...

Ու ո՞նց են բերել

Ու ո՞նց են բերել

Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված համալիր միջոցառումների ընթացքում կացարաններից և բնակելի գոտու այլ հատվածներից դուրս են բերվել ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող տարբեր տեսակի կահույք և էլեկտրատեխնիկա։

«ՉԻ». Իսկ կահույքն ու էլեկտրատեխնիկան էլ երևի մաս-մաս գրպանները դրած թաքուն մտցրել են բանտ: Ինչպես Շոուշենկի բանտի հերոսը: 

Հաջորդ անգամ նախարարությունից կիմանաք, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում արագությունը գերազանցելու համար տուգանվել են մի քանի կալանավոր վարորդներ: Կամ էլ մեքենաները քշել են առանց համարանիշների: 

«Կոշի» գաղութում, պարզ է, որ ստուգեն, ապօրինի լողավազան կհայտնաբերեն. ջակուզիով, սաունայով և թաիլանդցի մերսողներով: 

Դրա համար ուշադիր ստուգեք կալանավորների գրպանները. դրանք հետները էքսկավատոր էլ կմտցնեն գաղութ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   383 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ