...

Ով քննադատում է կառավարությանը, Հրայր Թովմասյան է

Ով քննադատում է կառավարությանը, Հրայր Թովմասյան է

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ղալաթ կանի մեկը, ով կառավարությանը կմեղադրի կոռուպցիայի մեջ»:

«ՉԻ». Հաջորդիվ մենք կլսենք նաև հետևյալ խոսքերը.

1. Գլուխը պատին կտա մեկը, ով կասկածի տակ կդնի մեկ անձից մեր գնումները:

2. Կկտրենք յուրաքանչյուրի թաթիկները, ով կասկածի տակ կդնի Սամվել Ալեքսանյանի բիզնես տաղանդը:

3. Բերնին կտանք յուրաքանչյուրի, ով կհամարձակվի կասկածի տակ դնել Հայաստանի դատարանների անաչառությունը:

4. Մտքինս է նա, ով չի հավատում մեզ:

5. Կրեք դիմակ, մի դարձեք «ջառմա» մեզ համար:

6. Կփռենք ասֆալտին, եթե չեք ցանկանում գնահատել կիլոմետրերով արված ասֆալտը:

7. Լավ եմ արել, շնորհավորել եմ Լուկաշենկոյին, դուք ընտրվեիք Բելառուսի նախագահ, ձեզ շնորհավորեի:

8. Եվ ընդհանրապես, Հրայր Թովմասյան է յուրաքանչյուրը, ով քննադատում է կառավարությանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ