...

Փաշինյանը չպիտի այդ բանն ասեր

Փաշինյանը չպիտի այդ բանն ասեր

ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի խոսքը, որ ՀՅԴ-ն զրո քաղաքական ազդեցությամբ քաղաքական ուժ է, ասել է. «Եթե ՀՅԴ-ն զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժ էր, ինչո՞ւ այդպես մեծ, լայն թափով երիտասարդների ընդամենը մեկ` նախարարի հետ հանդիպելու և իրենց առաջ քաշած հարցերը քննարկելու պահանջին այդպիսի հակընդդեմ քայլ փորձեցին իրականացնել, ինչո՞ւ այդքան ոստիկանական ուժեր բերեցիք, կարմիր բերետավորներին հասաք, եթե զրո քաղաքական ազդեցությամբ ուժ էր Դաշնակցությունը… Ես կասեմ, որ ընդհակառակը, իրենք շատ լավ վախենում են ՀՅԴ-ից, որովհետեւ Դաշնակցությունն այն ուժն է, որը երկրի իշխանություններին թույլ չի տալու ազգակործան քաղաքականություն իրականացնել»:

«ՉԻ». Բայց վարչապետն իսկականից նման բան չպիտի ասեր: Ամոթ է: Ինչպե՞ս կարելի էր ասել, թե ՀՅԴ-ն զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժ է: Գոնե 0,1 ասեր: Կամ՝ քարը պայթեր, տրաքեր՝ 0,2: Մի ամբողջ 19 հոգի էին հանել մեյդան՝ Արայիկ Հարությունյանի դեմ պայքարելու, բա դա զրո՞ է:

Կույր պետք է լինել, չտեսնելու համար, թե ինչպես այդ 19 հոգին ցնցեցին Վազգեն Սարգսյանի փողոցը, ինչպես նրանց հուժկու ճվճվոցներից վախեցան հարևան շենքերի բնակիչները: Իսկ վարչապետն ասում է՝ զրո է: 

Եթե իշխանությունները շարունակեն այսպես անտեսել Դաշնակցության գործոնը, ապա վաղ, թե ուշ այդ 19 հոգին կարող են 20 դառնալ: Դժվարը առաջին 10 տարին է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2608 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ