...

Փետրվարի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 13-16-ին գործերին լուրջ վերաբերմունքը, ընկերների հետ համատեղ գործերը կօգնեն նոր երկարաժամկետ նախագծեր նախանշել:

17-19-ին պիտանի տեղեկատվություն կամ շահավետ առաջարկներ կստանաք, որոնք թույլ կտան ընդլայնել ձեր հնարավորությունները: Աջակցություն կստանաք ընկերներից կամ կազմակերպություններից:

Ցուլ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղղությունների փնտրտուքի շրջանը: 13-16-ին անձնական պատասխանատվության, աշխատասիրության, կարգապահության աճը կօգնեն առաջ մղել կամ կայունացնել գործերը: Կարող եք նպատակին տանող ճիշտ քայլեր անել:

17-19-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ: Հաջող պատահարը կօգնի հասնել նպատակին: Ձեր նպատակներին հասնելու համար գործողությունների հստակ հաշվարկ կանեք:

Երկվորյակ

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 13-16-ին անձնական ակտիվությունը, պատասխանատվությունն ու սկզբունքայնությունը կաճի: Կարող են իրագործվել գործերի ընդլայնման կամ արտասահմանի գործերի հետ կապված հին երկարաժամկետ ծրագրերը:

17-19-ին լավ նորություններ ու առաջարկներ կստանաք: Ազդեցիկ ընկերներ կգտնեք: Կազմակերպություններից աջակցություն կստանաք: Հասարակական գործերում հաջողություն կունենաք:

Խեցգետին

Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 13-16-ին գործերին լուրջ ու պատասխանատու մոտեցումը կօգնի ճիշտ ընտրություն կատարել, փոփոխությունների ճիշտ քայլեր նախանշել: Համատեղ գործերում ու բիզնեսում իրավիճակը կկայունանա:

17-19-ին ազդեցիկ անձանց շրջանում պիտանի կապեր ու ծանոթություններ կհաստատեք: Ձեր հեղինակությունը կաճի: Մասնագիտական գործերում առաջընթաց կունենաք:

Առյուծ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 13-16-ին գործերն ու գործնական հարաբերությունները կբարելավվեն: Խնդիրների լուծման ուղիներ կգտնեք: Փորձառու խորհրդատու կամ գործընկերներ կգտնեք:

17-19-ին լավ բանակցություններ ու հանդիպումներ են սպասվում, որոնք կազմակերպված կլինեն ազդեցիկ, հեղինակավոր մարդկանց կողմից կամ էլ այդպիսի մարդկանց մասնակցությամբ կընթանան:

Կույս

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 13-16-ին պատասխանատվությունն ու կազմակերպվածությունը կօգնեն առաջ մղել գործերը: Բայց օրգանիզմը չթուլացնելու համար պետք չէ գերհոգնել: Աշխատանքի հետ կապված հանդիպումներ կունենաք կարևոր մարդկանց հետ:

17-19-ին աշխատանքի մեջ կարգուկանոն ու առաջընթաց է սպասվում: Լավ օրեր են ճիշտ ախտորոշում ստանալու և բուժվելու համար: Համատեղ բիզնեսում հաջողություններ կունենաք:

Կշեռք

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր կլինեն տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 13-16-ին գործերին լուրջ կվերաբերվեք ու զգույշ կլինեք: Պարտականություններն ու հոգսերը կարող են խանգարել անձնական հետաքրքրություններին և ռոմանտիկ հարաբերություններին:

17-19-ին սիրելի մարդկանց հետ հաջող հանդիպումներ կունենաք: Ռոմանտիկ հարաբերություններում առաջընթաց կլինի: Կարևոր մարդիկ կաջակցեն ձեր գաղափարները:

Կարիճ

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն քչանալ, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 13-16-ին տանը գործեր ու հոգսեր շատ կլինեն, իսկ ձեր աշխատունակությունը մեծ չի լինի: Գործերը հաջողությամբ ավարտելու համար դիմացկունության ու համբերատարության կարիք կլինի:

17-19-ին տանը լավ նորություններ ու զրույցներ են սպասվում: Ընտանեկան բարեկեցության աճ: Կհանդիպեք հեռվից եկած հարազատների հետ:

Աղեղնավոր

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 13-16-ին հաջող գործնական հանդիպումներ և ուղևորություններ են սպասվում, կծանոթանաք փորձառու մարդկանց կամ պաշտոնյաների հետ: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

17-19-ին՝ լավատեսական մտածողություն, հետաքրքրություն փիլիսոփայության ու բարձրագույն կրթության հանդեպ: Առաջընթաց կլինի ռոմանտիկ հարաբերություններում: Հաջող կարճատև ուղևորություններ են սպասվում:

Այծեղջյուր

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի շփման, տեղեկատվական դաշտի հանդեպ հետաքրքրությամբ: 13-16-ին ուժերն ու գումարը խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Ֆինանսական վիճակը կայունացնելու հնարավորություն կլինի: Բանակցություններ կվարեք պաշտոնյաների, ղեկավարության հետ: Գումար կներդնեք երկարաժամկետ գործերի մեջ:

17-19-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Տան համար հաջող գնումներ կանեք: Ընտանեկան բարեկեցության աճ:

Ջրհոս

Վերջանում է Ջրհոսի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է նյութական վիճակով հետաքրքրությամբ: 13-16-ին՝ անձնական պատասխանատվության ու կազմակերպվածության աճ: Կազմակերպվածություն ու առաջխաղացում աշխատանքի մեջ: Կարևոր խնդիրների և բարդ հարցերի լուծման շրջան է:

17-19-ին հնարամիտ կլինեք, հաջող մտավոր գործունեություն կծավալեք: Լավ ժամանակ է հեռու և մոտ ուղևորությունների համար: Հնարավոր է աջակցություն հարազատների ու կոլեգաների կողմից:

Ձկներ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և փետրվարի 19-ից սկսվում է Ձկների ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 13-16-ին հոգ կտանեք ուրիշների մասին, անսպասելի գործերը կարող են շեղել անձնական հետաքրքրություններից ու գործերից: Գործերից հեռանալու, առանձնանալու ձգտում կունենաք:

17-19-ին ուժեղ ինտուիցիա և շահի հանդեպ լավ հոտառություն կդրսևորեք: Ֆինանսական գործերում հաջողակ կլինեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ