...

Պալասատի պիժամայով՝ դեպի պրագուլկա

Պալասատի պիժամայով՝ դեպի պրագուլկա

Կառավարությունը որոշել է համապատասխան որոշում մշակել, որով մեկ անձից գնման ընթացակարգով BMW 750 LI Xdrive դասի ավտոմեքենա ձեռք կբերի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ Նոր մեքենայի համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ (մոտ 200 հազ. դոլար) ու ձեռք է բերվելու պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից՝ «Եվրոմոթորս»-ից։ Կառավարությունը գնման գործընթացը համարել է հրատապ:

Նշված է BMW 750LI Xdrive-ի ձեռքբերումը իրականացվելու է Ազգային ժողովի կողմից տնտեսված միջոցների հաշվին։

«ՉԻ». Ամենահզորն այստեղ այն է, որ Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենա գնելու գործընթացը կառավարությունը համարել է հրատապ: 

Սկզբից որ ասացին, թե կառավարությունը հրատապ ինչ-որ որոշում է պատրաստել և ընդգրկել կառավարության նիստի օրակարգ, մեզ թվաց՝ երևի սահմանների անվտանգությունը բարձրացնելու նպատակով շտապ գումարներ են հատկացվելու՝ դիրքերը կահավորելու, ինժեներա-տեխնիկական աշխատանքներ կատարելու, նոր բնագծերը ամրացնելու, դեպի սահմանային բարձունքներ տանող ճանապարհները դզելու, հրետանային և հակաօդային նոր զենք-զինատեսակ ձեռք բերելու համար: Կամ՝ պատերազմում հաշմանդամ դարձած բազմաթիվ զինվորների սոցիալական խնդիրներն ու բուժման ծախսերը ապահովելու համար: 

Բայց ոչ. հիմա ամենահրատապը, պարզվում է, Ալեն Սիմոնյանի համար նոր ավտո առնելն է: Չնայած, մյուս կողմից կարելի է հասկանալ իշխանություններին: Մարդը մի քանի օր լավ տժժացել է Հունաստանում, դիսկոտեկաներում ժամերով պարել է, հետո հոգնած-բեզարած վերադարձել է հայրենիք, էն հին ավտոյի մեջ չի կարողանում վերականգնել ուժերը, լիարժեք դրայվ չի զգում, և դա ազդում է նրա պետական-քաղաքական գործունեության վրա, ինչն էլ իր հերթին ազդում է մեր երկրի վիճակի վրա: Այնպես որ՝ պետք էր էլի, մի հատ նոր BMW: 

Հ.Գ. Էս էն Նիկոլ Փաշինյանն է, որը 2015 թվականին խորհրդարանում ասում էր. «Ովքե՞ր են, որ Հայաստանի ժողովրդի հաշվին պետք է ծառայողական մեքենա ունենան: Դուք որ Դանիայում աշխատեիք այնպես, ոնց որ Հայաստանում եք աշխատում, դուք ոչ թե ամեն օր բրանիրովաննի լիմուզինով գործի կգնայիք, դուք ամեն օր պալասատի պիժամայով կգնայիք պրագուլկի. օրը 2 ժամ: Պադավատապետություն. ահա սա է մեր այսօրվա պետական կարգի իրական անվանումը»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   853 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ