Ներկայացնում ենք «Չորրորդ իշխանության» յութուբյան՝ 1991TV ալիքի Հոդված 137․2 փոդքաստի 21-րդ էպիզոդը։
ԹԵՄԱՆԵՐ՝
- Հայաստան - ԵՄ հարաբերություններ
- Կրոնական ջատագովություն
- Դեպի Եվրամիություն կեղծ ուղղությունը մեզ կարող է էլ ավելի մոտեցնել Ռուսաստանին
- Եվրամիությունը մեր անվտանգությունը չի կարող ապահովել, որովհետև այդպիսի ֆունկցիաներ չունի
- «Եվրասիականություն» աշխարհաքաղաքական գաղափարախոսությունը
- Պետք է վախենալ նրանից, որ արտաքին քաղաքական կոնյուկտուրան կարող է այնպիսին լինել, որ Ադրբեջանը համարձակվի իրականացնել իր սպառնալիքները
ԵՄ անդամակցությունը Հայաստանի որոշմամբ չէ, որ լինելու է, այլ Եվրամիության որոշմամբ է լինելու։
Գեղեցիկ գաղափարները և գործնական արդյունքները էապես տարբերվում են։
Կրոնական ջատագովությունն արժեզրկում է Հայաստանի Եվրոպական ապագան։
Եվրոպական լինելու համար պարտադիր չէ լինել ԵՄ անդամ։
Փաշինյանին չի հետաքրքրում, թե Հայաստանի գլխին ինչ աղետներ կգան, նրան հետաքրքրում է, որ կարողանա այդ աղետների համար մեղքը իր վրայից փոխանցել ուրիշներին։
Ձախողումների համար իշխանությունները արդեն արդարացումներ են փնտրում։
Ամեն քայլը դեպի Եվրոպա և Եվրամիություն, մեզ կարող է էլ ավելի մոտեցնել Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միությանը։
Էդ հանրաքվե իրականացնողները խաբել են բնակչությանը՝ այդ 50 հազար ստորագրողներին խաբել են՝ ասելով, որ մենք գնում ենք ԵՄ՝ անվտանգային նկատառումներով։
Մեր ընտրությունը բոլորովին այլ է՝ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, թե՞ դուրս չենք գալիս. ոչ մեկ մեզ այլ տեղ չի սպասում։
Ի՞նչ հանրաքվե... Եվրամիությունը մեզ վրա կծիծաղի։ Էդ հանրաքվեն Եվրամիությունում պիտի լինի, ոչ թե Հայաստանում։
Ճիշտ է, որ ուժն է ծնում իրավունք։ Բայց ուժը տանկերը չեն, հրթիռներ չեն. ուժը առաջին հերթին խելքն է, դիվանագիտությունն է։
Էս էն դեպքը չի, որ պետք է վախենալ Ադրբեջանի սպառնալիքներից։ Պետք է վախենալ նրանից, որ կարող է արտաքին քաղաքական