...

Պարգևը գտավ իր հերոսին

Պարգևը գտավ իր հերոսին

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Դարձ ի շրջանս յուր»: Ինտրիգների սիրահարներին՝ աջակցելու և ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին, այսինքն՝ «Հայաստան» դաշինքին...»:

«ՉԻ». Գրառման մնացած հատվածը մեջբերելն իմաստ չունի, քանի որ դատողություններ են Սորոսի, մասոնների ու իլյումինատների մասին:

Ովքեր չեն ճանաչում Օհանյանին, նշենք, որ նա չի պատկանում վնգստացող դատավորների շարքին:

Պարզապես Օհանյանի՝ տարբեր տարիներին արտահայտած մի քանի մտքեր մեջբերենք: Իրենից լավ իրեն ոչ ոք չի հակադարձի կամ վիրավորի:

«Քոչարյանը մոռացել է` իր ղեկավարման տարիներին բոլոր ջանքերն ուղղված էին դատավորներին հավատարիմ կենդանիներ դարձնելուն»: 3 Հոկտեմբերի, 2019:

«Ուրիշ ի՞նչ պետք է ասի, ուրիշ ասելիք էլ չունի Քոչարյանը։ Նորմալ եմ գնահատում, թող չափը չանցնեն, չչարախոսեն, նորմալ ընթացք է։ Ես նաև համոզված եմ, որ, եթե չապացուցվի նրա մեղավորությունը, նա չի էլ դատապարտվի, որովհետև նոր իշխանություններն իր պես չեն։ Չկարողացա ծիծաղս զսպել, երբ ասում է՝ ես չէի պատկերացնում, որ կարելի է սենց գործ սարքել։ Ախր, մեկը չկա՝ ասի՝ գործ սարքելու մասնագետը դու ես, այն գործերը, որ քո ցուցումով սարքվել են, դրանց մասնագետն ո՞վ էր, հիմա ինչի՞ վրա ես զարմացել։ Կարծում եմ՝ շատ օրինական ընթացք է»: 168 ժամ, 27.07. 2018:

«Նախագահը հավաքեց դատավորներին, ասեց, թե ինչ պետք է լինի Հյուսիսային պողոտայի հետ: Միջամտությո՞ւն էր, իհարկե միջամտություն էր»: 14.09. 2018, «Ազատություն» ռադիոկայան:

Ավելի թարմ օրինակ: «Եթե Ազգային ժողովը վերածվում է Թատերական հրապարակի, ապա Թատերական հրապարակը դառնում է Ազատության հրապարակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով՝ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից Ազատության հրապարակում հրավիրված հավաքին:

Նախկին դատավորի խոսքով՝ դատական համակարգում «բռակը» շարունակվում է, Մարտի 1-ի գործը դրա ապացույցն է․ «Մարտի 1-ի գործով քննչական մարմինները մակերեսային աշխատանք են կատարել: Քոչարյանի մեղադրանքը հստակ չի եղել, պատասխանատուն Գլխավոր դատախազն է»,- եզրափակեց Պարգև Օհանյանը: 09.05. 2021 Առաջին լրատվական:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1364 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ