«Մեր պայքարը քաղաքական չէ». Վազգեն Մանուկյան:
«ՉԻ». Բացառիկ դեպք է, ֆիքսենք՝ Վազգեն Մանուկյանն անկեղծ է:
17-ի ընդվզումը քաղաքական չէ, չունի գաղափարախոսություն, չունի Հայաստանը վերափոխելու և զարգացնելու տեսլական, չունի ծրագիր և այլն:
Ի վերջո, դժվար է քաղաքական համարել մի գործընթաց, որի միակ նպատակն է ազատվել Նիկոլից, նստել նրա տեղը և ապահովել շատ կոնկրետ անձանց անձեռնմխելիությունը և նախկինի նման բիզնես անելու սովորությունը:
Մի ահագին ժամանակ Մանուկյանը պատրաստվում էր այս օրվան, բայց, ինչպես պարզվեց, լրիվ ձախողել է պրեմիերան: Չի կարող մարդը հավակնել վարչապետի պաշտոնին՝ առանց քաղաքական խոսքի և բովանդակության:
Ժողովրդի՝ Մանուկյանի և ընկերների գործընթացին չմասնակցելը միանշանակ վկայությունն է այն բանի, որ ԱԺՄ առաջնորդը տապալել է քննությունը: Ճիշտ կանի՝ գնա տուն, մի քիչ էլ պարապի և հաջորդ տարի կրկին փորձի իր ուժերը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: