...

Փակեք համալիրը

Փակեք համալիրը

Օգոստոսի 30-ին Երևանում ազգությամբ գնչու երգիչ Անդրոյի համերգը չեղարկվել է: Պատճառն այն է, որ մի խումբ հայեր աղմուկ էին բարձրացրել, որ Անդրոն ազգությամբ ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլի անդամներից է:

Համերգի կազմակերպիչ Stage Muse-ը ինստագրամյան իրենց էջում տարածել է հայտարարություն՝տեղեկացնելով, որ Անդրոյի համերգը Երևանում չեղարկվում է, տոմսերի գումարը վերադարձվելու է:

«ՉԻ». Արդեն հաշիվը խառնել ենք, թե սա որերորդ համերգն է, որ Երևանում չեղարկվում է: Ով պիտի համերգ տա, մի կեղտ բռնում են: Մի հատ ռուսական խումբ պիտի գար, չեղարկեցին, ասացին՝ սրբապիղծ են, մի հատ աղջկա երգի պրեմիերա չկայացավ, թե բա մեջը ոնց որ թե թուրքական նոտաներ կան:

Հիմա էլ էս Անդրոն: Մարդն ինքն է գալիս, համերգ տա, ի՞նչ կապ ունի, ում լեյբլում է եղել, կա, ում հետ է երգել, ում հետ չի երգել: Ինքն էլ արդեն ինստագրամի իր էջում շան լափ է թափել համերգի չեղարկման առթիվ. «Raava Music-ը գնչուական լեյբլ է, մինչ Էլմանի հետ ծանոթանալն ինձ Ռաավա էին ասում: Մի՞թե դժվար է հասկանալ, որ մենք նույն երկնքի տակ ենք քայլում: Տխրեցնող է, որ մի խումբ հիմարների պատճառով մեզ պետք է արգելեն կիսվել սիրով, ձայնով, զգացմունքով ու միասնությամբ: Շատ բարկացա»:

Դե որ այդպես է, Սնուփ Դոգի համերգի դեմ պայքարեք: Էդ էլ մի թողեք: Լսել ենք՝ ինչ-որ թմրանյութերի պատմությունների մեջ է խառնված: Լսել ենք, հերիք է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   521 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ