Հա, լավ դուք էլ: Դրել, կատոկում եք Փաշինյանին: Գոնե գիտե՞ք՝ ինչ է ասել: Մենք հիմա փորձենք համառոտ ներկայացնել նրա հարցազրույցի կոնսպեկտները: Շատ պարզ լեզվով, որ հասկանալի լինի:
Եվ այսպես.
- Պետք է բանակցել, որովհետև հնարավոր չէ չբանակցել:
- Բրյուսելում հանդիպում է լինելու՝ չերեզ Սոչի:
- Սրանից հետո, որ Ադրբեջանը հանկարծ ռազմական գործողություններ սկսի մեր սահմաններին, շատ արագ պարզելու ենք դրա պատճառները, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ է լինելու: «Որպեսզի տեսնենք, թե ով ինչպես է արձագանքում և սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ: Ի դեպ, եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ` շատ ավելի լավ»: Այսինքն՝ եթե Ադրբեջանը սադրանք ձեռնարկի մեր սահմանին, բայց մեր նախարարը նրանց նախարարից ճշտի, որ իրականում Ադրբեջա՛նը շահագրգռված չէ այդ սադրանքում, այլ օրինակ՝ Պակիստանը, ուրեմն՝ ամեն ինչ օքեյ է:
- Նոյեմբերի 9-ին եռակողմ օնլայն հանդիպմանը չի գնացել, որովհետև տհաճ օր էր, ցավոտ, քանի որ դա եռակողմ համաձայնագրի մեկ տարին լրանալու օրն էր: Նոյեմբերի 10-ին էլ չի համաձայնվել հանդիպմանը, քանի որ այդ օրն էլ քոչարյանականների կողմից կառավարության շենքի և կառավարական դաչաների դեմ հարձակումների մեկամյակն էր:
- Հայաստանը չի տրվելու Ադրբեջանի շանտաժային քաղաքականությանը, թեպետ խոցելի վիճակում ենք: Հետևաբար, պետք չէ Հայաստանի հետ խոսել հարկադրանքի լեզվով: Պետք չի, էլի: Լավ, էլի:
- 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Եվ այդ ագրեսիան պետք է վերացվի, ինչի համար պետք է միջազգային ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա, իսկ մեր բանակը պետք է ուրիշ գործերով զբաղվի:
- Ադրբեջանը ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում. Զանգեզուրի միջանցք, Արևելյան Զանգեզուր: Բայց Հայաստանը որևէ կերպ հրաժարվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից:
- Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի: «Եկեք այս հարցին մի քիչ ՉԵԶՈՔ անդրադառնամ. ի վերջո, բավական է, որ երկու կողմերը միմյանց մեղադրեն սադրանքների և այլնի մեջ»:
- Քրեական գործեր են հարուցված և քննվում են գերեվարվելու հանգամանքները: Պետք է բոլոր դեպքերը քննվեն: Բա զինծառայողը գերի է ընկնում, մենք չպե՞տք է քննենք՝ ինչ հանգամանքներում:
- Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» և ասում է, որ եթե միջանցք չտա ՀՀ-ն, ինքը պատերազմով այդ միջանցքը կստանա: Հայաստանը պետք է այս փաստը դնի միջազգային հանրության աչքի առաջ:
- Կառավարությունը հնարավոր ձևերով փորձում է Հայաստանի շահը պաշտպանել, և դրա համար հարվածներ է ստանում: Եվ հնարավոր է՝ էլի ստանանք, բայց որևէ մեկն ուզում է, որ մենք Հայաստանի շահից հրաժարվե՞նք:
- Հայաստանը չի գործելու հարկադրանքի տակ: Ադրբեջանի պահվածքը պետք է արժանանա միջազգային գնահատականի:
- Երբ մենք ասում ենք, որ սահմանազատման առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, չենք ասում, որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին:
- Հայաստանը պետք է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը հենց այդ երկրի դեմ օգտագործի: Միջազգային մեխանիզմները պետք է գործի դնել ընդդեմ Ադրբեջանի:
- Չեմ կարծում՝ Հայաստանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը:
- Հայաստանն ինքն իրեն չի սահմանափակելու միջազգային ամենատարբեր ատյաններում ու օղակներում:
- Քարտեզի վրա, որ անկլավ նկարած է, դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի, թե՞ դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու «կոլխոզների» որոշում, թե մի «կոլխոզը» այդ մի տարածքից նվիրում է «եղբայրական Ադրբեջանին»:
- Մեր գործելակերպը որևէ կերպ չմեկնաբանվի որպես հարկադրանքի տրվելու տրամադրվածություն կամ պատրաստակամություն:
- Արցախը Ադրբեջանի մաս ճանաչող լինեինք, պատերազմ չէր սկսվի:
- Վանո Սիրադեղյանին ճանաչում էի, իր մասին լսած կամ: Ասում են՝ ընդհանուր վատ մարդ չէր, հիմա ես բան չեմ կարող, որովհետև պետական գործիչ եմ, ոչ թե թերթի խմբագիր: Մուխանաթ թեմա է, հաջորդ հարցը: