...

Ուսապարկը ավելի քիչ վնաս է հասցրել

Ուսապարկը ավելի քիչ վնաս է հասցրել

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երկրի կեսը սեփականաշնորհած, հեռուստատեսություններ և շենքեր գնած, ռազմավարական օբյեկտներ յուրացրած, մարդկանցից բիզնեսներ խլած և ինքնասպանության հասցրած, բանակը թալանած, մարդկանց ձայները գողացած, մարդասպան միլիարդատերերն ուզում են տարածել, թե ես իբր Դավթաշենում 26.500$ հողատարածք ունե՞մ ու Toyota Camry 11.000$ ....
Ո՞ւմ եք էշի տեղ դրել»:

Բայց հետաքրքիրը ոչ թե գրառումն է, այլ նրա ներքո Սիմոնյանի մեկնաբանությունը: Օգտատերերից մեկը առաջարկում է. «Պարոն Սիմոնյան բա ձեռքերից վերցրեք»: Այստեղ Սիմոնյանը պարզապես հանճարեղ պատասխան է տալիս. «Հլա սպասի դատարանները վերցնենք»:

«ՉԻ». Հետո էլ «Իմ Քայլի» պատգամավորներին համեմատում են ուսապարկի հետ: Կարո՞ղ եք բերել որևէ ուսապարկի օրինակ, որն այսքան վնաս է տվել սեփական թիմին ու առաջնորդին: Ալեն Սիմոնյանը, փորձելով պաշտպանել սեփական անձը, լուրջ խնդիրներ է ստեղծում սեփական թիմի համար:

Հիմա որ եվրոպաներում Բադասյանի և մյուս պատասխանատուների դիմաց դնեն այս մեկնաբանությունը, ի՞նչ են պատասխանելու: Ասելու են՝ ուսապա՞րկ է, չգիտի՞, թե ինչ է խոսում: Այս տեսակի խոստովանությունը կարող է ի չիք դարձնել ցանկացած դատական բարեփոխում, քանի որ ԱԺ փոխխոսնակը խոստովանում է, թե որն է այդ բարեփոխումների իրական նպատակը՝ վերցնել դատարանները: Մինչդեռ Սիմոնյանի ավագ ընկերները ջանք չեն խնայում համոզելու միջազգային հանրությանը, որ ցանկանում են ստեղծել իրական անկախ դատական համակարգ:

Դատարանները վերցնելուց առաջ, Փաշինյանը ճիշտ կանի վերցնի սեփական թիմի ֆեյսբուքի գաղտնաբառերը, փոխի դրանք, որպեսզի թիմակիցները չկարողանան խայտառակել իրեն: Թեպետ ում ինչ ենք ասում, մեկը լինի իր գաղտնաբառը փոխի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   657 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ