...

Որտեղ ուրացողաց, այնտեղ կաց

Որտեղ ուրացողաց, այնտեղ կաց

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24News-ի հետ զրույցում ասել է. «Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն»:

ՉԻ.- Բա քո առաջնորդն էր ժամանակին ճվճվում. «Արցախը Հայաստան է ու վերջ»: Իսկ դա նշանակում է, որ արցախցիներն էլ հայաստանցիներ են ու վերջ: Դուք եք ասել: Հիմա ուրանում եք ձեր իսկ խոսքերը:

Արցախի հարցը շահարկելով եկել եք իշխանության, արցախցիներին քույր ու եղբայր էիք անվանում, դատապարտում արցախցի-հայաստանցի ցանկացած տարանջատում, հիմա հյուր ե՞ք  որակում:

Ամերիկյան փիլիսոփա Էրիկ Հոֆերը մի լավ խոսք ուներ. «Մարդը, որը կծում է իրեն կերակրող ձեռքը, սովորաբար լպստում է իրեն քացի տվող սապոգը»: Վարագույր:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   487 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ