...

Օրենք Շնորհավորանքի մասին

Օրենք Շնորհավորանքի մասին

«ՉԻ» խմբակցություն

Հաշվի առնելով Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ավարտն ու հետընտրական զարգացումները,
Առաջնորդվելով 2018թ. թավշյա հեղափոխության կարգախոսներով,  
Առաջարկում ենք հրատապ ընդունել նոր օրենք շնորհավորանքների մասին:
Սույն օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանի միջազգային հեղինակության աճին և ներքաղաքական կյանքի սղաճին:
Եվ այսպես. 

Օրենք Շնորհավորանքի մասին (նախագիծ)

Հոդվ. 1. Շնորհավորանքը քաղաքական անհրաժեշտություն է:
Հոդվ. 2. Հայաստանում շնորհավորելու լիազորություններ ունեցողների ցանկը հաստատվում է «Իշխանությունների մասին» օրենքի համաձայն:
Հոդվ. 3. Հանրապետության վարչապետը.
ա) շնորհավորում է այլ երկրների ղեկավարներին՝ անկախ վերջիններիս հավաքած ձայներից, ընտրությունների լեգիտիմությունից և հետընտրական զարգացումներից:
բ) այլ երկրների ղեկավարներին շնորհավորում է ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան՝ 24 (քսանչորս) ժամվա ընթացքում:
գ). Սպասում է, որպեսզի առնվազն 2 (երկու) այլ երկրների ղեկավարներ շնորհավորեն այլ երկրի ղեկավարին, նոր ինքը շնորհավորի:
դ) Շնորհավորական ուղերձում խուսափում է օգտագործել հեղափոխական արտահայտություններ (դուխով, թավիշ, ասֆալտ, քայլ արա´, հանցավոր ռեժիմ և այլն):
Հոդվ. 3. Հանրապետության նախագահը.
ա) հաստատում է Հանրապետության վարչապետի շնորհավորանքը ոչ ուշ, քան՝ 72 (յոթանասուներկու) ժամվա ընթացքում: 
բ) Հանրապետության վարչապետի շնորհավորանքը հաստատելուց ոչ ուշ, քան՝ 6 (վեց) ժամվա ընթացքում մի հատ էլ ինքն է շնորհավորում:
գ). դիմում է ՍԴ-ին՝ Շնորհավորանքի տեքստի համապատասխանությունը սահմանադրական նորմերին պարզելու համար:
Հոդվ. 4. Ազգային Ժողովը.
ա) Հանրապետության վարչապետի Շնորհավորանքից հետո ոչ ուշ, քան՝ 960 (ինը հարյուր վաթսուն) ժամվա ընթացքում մտածում է, թե ինչ ասի:
բ) Հանրապետության վարչապետի Շնորհավորանքից հետո սահմանված ժամկետում բան չմտածելու դեպքում ավտոմատ մեկնում է արձակուրդ:

Հուսով ենք՝ խորհրդարանը սույն նախագիծը կընդունի միանգամից և առանց սրբագրումների, ինչը կխթանի աշխարհաքաղաքական դաշտի առողջացումը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1102 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ