...

Որտեղ բռնեն՝ իրազեկելու են

Որտեղ բռնեն՝ իրազեկելու են

ՀՅԴ մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են իրականացրել Կոմիտասի պողոտայում, այն է՝ փողոցը փակել են անվադողերով, ապա այրել դրանք։ Ոստիկանությունը նրանցից մի քանիսին բերման է ենթարկել։

Ամեն ինչ հասկանալի է, բացի մի բանից․ ինչո՞ւ է անվադողեր վառելը կոչվում «իրազեկման ակցիա»։ Այսինքն՝ մի երկու օր առաջ էլ Հանրապետության հրապարակում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշնե՞րն են իրազեկել։ Ինչ վերաբերում է ոստիկանների գործողություններին, ապա դրանք նույնպես հասկանալի են․ եթե այս շարժումը թափ հավաքի, Նիկոլ Փաշինյանի ապագան վտանգված է։ Որտեղ բռնեն՝ իրազեկելու են։ 

Հեյ գիտի օրեր․․․ Հիշո՞ւմ եք, մի քանի տարի առաջ այս օրերին Նիկոլը քաղաքացու օր էր նշում, Հանրապետության հրապարակում մանղալը դրել՝ խորոված էր իրազեկում․․․ 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1404 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ