...

Փետրվարի 28-ից մարտի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 28-ից մարտի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 28-3-ին՝ ֆինանսական գործերի բարելավում, հաջողություններ բիզնեսում: Սակայն հնարավոր է արգելակվեն անձնական նախաձեռնությունները: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված լուրջ պարտականություններ կհայտնվեն:

4-6-ին անսպասելի հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Երկար ու բարդ գործերի հաջող ավարտ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Խնդիրները լուծելիս ճիշտ ընտրության վրա կանգ կառնեք:

Ցուլ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին, ընկերների հետ շփմանը մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 28-3-ին՝ կազմակերպվածություն ու կարգապահություն: Կարևոր գործերի հետ կապված շփումներ ու որոշումներ: Աշխատավայրում լուրջ գործեր ու պարտականություններ կհայտնվեն: Կարևոր շփումներ ղեկավարության հետ: Անսպասելի հնարավորություններ, որոնք թույլ կտան իրագործել անձնական նպատակները:

4-6-ին լավ նորություններ ու առաջարկներ կստանաք: Հասարակական գործերի հաջող ընթացք, կոլեկտիվում առաջնորդի դերը կստանձնեք: Աջակցություն կստանաք ազդեցիկ ընկերներից:

Երկվորյակ

Ծրագրերի իրագործման և դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 28-3-ին հնարավոր է գործերում նոր հեռանկարներ բացվեն կամ իրագործվեն հին գաղափարները: Աջակցություն կստանաք իշխանություն ունեցող անձանցից: Արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերի հաջող ընթացք: Անձնական նպատակներն իրագործելու անսպասելի հնարավորություն կընձեռվի:

4-6-ին՝ հաջողություններ գործերում: Առաջխաղացում մասնագիտության և աշխատանքի մեջ: Կհասնեք ձեր նպատակին: Հաջողություններ իրավաբանական գործերում:

Խեցգետին

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 28-3-ին՝ համատեղ գործերի, համատեղ ֆինանսների հետ կապված ավելորդ անհանգստություն: Բարդ ու խճճված գործերից գլուխ հանելու հնարավորություն կլինի, ինչին կնպաստի իրադարձությունների և իրերի խորքը թափանցելու ձեր ունակությունը: Լավ նորություններն ու անսպասելի հաջողությունը կօգնեն իրագործել ծրագրերը:

4-6-ին՝ գործերի հաջող ընթացք: Հետաքրքրություն կցուցաբերեք կրթության հանդեպ: Հանդիպումներ ազդեցիկ անձանց հետ: Հաջող առևտուր արտերկրում: Հավանության կարժանանաք, հեղինակությունը կաճի:

Առյուծ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 28-3-ին՝ շփումներ ու կապեր կարևոր հարցերով: Կդիմեք ազդեցիկ անձանց: Հուսալի և փորձառու գործընկերներ կփնտրեք: Կարևոր համաձայնություններ ձեռք կբերեք: Ինտուիցիան կուժեղանա: Անսպասելի պատահարը կարող է իրավիճակը դեպի լավը փոխել:

4-6-ին՝ ինքնավստահություն: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Գումարը ճիշտ ու շահավետ տնօրինելու ունակություն: Հարկերի, վարկերի հետ կապված հաջող գործեր:

Կույս

Հատուկ ուշադրություն կցուցաբերեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ, մեծ կախվածություն կառաջանա ուրիշներից: 28-3-ին՝ կարգապահության և արդյունավետության աճ աշխատանքի մեջ: Մասնագիտական գործերի հետ կապված կարևոր որոշումներ կկայացնեք: Հետաքրքրություն կցուցաբերեք սննդակարգի ու առողջության հանդեպ: Գործերը բարելավելու անսպասելի հնարավորություններ կծագեն կամ անսպասելի օգնություն կստանաք:

4-6-ին՝ բարյացակամ վերաբերմունք ուրիշների հանդեպ և օգնելու ցանկություն, կամ էլ ինքներդ օգնություն կստանաք կարևոր անձանցից: Լավ առաջարկներ ու համագործակցություն: Իրավաբանական ու հասարակական գործերի հաջող ընթացք:

Կշեռք

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 28-3-ին՝ սառնություն, հաշվենկատություն, շահի փնտրտուք՝ հարաբերություններում: Ուրիշի ազդեցության տակ կընկնեք: Կմասնակցեք կարևոր, բայց անհետաքրքիր միջոցառումների: Ծրագրերն իրագործելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսում գործերի բարելավում է ակնկալվում: Լավ փոփոխություններ՝ աշխատավայրում:

4-6-ին՝ պրակտիկ գործերի հաջող ընթացք: Հաջողություններ կունենաք աշխատանքի մեջ: Կարժանանաք ղեկավարության բարյացակամ վերաբերմունքին: Առողջության ամրապնդում:

Կարիճ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 28-3-ին տանը հոգսեր շատ կլինեն, կանհանգստանաք այդ կապակցությամբ: Ծանրաբեռնվածության հետևանքով հնարավոր են առողջության հետ կապված խնդիրներ: Անսպասելի հանդիպումները կամ ընկերների, գործընկերների օգնությունը թույլ կտան իրագործել ծրագրերը: 

4-6-ին՝ լավատեսական տրամադրություն: Հասարակական ու ռոմանտիկ գործերի հաջող ընթացք: Մեծ հետաքրքրություն գիտելիքների ու կրթության հանդեպ: Հեղինակության աճ է սպասվում: Լավ առաջարկներ կստանաք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կխլեն հոգսերն ու հարազատների հետ գործերը: Ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրություն կառաջանա: 28-3-ին՝ հնարավոր են աշխատանքի հետ կապված շփումներ, ուղևորություններ ու համաձայնություններ: Հաջող գործնական ուղևորություններ: Պրակտիկ օգնություն կստանաք հարազատներից ու գործընկերներից: Տան, ընտանիքի հետ կապված գործերում անսպասելի հաջողություններ կլինեն:

4-6-ին՝ սպասվում են ուրախություն ընտանիքում, հաջող գործեր՝ տանը: Լավ միջոցառումներ: Հարազատների շրջանում անձնական հեղինակության աճ կամ աջակցություն ազդեցիկ հարազատից:

Այծեղջյուր

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Մեծ հետաքրքրասիրություն, հետաքրքրություն տեղեկատվության հանդեպ: 28-3-ին՝ ֆինանսական գործերի հետ կապված լուրջ հանդիպումներ ու շփումներ: Բիզնեսում, գործնական հարաբերություններում հուսալիության ու կայունության ձգտում: Շահավետ գործարքներ: Անսպասելի հանդիպումները կամ նոր ծանոթությունները կօգնեն դեպի լավը փոխել գործերի ընթացքը: Հաջող ուղևորություններ:

4-6-ին լավ նորություններ ու պիտանի տեղեկատվություն կստանաք: Հաջողություններ ուսման մեջ: Բարյացակամ վերաբերմունք ու աջակցություն կստանաք հարազատներից:

Ջրհոս

Նյութական շահի, ֆինանսական վիճակը բարելավելու ձգտում: 28-3-ին՝ գործերում կարգապահության, կազմակերպվածության աճ: Պրակտիկ մտածողություն, գործերի հաջող ծրագրում: Անձնական նպատակների ու հետաքրքրությունների իրագործումը մեծ պատասխանատվություն կպահանջի: Փող աշխատելու անսպասելի հնարավորություն կլինի: Համատեղ գործեր կձեռնարկեք հարազատների հետ:

4-6-ին՝ հաջող ֆինանսական գործեր: Նոր հնարավորություններ ու ընդլայնում բիզնեսում: Հաջող առևտուր արտերկրում: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 28-3-ին՝ հնարավոր է անհանգստություն, ոչ պրակտիկ մտածողություն: Ցածր աշխատունակություն կցուցաբերեք, կխուսափեք պարտականությունները կատարելուց: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին: Անսպասելի գաղափարներ կհայտնվեն, պիտանի հանդիպումներ ու բանակցություններ տեղի կունենան:

4-6-ին՝ լավատեսություն և ինքնավստահություն: Առաջ կտանեք անձնական ծրագրերն ու նախաձեռնությունները: Ուզածին հասնելու և աջակցություն ստանալու հնարավորություն կընձեռնվի: Լավ առաջարկներ կստանաք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1507 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ