Քանի որ մարտի 1-ին քաղաքական ուժերի շրջանում սուր հանրահավաքացավի վիրուս է տարածվել, պետք է այնպես անել, որ նրանց իրենց հանրահավաքները տարբեր վայրերում անցկացնեն՝ վիրուսի կանխարգելման, միմյանցից կարանտինային տարածություն պահելու նպատակով:
Քաղաքական ուժերին ու գործիչներին առաջարկում ենք հանրահավաք անցկացնել հետևյալ վայրերում.
1. Վազգեն Մանուկյանին՝ ԱԺ ճաղերից դուրս:
2. ՀՀԿ-ին՝ Նժդեհի հրապարակում:
3. Ռոբերտ Քոչարյանին՝ Մյասնիկյան պողոտայում, Կենդանաբանական այգու մոտ:
4. Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռերին»՝ Սարի Թաղում:
5. Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլին»՝ ԱԺ ճաղերից ներս:
6. ԲՀԿ-ին՝ «Առինջ-մոլում»:
7. Գառնիկ Իսագուլյանին՝ ԱԱԾ շենքի դիմաց:
8. «Լուսավոր Հայաստանին»՝ հանգիստ նստեք ձեր տեղը: