...

Փետրվարի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 19-22-ին ուժերը ներդնելու նոր ուղղություններ կփնտրեք, կձգտեք հասարակական գործերին: Ընկերների շրջանում, կամ էլ հասարակական գործերին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

23-25-ին անսպասելի ծախսեր կանեք ընկերների, կոլեկտիվ միջոցառումների վրա:

Ցուլ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 19-22-ին՝ մեծ փառասիրություն, կկարողանաք ձեր օգտին տրամադրել կարևոր ու ձեզ համար պիտանի մարդկանց, որոնք կօգնեն բարելավել ձեր գործերի վիճակը:

23-25-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի կարգավորել կարևոր անձանց հետ հարաբերությունները: Անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու համար գումարի պակաս կլինի:

Երկվորյակ

Այս շաբաթվանից սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 19-22-ին նոր գաղափարների և ազդեցիկ մարդկանց աջակցության փնտրտուքը կարող է գործերի բարելավման հանգեցնել ու կբարձրացնի ձեր տրամադրությունը: Հնարավոր են կապեր արտասահմանցիների կամ դրսում ապրող հարազատների հետ:

23-25-ին հակված կլինեք ֆանտազիաների և անիրական ծրագրերի: Ձեզ համար կարևոր մարդկանց հետ փոխհասկացողության և աջակցության բացակայություն: Ծախսեր կանեք հեռավոր ուղևորությունների կամ արտասահմանցիների հետ կապված գործերի վրա:

Խեցգետին

Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 19-22-ին ակտիվ կլինեք ռոմանտիկ հարաբերություններում, զգայուն ու նեղացկոտ կլինեք: Հնարավոր են խանդի պահեր: Կհետաքրքրվեք համատեղ բիզնեսով, ընդհանուր ֆինանսներն օգտագործելով:

23-25-ին նորություններ ու առաջարկներ շատ կլինեն, սակայն դժվարությամբ ճիշտ ընտրություն կկատարեք սեփական կասկածամտության ու անվճռականության պատճառով:

Առյուծ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 19-22-ին՝ ակտիվություն ռոմանտիկ հարաբերություններում, ֆինանսական շահ համագործակցությունից: 

23-25-ին մեծ ծրագրերն ու նախագծերը կարող են չիրագործվել վատ փոխհասկացողության, գործընկերոջ անհաջող վարքի պատճառով:

Կույս

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 19-22-ին ձեզ լավ ներկայացնելու, լավ տեսք ունենալու շնորհիվ գործերի վիճակը կարող է բարելավվել:

23-25-ին աշխատավայրում գումարը կուշացնեն, կամ էլ չարդարացված ֆինանսական հույսեր կունենաք: Անհաջողություններ արտասահմանում կոմերցիայից: Էսթետիկ ճաշակի անկում:

Կշեռք

Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 19-22-ին՝ ռոմանտիկ հնարավորությունների ընդլայնում: Կմասնակցեք մշակութային միջոցառումների: Սիրելիների հետ հանդիպումը կուրախացնի:

23-25-ին՝ կասկածամտություն: Չարդարացված հույսեր սիրելիների հետ հանդիպումից: Անհաջող ֆինանսական սպեկուլյացիաներ: Խաղերում հաջողակ չեք լինի:

Կարիճ

Ընտանեկան հոգսերն ու խնդիրներն աստիճանաբար կնվազեն, ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 19-22-ին՝ ակտիվ աշխատանք տանը: Տանը գործերի որոշակի բարելավում: Ուրախություն ընտանիքում: Տանը միջոցառումներ կկազմակերպեք:

23-25-ը վատ օրեր են համագործակցության, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Ձեր սեփական անհաջող վարքի պատճառով կարող են վատանալ կարևոր մարդկանց հետ հարաբերությունները:

Աղեղնավոր

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 19-22-ին՝ ուղևորություններ ֆինանսական գործերով ու բիզնեսի հարցերով: Ճանապարհին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Շահավետ կապեր կհաստատեք:

23-25-ին գործերի ու հոգսերի շատ լինելը կխանգարի հանդիպումներին: Անհաջող գործնական ուղևորություններ, ավելորդ ծախսեր ճանապարհին: Ոչ կոռեկտ զրույցները կխանգարեն գործերի առաջխաղացմանը:

Այծեղջյուր

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 19-22-ին ֆինանսական գործերը կբարելավվեն ձեր նախաձեռնող լինելու և շրջապատողների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ: Համագործակցության լավ արդյունքներ:

23-25-ին շքեղության հետևից ընկնելը, ֆինանսական հարցերում էքստրավագանտ լինելն ու անիրատեսական ֆանտազիաները վատ կանդրադառնան ֆինանսական վիճակի վրա:

Ջրհոս

Վերջանում է Ջրհոսի ամիսը, և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 19-22-ին՝ կամքի մեծ ուժ: Սեփական սկզբունքները պաշտպանելն ու գործողություններում վճռականությունը կարող են մի փոքր բարելավել գործերի վիճակը: 

23-25-ին դժգոհ կլինեք ընտանիքում զբաղեցրած դիրքից, դժգոհություններ կունենաք հարազատներից ու մտերիմներից: Ընտանիքի ֆինանսական դժվարությունները վատ կանդրադառնան ձեր սեփական նյութական վիճակի վրա:

Ձկներ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և փետրվարի 19-ից սկսվում է Ձկների ամիսը, որը ուժերի վերելք և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 19-22-ին ուժեղ հոտառությունն ու շրջապատողների կողմից բարյացակամ վերաբերմունքը կարող են բարձրացնել տրամադրությունն ու գործերի բարելավման հույս ներշնչել: Շահի հանդեպ լավ հոտառություն:

23-25-ին բարձր զգայունակությունը կխանգարի ճիշտ գնահատել փաստերը, կաղճատի ստացած ինֆորմացիան: Հարաբերություններում ինչ-որ անհասկանալի բան կհայտնվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   531 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ