...

Պարտիզանական գրոհ են սկսել

Պարտիզանական գրոհ են սկսել

Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար։

Ըստ դաշնակների հայցի, Արման Բաբաջանյանը հրապարակային ելույթներում ՀՅԴ-ին անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ»:

«ՉԻ». Զարմանալի մարդիկ են այս դաշնակները: 1994-1995 թվականներին ահաբեկչական և զինված խմբեր ստեղծելու մեղադրանքով նրանց ղեկավարներից շատերը դատապարտվեցին, հետո Ռ. Քոչարյանի ձեռամբ՝ «իրադրության փոփոխության» անհեթեթ պատճառաբանությամբ ազատ արձակվեցին, ու նրանցից ոչ ոք դատի չտվեց իրենց ձերբակալած, մեղադրանքներ ներկայացրած անձանց՝ սկսած դատախազներից մինչև ՀՀ Առաջին նախագահ: Թեպետ հազար անգամ սպառնացել էին դատի տալ: Առ այսօր էլ «Դրոյի» գործով դատապարտվածերից և ոչ ոք չի արդարացվել: Ընդամենը բանտից ազատ էին թողել: 

Մի ամիս առաջ էլ ՀՅԴ պարագլուխներից Հրանտ Մարգարյանն էր պարտիզանական ջոկատներ ստեղծելու գաղափարով հանդես եկել: Ոնց որ թե դա չհերքեցին:

Իսկ մենք ևս մեկ անգամ մեջբերում ենք 1937 թվականին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արձանագրությունից մի հատված՝ առանց մեկնաբանության. «Ազգակիցներին սպանելուց բացի, ուրիշ ոչինչ չեն կարող անել դաշնակցականները` աշխարհում իրենց ներկա կացության մեջ, և չեմ կարծում, թե մենք կամ թուրքերը պետք է մտահոգվենք իրենցով»:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ