...

Պետք էր ջարդուփշուր անել վրանը, ձեռքերը ոլորել

Պետք էր ջարդուփշուր անել վրանը, ձեռքերը ոլորել

Սերժ Սարգսյանն այցելել է Հանրապետության հրապարակում տեղադրված վրան, որտեղ հերթապահել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Սերժ Ազատիչը շուրջ մեկ ժամ գտնվել է վրանում:

«ՉԻ». Այս տեմպերով, մի գեղեցիկ օր Սերժ Սարգսյանը նաև հացադուլ կանի, իսկ եթե տեսնի, որ իր պահանջները չեն կատարում, կարող է և հրապարակային ինքնահրկիզվել:

Իշխանությունը իշխանություն չէ: Պետք է հենց այդ պահին ԱԱԾ-ն սև դիմակներով ներխուժեր միակ վրանը, ջարդուփշուր աներ, ոլորեր Ազատիչի ձեռքերը և տաներ Ծաղկաձոր: Էն Աշոտյանին ու Շարմազանովին էլ մի 2-3 տարով կալանավորեր՝ իբր իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հարվածելու համար:

Գուցե ճանապարհին Ազատիչը հիշեր, թե ինչպես էր ժամանակին պայքարում քաղաքական հակառակորդների դեմ և զղջար, որ այդքան փոքրոգի էր 13 տարի առաջ՝ այս օրերին:

Հ.Գ. Փաշինյանը ճիշտ կանի՝ կոչով դիմի Ծառուկյանին ու Մարուքյանին, որպեսզի նրանք իրենց հերթին հորդորեն ներկայիս գործընկերոջը հետ գա փողոցից և վերադառնա կառուցողական դաշտ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1600 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ