...

Փախչողները՝ այսօր և երեկ

Փախչողները՝ այսօր և երեկ

Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը ուղղաթիռով, որը ծերից ծեր լցված է եղել փողերով:

«Երկրի փլուզման պատճառներից մեկը բնութագրում է այն, թե Գանին ինչպես է փախել երկրից: Փողով բեռնված չորս մեքենա: Փորձել են ուղղաթիռը բեռնել, բայց մի մասը չի տեղավորվել, այդ գումարների մի մասը մնացել է թռիչքուղում»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

«ՉԻ». Մենք ձեզ մի բան ասենք. թալիբներն այսօր գրավել են ոչ միայն Քաբուլը, այլ նաև հայկական մեդիադաշտն ու հատկապես ֆեյսբուքը: Այնպիսի տպավորություն է, որ թալիբների դարդ ու ցավը մեզ են տվել:

Մեր իշխանավորներն ու ընդդիմադիրներն այսօր առանձնապես ակտիվ չեն, մտքեր չեն հայտնում, երևի նույնպես ուշադիր հետևում են, թե ինչպես են աֆղանները փախչում հետապնդող թալիբներից: 

Բայց Աֆղանստանի նախագահը առաջինը չէ, որ նման բան է անում: Մենք էլ ենք ժամանակին իշխանություն ունեցել, որը երկիրը փլուզելուց ու վարի տալուց հետո փախել է: Փողերը վերցրել է ու հայդա՜... դեպի ապահով վայրեր: Թարսի պես հետո հետ եկան: Ու էլի վարի տվին: Իրենք ու իրենց նմանները: Հետո էլի կփախչեն: Դա հին, ազգային-ազատագրական ավանդույթ է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1502 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ