, չի  բամբասում, չի աքլորանում, իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևն իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ շատ լավ հիշում, այլև համանախագահներն ու նրանց երկրների ղեկավարները:

Եթե ինչ-ինչ ուժեր սկուտեղի վրա քեզ նվեր են մատուցել, որ և դու, և հայրդ, պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե ռազմի դաշտում, թե դիվանագիտության դաշտում:

Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018-ի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»:

«ՉԻ». Սերժ Սարգսյանի այս խոսքերի վերաբերյալ մի կարևոր հանգամանք կա, որը կցանկանայինք շեշտել:

Խոսքը Ալիևի հասցեին իր ասածների մասին չէ: Լավ է արել, ասել է: Ավելի կարևոր է իր այն արտահայտությունը, որ «եթե չլիներ 2018-ի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը»:

Ժամանակն է նաև դա ասել, որ 2018-ի հեղափոխությունը չէր լինի, եթե Ղարաբաղի հարցը լուծված լիներ: Չլուծված կոնֆլիկտը 20 տարի Հայաստանն ու Արցախը հյուծել է տնտեսապես, ֆինանսապես, բարոյապես, քաղաքականապես և, ինչը պետք է շեշտել, Սերժ Սարգսյանի ասած դրսի ուժերի համար մեր երկրում պերմանենտ հեղաշրջումների, հեղափոխությունների, անկայունություն հրահրելու լուրջ լծակ չէր լինի: Այսինքն՝ այդ կոնֆլիկտը մեզ կախվածության մեջ էր դնում արտաքին խաղացողներից, գերտերություններից: Չլուծված կոնֆլիկտը պարարտ հող էր ստեղծում պոպուլիստների, շառլատանների, այսպես կոչված՝ «ոչմիթիզականների» համար, որոնք նույն այդ դրսի ուժերի աջակցությամբ տորպեդահարում էին հակամարտության խաղաղ կարգավորման ցանկացած գործընթաց: Խաղաղ կարգավորումը տարիների ընթացքում հավասարվեցվել էր դավաճանության: Եվ այդ գծից շեղվելը հղի էր իշխանություն կորցնելու վտանգով:

Եթե ժամանակին լուծված լիներ, Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում ինչքան ուզում էր գոռգոռար, թե Լավրովի պլանը դավաճանություն է, դաշնակներն իրենց ճղեին, որ արյունով վերցրած տարածքները չեն հանձնվում, բանի տեղ դնող չէր լինելու, էն քյարթու մտավորականներ, պապյան-մապյան, ասպարեզում անելիք չէին ունենա:

Մենք չենք բացառում, որ Սերժ Սարգսյանն իսկապես ցանկացել է լուծել հակամարտությունը: Հնարավոր է, հենց դրա համար էր Սահմանադրությունը փոխել, որ մնա, լուծի: Բայց արդեն ուշ էր: Որովհետև մեր պետական համակարգը, պետականությունն այնքան թուլացած էր, որ քարտե տնակի պես փլուզվեց և ասպարեզ եկան նոր շառլատաններ, որոնք նույն այդ Ղարաբաղի հարցը լավ էլ շահարկեցին, ոչ մի թիզը մի հատ նոր մակարդակի վրա խաղացրին ու ի վերջո, երկիրը հասցրին այս վիճակին:



 Պիտակներ

         Սերժ Սարգսյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամսվա ամենաընթերցվածները

Գույժ
Գույժ
16.10.2021 / 9031




























Հերքում
Հերքում
12.10.2021 / 1401

Պողոսի երազը
Պողոսի երազը
12.10.2021 / 1321