Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, թե «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»:
«Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը չի դադարեցրել իր տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է «տեղում» գործողություններից։
Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»:
«ՉԻ». Սա ոչ այլ ինչ է, քան ռազմական գործողություններ սկսելու մտադրություն: Մեր իշխանությունները մեռան հայտարարելով, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղով, բանով, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել, բայց, ինչպես տեսնում եք, չի օգնում:
Ադրբեջանի ախորժակն ավելի մեծ է, քան մերոնք կարող են բավարարել: Որովհետև ինչքան բավարարում ես, այնքան շարունակում են պահանջել: Մինչև տեսնեն, որ իրենց դիմաց լուրջ ախոյան կա:
Իսկ քանի չկա, պատերազմի հոտն ավելի սուր է զգացվելու: