Խոյ
Վերջանում է նորությունների և փոփոխությունների շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 15-16-ին կշարունակվեն անցյալ շաբաթվա իրավիճակները: Մտավոր հնարավորությունների աճ և լավ նորություններ: Ընկերների կամ հասարակական աշխատանքի շնորհիվ նոր հնարավորություններ կբացվեն: Հնարավոր է՝ կազմակերպության մեջ ընդգրկվեք:
17-21-ին ընկերների, կոլեկտիվի և կազմակերպությունների հետ հարաբերություններում հնարավոր է առաջանան ֆինանսների հետ կապված խնդիրներ: Վեճեր գումարի պատճառով: Իմպուլսիվ ծախսեր:
Ցուլ
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 15-16-ին մասնագիտական գործերում առաջընթացը և նպատակին հասնելուն ուղղված քայլերը կշարունակվեն: Հաջող բանակցություններ կվարեք ղեկավարության հետ:
17-21-ին մեծ ակտիվությունն ու ագրեսիվությունը կարող են արգելակել ծրագրերը ֆինանսական ու մասնագիտական գործերում: Խնդիրներ կծագեն կարևոր անձանց հետ հարաբերություններում: Հնարավոր է էսթետիկ ճաշակի պակաս նկատվի: Բարձր հուզականություն:
Երկվորյակ
Վերջանում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 15-16-ին շարունակություն կստանան անցած շաբաթվա հնարավորությունները: Առաջընթաց աշխատանքի մեջ, հաջող ուղևորություններ կամ էլ հաջողությամբ կձևակերպեք դրանց հետ կապված փաստաթղթերը: Արտերկրից լավ լուրեր կստանաք:
17-21-ին՝ տրամադրության անսպասելի փոփոխություն, անկայունություն հարաբերություններում, կասկածամտություն: Շտապողականությունը կարող է խանգարել ազդեցիկ անձանց հետ հարաբերություններին, արտերկրի հետ կապված գործերին:
Խեցգետին
Վերջանում է բարդ ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 15-16-ին կշարունակվեն հաջողակ լինելու պահերը: Հին խնդիրների անսպասելի և բարեհաջող լուծում: Համատեղ գործերում և համատեղ բիզնեսում հաջողություններ կունենաք:
17-21-ին՝ անկայունություն հարաբերություններում, խանդի պահեր: Շտապողականությունը կարող է խանգարել համատեղ ֆինանսական գործերում և բիզնեսում: Հնարավոր են հարկերի հետ կապված խնդիրներ և վեճեր ընկերների հետ:
Առյուծ
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 15-16-ին գործնական և սիրային հարաբերություններում կրկին մեծ հնարավորություններ ու հեռանկարներ կլինեն: Հաջող համաձայնագրեր կկնքեք: Ուղևորություններ համագործակցության հարցերով:
17-21-ին ցանկություններին ու նպատակին հասնելու հարցում ավելորդ ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել հարաբերություններում: Վատ ժամանակ է պայմանագրերի ու համաձայնագրերի, գործնական ու ռոմանտիկ կապերի համար:
Կույս
Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 15-16-ին կշարունակվեն գործնական հնարավորությունները՝ կապված գործերի հաջող ծրագրման, հստակության, գիտելիքների ճիշտ կիրառման հետ:
17-21-ին՝ խնդիրներ գործնական հարաբերություններում, աշխատավայրի հարաբերություններում: Վեճեր, կպաշտպանեք ձեր սկզբունքները: Անհրաժեշտ օգնության և աջակցության բացակայություն: Էսթետիկ ճաշակի պակաս:
Կշեռք
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր առաջ կգան տանը, կծանրաբեռնվեք գործերով: 15-16-ին կշարունակվի գործերի հաջող ծրագրումը: Լավատեսությունն ու դրական մտածողությունը կօգնեն էներգիան մեծ հաջողությանը նպատակաուղղել:
17-21-ին՝ խնդիրներ հարաբերություններում: Խանդի պահեր: Ուրիշների զգացմունքների և տրամադրության հանդեպ ուշադրության պակասը կխանգարի սեփական նպատակներին և ցանկություններին հասնելուն:
Կարիճ
Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և կսկսվի ուժերի վերելքի հաջող շրջանը: 15-16-ին հնարավոր են կարևոր հանդիպումներ հարազատների հետ: Կնախապատրաստվեք տանը տեղի ունենալիք միջոցառումներին: Տանը կարգուկանոն կհաստատեք:
17-21-ին՝ խնդիրներ ընտանեկան հարաբերություններում, որոնք կարող են անդրադառնալ գործնական հարաբերությունների վրա: Սխալ ուղղորդված համակրանք: Ճաշակի, վարքի հետ կապված վեճեր: Խանդ՝ սիրելիի հետ հարաբերություններում:
Աղեղնավոր
Աստիճանաբար կանցնի անհագստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 15-16-ին կշարունակվեն նախկին օրերի իրավիճակները: Ներդաշնակ շփումների ու կարևոր հանդիպումների օրեր են: Հետաքրքիր տեղեկատվություն կստանաք, հեշտ կտրվի ուսումը:
17-21-ին՝ խնդիրներ գործնական հանդիպումների ժամանակ, կոլեգաների հետ հարաբերություններում: Կծանրաբեռնվեք գործերով ու հոգսերով, իսկ կողքից աջակցություն չի լինի: Վատ օրեր են ղեկավարության հետ շփվելու համար:
Այծեղջյուր
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 15-16-ին հնարավոր են բիզնեսի հետ կապված լավ բանակցություններ: Ապրանքների հաջող առաքում և ստացում, հաջող առևտուր արտերկրի հետ:
17-21-ին՝ խնդիրներ հարաբերություններում: Չհիմնավորված և իմպուլսիվ ծախսեր նորաձև իրերի վրա: Խանդի պահեր:
Ջրհոս
Վերջանում է Ջրհոսի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 15-16-ին կշարունակվեն անցած օրերի իրավիճակները: Դրական մտածողություն: Հստակ ծրագրման շնորհիվ գործերն առաջ մղելու և ընդլայնելու հնարավորություն:
17-21-ին՝ խնդիրներ հարաբերություններում, բարձր հուզականություն: Տանը տիրող իրավիճակի հետ կապված նյարդայնություն:
Ձկներ
Վերջանում է անորոշության և տարօրինակ իրադարձությունների շրջանը, և փետրվարի 18-ից՝ ժամը 17:00-ից, սկսվում է Ձկների ամիսը, որն ուժերի, գործերում նախաձեռնողականության աճ կբերի: 15-16-ին՝ անսպասելի հաջողություն գործերում: Հետաքրքիր նորություններ ու գիտելիքներ: Ուրիշների ծրագրերն ու մտադրությունները հեշտությամբ հասկանալու ունակություն:
17-21-ին՝ խնդիրներ հարաբերություններում, ուրիշների զգացմունքների և տրամադրության հանդեպ ուշադրության պակաս: Գործերից հեռանալու, առանձնանալու ձգտում: Անհաջող հանդիպումներ, բանակցություններ, ուղևորություններ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2021