...

Պատժել բոլորին՝ մինչև վերջ

Պատժել բոլորին՝ մինչև վերջ

ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հրապարակավ հայտարարում եմ, որ այլևս երբեք չեմ այցելելու «Երևան պանդոկ», քանզի վերջիններս ընդունել են ադրբեջանցի պատգամավորներին:

Լավ ա էլի, ադրբեջանցիք Երևանում հոխորտան քիչ չէ, մի բան էլ հյուրընկալեք, պատվեք, հարգեք դրա՞նց: Անունը փոխեք ու վերանվանեք «Էրիվան պանդոկ»: Ամոթ ա:

Կոչ եմ անում բոլորիդ, որպեսզի դուք ևս բոյկոտեք ու չայցելեք այդ վայրը»:

«ՉԻ». Հարյուր տոկոս: Էս ի՞նչ ա: Ո՞նց թե, գնացել են պանդոկ ու այնտեղ իրենց հաց են տվել: Իյա՜, իրո՞ք: Բոյկոտ. մինչև վերջին խազը բոյկոտ:

Բայց մենակ «Երևան» պանդոկով գործը չպիտի վերջանա: Էդ ադրբեջանցի պատգամավորները «Զվարթնոց» օդանավակայանում են, չէ՞, իջել, բագաժը վերցրել: Այսինքն՝ իրենց այնտեղ սպասարկել են: Լավ ա, էլի, իմանալով, որ գալու են, այստեղ հոխորտան: Պետք է հրապարակավ բոյկոտել և հայտարարել, որ այսուհետ երբեք «Զվարթնոց» օդանավակայան չենք այցելելու: 

Հաջորդը. այդ ադրբեջանցիները օդանավակայանից Իսակովի պողոտայով են Երևան մտել: Ինչի՞ հայ գայիշնիկները նրանց չեն կանգնեցրել ու արգելափակել նրանց մուտքը: Չգիտեի՞ն, որ գալու են, այստեղ հոխորտան: Ուրեմն, պետք է բոյկոտել ԳԱԻ-ն ու այսուհետ այլևս չայցելել «փոսի գաի»:

Մի հատ պետք է ճշտել, թե էդ ադրբեջանցիք ո՛ր հյուրանոցում են գիշերել: Մի հատ իմանանք, թե այդ ո՞ր անաբուռ, անհայրենիք հյուրանոցն է, որ դրանց տեղաց է արել, անկողին տվել, հետո նրանց գնալուց հետո սենյակները մաքրել: Եթե «Արմենիա Մարիոթն» է, բոյկոտում ենք ու վերանվանում «Էրմենիստան Մարիոթ», իսկ եթե «Կոնգրես» հյուրանոցն է, վաբշե ենք բոյկոտում ու վերանվանում «Մեջլիս» հյուրանոց:

Այս բոյկոտները խիստ անհրաժեշտ են մեր ազգին, թե չէ կապերը լրիվ կորցրել են:

Հ.Գ. Մենք «Երևան Պանդոկը» բոյկոտելու ենք կիրակի օրվանից, քանի որ շաբաթ օրը խաշի ենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1281 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ