...

Պատվաստեք կատաղության դեմ

Պատվաստեք կատաղության դեմ

«Նիկոլ Փաշինյանի կողքը մնացել են դեգեներատները, բոմժերը, հոգեկան հիվանդները և օլիգարխի վրա աշխատողները: Հիմա շատերն ասում են՝ մի վիրավորեք մարդկանց, նրանք մեր հայրենակիցներն են, մեր ժողովուրդն է: Ես մեկ անգամ էլ եմ ուզում ասել՝ իրենք ինձ ոչ հայրենակից են, ոչ ժողովուրդ են, ոչ էլ հարգանքի արժանի են: Իրենք ժեխ են: Ընդ որում, ժեխ լինելը կապված չի սոցիալական վիճակի և կրթության հետ: Ես գիտեմ բարձրագույն կրթություն ունեցող ժեխերի, ես գիտեմ միլիոնատեր ժեխերի, գիտեմ հասարակ բանվոր մարդկանց, որոնք այս ազգի էլիտան են, որոնց հետ ես միտինգի եմ գնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, նա հայտարարել է. «Թքեմ ղարաբաղցիների վրա, որ իրեն ընտրել են, ով իրեն ընտրել է: Լպիրշ երևանցիներից սպասում էի, բայց ձեզնից չէի սպասում: Էդ ժեկի պետին ո՞նց են ընտրել»:

«ՉԻ». Հայաստանը առաջնահերթ պետք է մտածի ոչ թե Կովիդի դեմ պատվաստանյութ ներմուծելու, այլ կատաղության դեմ որոշակի շրջանակներին հարկադիր հատուկ դեղեր ներարկելու մասին: Օր օրի նրանք ավելի վտանգավոր են դառնում:

Գոնե այս անգամ իշխանությունը պետք է խոհեմություն դրսևորի և մատների արանքով չնայի վտանգին: Ինչպես Կովիդի դեպքում, այնպես էլ հիմա պետք է առանձնացնել խնամքի հատուկ վայրեր, որտեղ հայտնի շրջանակների առանձին ներկայացուցիչներ կանցկացնեն ներքաղաքական այս շրջափուլը: Առանձնացնելուց հետո ինչ ուզում է՝ թող հայտարարի: Թող լինի էլիտա, իրեն անվանի Նապոլեոն կամ Մակեդոնացի: Ավելին՝ կարող է Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ Մանուկյանին էլ անվանել Ռոբեսպիեր կամ Կրոմվել:

Իսկ մինչև մեկուսացնելը Արմեն Գրիգորյանը ճիշտ կանի հիշի, որ հասարակությունը տեսել է, թե իր գնացած միտինգին ինչպիսի էլիտա է մասնակցում: Օրինակ՝ Սաշիկ Սարգսյանը, Վարդան Այվազյանը, Լևոն Երանոսյանը, Շմայսը և ևս մի քանի հարյուր նախկին պաշտոնյաներ:

Հ.Գ. Ամեն դեպքում մի խորհուրդ տանք Գրիգորյանին: Իր մասնակցած միտինգներին մեծ թվով արցախցիներ են մասնակցում: Թող անձրևանոցով գնա միտինգներին, հանկարծ կարող է արցախցիները որոշեն պատասխան տալ մեծաբերան պրոդյուսերին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ