Խոյ
Այս շաբաթ ավարտվում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 17-20-ին սպասվում են հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Գումար կստանաք: Կմասնակցեք ընկերների հետ համատեղ գործերին:
21-23-ին ինտուիցիայի ու սեփական շահի զգացման շնորհիվ կարող են լուծվել կարևոր գործերը:
Ցուլ
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, և սկսվում նոր գաղափարների ու զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 17-20-ին ինքնատիպ կլինեք, կձգտեք ազատության: Մեծ ինքնավստահություն, հետաքրքիր նորություններ ու առաջարկներ: Անձնական ծրագրերն ու նպատակները կյանքի կոչելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն:
21-23-ին՝ նոր գաղափարների ու գործունեության նոր ոլորտների փնտրտուք: Աջակցություն՝ կարևոր անձանցից կամ ընկերներից: Արտասահմանի հետ կապված գործերի հաջող ընթացք:
Երկվորյակ
Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի իրագործման ու հույսերի շրջանը: 17-20-ին՝ անսպասելի լավ փոփոխություններ համատեղ գործերում ու նախաձեռնություններում: Խնդիրները լուծելու հնարավորություն: Ընտանեկան բյուջեի բարելավում: Զգայունակություն, սուր ինտուիցիա: Անձնական խնդիրները լուծելու անսպասելի հնարավորություններ կլինեն:
21-23-ին՝ ակտիվություն նպատակին հասնելու ճանապարհին: Ձեզ համար շահավետ փոփոխությունների ձգտում: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում:
Խեցգետին
Այս շաբաթ վերջանում է բարդ ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորություններն ընդլայնելու շրջանը: 17-20-ին՝ հարաբերություններում ազատության ձգտում: Նոր գործեր սկսելիս մեծ ինքնավստահություն: Կմասնակցեք ընկերների, կազմակերպությունների հետ համատեղ գործերին:
21-23-ին՝ համագործակցության ընդլայնում, նոր գործընկերներ կհայտնվեն: Արտասահմանի հետ կապված գործերի բարելավում, աջակցություն՝ ազդեցիկ անձանցից:
Առյուծ
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 17-20-ին կառուցողական, դինամիկ գործողությունները հաջողություն կբերեն աշխատանքի մեջ, մասնագիտական գործերում: Անսպասելի հաջողություն պետհիմնարկների, ղեկավարության հետ կապված գործերում: Մեծ ինքնավստահություն:
21-23-ին աշխատանքի մեջ համառություն ու ինքնավստահություն կհայտնվի, կուզենաք գործերում ինչ-որ բան փոխել: Համատեղ գործերի լավ արդյունքներ:
Կույս
Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 17-20-ին՝ նոր հնարավորություններ սիրային հարաբերություններում: Երեխաների հետ կապված գործերի բարելավում: Առաջարկներ կստանաք արտերկրից: Աջակցություն՝ կարևոր անձանցից: Գործողություններում ազատություն ձեռք կբերեք, վառ կդրսևորվեք կոլեկտիվում:
21-23-ին՝ ակտիվություն շփման մեջ, հաճելի հանդիպումներ, լավ գործընկերներ կգտնեք: Սիրային հարաբերությունների բարելավում: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների:
Կշեռք
Այս շաբաթ վերջանում է սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կծագեն տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 17-20-ին հաջող դիպվածը կօգնի լուծել տնային խնդիրները: Տանը մեծ փոփոխություններ կծրագրեք կամ նման ցանկություն կունենաք: Նորություններ բիզնեսում: Ընտանեկան բյուջեի բարելավում:
21-23-ին՝ ակտիվություն տնային գործերում կարգուկանոն հաստատելիս: Հարմարավետություն կստեղծեք, կաշխատեք ի նպաստ ընտանիքի:
Կարիճ
Կսկսեն քչանալ ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 17-20-ին՝ նոր գործընկերների ակտիվ փնտրտուք ու հանդիպումներ: Համագործակցության նոր առաջարկներ: Կմասնակցեք կոլեկտիվի գործերին: Անսպասելի հանդիպումներ ու բանակցություններ հարազատների հետ:
21-23-ին՝ լավ նորություններ, շահավետ ուղևորություններ, հաճելի հանդիպումներ: Ճանապարհին հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ: Կմեծանա ուրիշներին համոզելու ունակությունը:
Աղեղնավոր
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, ու կսկսվի ընտանեկան խնդիրների նկատմամբ հատուկ ուշադրության շրջանը: 17-20-ին՝ ավարտված աշխատանքից գումար կստանաք, իսկ համագործակցությունից՝ շահույթ: Լավ հեռանկարներ՝ բիզնեսում: Փոփոխություններ աշխատանքի մեջ:
21-23-ին՝ հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերն ու բիզնեսը: Ընտանեկան բյուջեի բարելավում: Գնումներ կկատարեք տան համար:
Այծեղջյուր
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 17-20-ին՝ ինքնավստահություն: Ազատության ձգտում: Ակտիվ գործունեություն՝ ձեր օգտին: Անսպասելի փոփոխություններ ու հաճելի արկածներ սիրո մեջ: Անակնկալ ուրախություն:
21-23-ին՝ հեռանկարների, շահավետ կապերի, պիտանի տեղեկատվության փնտրտուք: Հաջող ուղևորություններ: Համատեղ գործեր հարազատների հետ:
Ջրհոս
Վերջանում է Ջրհոսի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 17-20-ին տանը անսպասելի փոփոխությունները կստիպեն շեղվել անձնական հետաքրքրություններից: Որոշ տնային խնդիրներ լուծում կստանան:
21-23-ին՝ ակտիվություն ու հաջողություն ֆինանսական գործերում, առևտրի մեջ: Շահի հանդեպ լավ հոտառություն:
Ձկներ
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և փետրվարի 19-ից սկսվում է Ձկների ամիսը, որն ուժերի ու անձնական նախաձեռնողականության աճ կբերի: 17-20-ին՝ ընկերների, ուղևորությունների հետ կապված անսպասելի նորություններ: Ծանոթություն՝ ինքնատիպ անձանց հետ: Բարեկամների հետ կապված հետաքրքիր իրադարձություններ: Հասարակական գործերում ակտիվ ինքնադրսևորվելու հնարավորություն:
21-23-ին՝ ինքնավստահություն, ակտիվ շփումներ: Հաջողություններ հասարակական գործերում: Ինքներդ ձեզ ցույց տալու, առաջատարի դերը ստանձնելու հնարավորություն կունենաք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020