...

Փետրվարի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը ու անհրաժեշտություն կառաջանա մասնակցել կոլեկտիվ միջոցառումներին ու ընկերների հետ շփումներին: 10-13-ին՝ անսպասելի, գաղտնի հանդիպումներ, պարտադրված այցեր՝ կապված ուրիշներին օգնելու, աջակցելու հետ: Տարօրինակ տեղեկատվություն կստանաք: Հակված կլինեք սավառնել ամպերում: Անիրական ծրագրեր կկառուցեք:

14-16-ին նոր գաղափարներ ու գործունեության նոր ոլորտներ կփնտրեք: Աջակցություն կստանաք կարևոր մարդկանցից կամ ընկերներից: Հաջող կընթանան արտասահմանի հետ կապված գործերը:

Ցուլ

Ծրագրերի իրագործման ու դիրքերն ամրապնդելու համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կլինի: 10-13-ին՝ շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Հետաքրքրություն կդրսևորեք նորությունների հանդեպ, հասարակական գործունեություն: Ընկերների հետ կապված՝ կարճատև ուղևորություններ: Խնդիրները լուծելու ուղիներ կգտնեք:

14-16-ին՝ ակտիվություն նպատակին հասնելու ճանապարհին: Ձեզ համար կարևոր փոփոխությունների հասնելու ձգտում կունենաք: Հաջողություններ համատեղ գործերում, բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում:

Երկվորյակ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 10-13-ին՝ շփումներ ու բանակցություններ՝ կապված մասնագիտական ու ֆինանսական գործերի հետ: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կարևոր որոշումներ ընդունելու ժամանակն է: Հետաքրքրություն՝ քաղաքականության նկատմամբ:

14-16-ին՝ համագործակցության ընդլայնում, նոր հեռանկարներ կհայտնվեն: Կբարելավվեն արտասահմանի ու արտասահմանցիների հետ կապված գործերը: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից:

Խեցգետին

Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով: 10-13-ին՝ հետաքրքրություն գիտելիքների ու տեղեկատվության, արտասահմանյան ամեն ինչի հանդեպ: Հաջող գործեր՝ կապված հեռավոր ուղևորությունների թղթաբանական ձևակերպման, իրավաբանական հարցերը լուծելու հետ:

14-16-ին՝ համառություն ու ջանասիրություն աշխատանքի մեջ, գործերում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Կամրապնդեք առողջությունը:

Առյուծ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կառաջանա ընկերներից: 10-13-ին՝ հաճախակի շփումներ՝ կապված համատեղ գործերի, ընդհանուր ֆինանսների հետ: Կարճատև գործնական ուղևորություններ: Բարդ իրավիճակներից ելք կգտնեք, կլուծեք խնդիրները:

14-16-ին՝ ակտիվություն շփման մեջ, հաճելի հանդիպումներ, լավ գործընկերներ կգտնեք: Կբարելավվեն սիրային հարաբերությունները: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Կույս

Սպասվում են աշխատանք ու հոգսեր: Ստիպված եք լինելու շատ աշխատել գործերն ավարտին հասցնելու համար: 10-13-ին՝ համագործակցության, գործընկերային հարաբերությունների ակտիվ փնտրտուք: Կարճատև ուղևորություններ՝ կապված համատեղ գործերի հետ: Կարևոր հանդիպումներ կկազմակերպեք: Սպասվում են հաջող բանակցություններ:

14-16-ին ակտիվություն կցուցաբերեք տնային գործերում կարգուկանոն հաստատելու մեջ: Հարմարավետություն կստեղծեք: Կաշխատեք ի նպաստ ընտանիքի: Կհետաքրքրվեք սեփական առողջությամբ, կամրապնդեք այն:

Կշեռք

Ուժերի վերելքի, դիրքերն ամրապնդելու, ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու շրջան է: 10-13-ին՝ կազմակերպվածություն, հստակություն մտքերն արտահայտելիս: Գործերում ու հարաբերություններում կկարողանաք գլուխ հանել մանրուքներից: Շահի հանդեպ լավ հոտառություն: Կձգտեք ուսում ստանալ աշխատավայրում դիրքերը բարելավելու նպատակով:

14-16-ին՝ հաճելի հանդիպումներ, լավ նորություններ, պիտանի ուղևորություններ: Ճանապարհին հնարավոր են սիրային ծանոթություններ: Կմեծանա ուրիշներին համոզելու ունակությունը:

Կարիճ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Հետաքրքրություն կառաջանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 10-13-ին՝ ուրախություն սիրելիի հետ շփումներից, ինտելեկտուալ զրույցներից ու ուղևորություններից: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ սիրային հնարավորություններ կստեղծվեն: Գործերի, բիզնեսի հաջող ծրագրում:

14-16-ին ակտիվ կվարեք ֆինանսական գործերն ու բիզնեսը: Կբարելավվի ընտանեկան բյուջեն: Կարևոր գնումներ տան համար:

Աղեղնավոր

Սպասվում են հանդիպումներ ու զրույցներ: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 10-13-ին՝ ակտիվ հարաբերություններ ընտանիքի անդամների հետ: Բազում զրույցներ՝ կապված տնային գործերի հետ: Կփնտրեք ընտանեկան խնդիրները լուծելու ձևը: Կարճատև ուղևորություններ կենցաղային գործերով: Գործնական հանդիպումներ հարազատների ու գործընկերների հետ:

14-16-ին՝ կապերի, անհրաժեշտ տեղեկատվության փնտրտուք: Հաջող ուղևորություններ: Համատեղ գործեր հարազատների հետ:

Այծեղջյուր

Կձգտեք դեպի նյութական շահը: Նյութական վիճակը բարելավելու ձգտում կունենաք: 10-13-ին՝ մեծ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն: Հետաքրքրություն կցուցաբերեք կրթության հանդեպ, կփնտրեք ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը: Համատեղ գործեր հարազատների հետ: Արագ կռահողականություն: Կարևոր լուծումներ կգտնեք:

14-16-ին՝ ակտիվություն, հաջողություն ֆինանսական գործերում ու առևտրի մեջ: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Սպասվում է զբաղվածություն անձնական գործերով ու խնդիրներով: Կամրապնդեք ձեր դիրքերը գործունեության մի շարք ոլորտներում ու կծրագրեք ձեր զարգացումը: 10-13-ին՝ զբաղվածություն ֆինանսական գործերով, կրթություն կստանաք աշխատավարձը բարձրացնելու նպատակով: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Հաջող գործնական ուղևորություններ:

14-16-ին՝ շփվող կլինեք, կաճի ինքնավստահությունը: Հաջողություններ հասարակական գործերում: Ինքներդ ձեզ ցույց տալու, առաջնորդի դերը ստանձնելու հնարավորություն կլինի:

Ձկներ

Իրավիճակի հանդեպ ցածր վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 10-13-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, ակտիվ ինքնարտահայտում ու գաղափարների փոխանցում: Ամեն ինչին արագ կարձագանքեք, արագ կռահողականություն: Մրցակցության ոգի ինտելեկտուալ բնագավառներում: Հաճախակի շփումներ հարազատների հետ:

14-16-ին նվազագույն ջանքերի գնով կլուծվեն կարևոր գործերը, շատ բան ինքն իրեն կստացվի: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3876 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ