...

Պատժեք, մի՛ լայքեք

Պատժեք, մի՛ լայքեք

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում երեկ գրել էր. «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այսօր լավ լուր ենք լսելու»:

«ՉԻ». Գայթակղությունը մեծ է գրել այն ամենը, ինչ մտածում ես բարձրաստիճան պաշտոնյայի նման պահվածքի մասին, բայց հետո ափսոսում ես 300 հազար դրամը, որ պետք է վճարես Ալենի պատճառով:

Մեկ ամսից ավել է, ինչ հայ ժողովուրդը լսում է միայն վատ լուրեր, զոհվում է ազգի սերուցքը, և ժողովուրդն իսկապես լավ լուրեր լսելու կարիք ունի: Իրական լավ լուրեր, բայց ոչ` «լավ լուր ունեմ, բայց չեմ ասի, քանի պաշտոնական չկա» ոճի մեջ:

Հիմա ժողովուրդը չի կարող Սիմոնյանին վերաբերվել որպես շարքային օգտատիրոջ, որը, բազկաթոռին նստած, ուզում է հազարավոր լայքեր ունենալ և վիրտուալ հարթությունում հանրաճանաչ դառնալ: Մարդիկ մտածում են՝ դե կապ չունի, որ Ալենն է, միևնույն է՝ բարձրաստիճան պաշտոնյա է, ուրեմն մի բան հաստատ գիտի, որ նման պատասխանատու պնդում է անում:

Եվ քանի որ վերևում նշեցինք՝ 300 հազար դրամ վճարելու ցանկություն չունենք, ուրեմն պատժեք Ալենին, այսուհետ մի՛ լայքեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2087 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ