...

Ուչաստկովիի մակարդակի խնդիր է

Ուչաստկովիի մակարդակի խնդիր է

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ համացանցում որոշ հարցադրումներ տեսա, ընդամենը տեղեկացնեմ, որ ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ»:

«ՉԻ». Այ հիմա ամեն ինչ տեղը կընկնի: Ռազմական ոստիկանության հետաքննիչը կպարզի, որ ադրբեջանական վաշտը ներխուժել է գնդի հրամանատարի ցուցումով, իսկ նրան հրահանգել է կորպուսի հրամանատարը, որը իր հերթին առաջադրանք է ստացել գլխավոր շտաբի պետի կողմից, որը կատարել է Ալիևի քմահաճույքը: Եվ այստեղ արդեն Ալիևը պլստալու շանս չի ունենա:

Մեր փառապանծ դատախազությունը կձերբակալի Մեհրիբանի ամուսնուն, և նրանց միակ հույսը կմնա Հայաստանի անկախ դատարանը: Եթե, իհարկե, Ջհանգիրյանի ջանքերով գործը չքննի դատավոր Մնացական Մնացականյանը: Այդ դեպքում Ալիևը պետք է հույսեր փայփայի, որ գոնե Վերաքննիչը ազատ կարձակի՝ մի երկու միլիոն դրամ գրավ նշանակելով:

Փաստորեն, լրիվ ուչաստկովիի մակարդակի խնդիր է, իսկ մենք խառնվել ենք: Հանգիստ նստեք տեղներդ, կա ապագա, ապագա կա, դատախազությունը աշխատում է:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   585 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ