...

Փետրվարի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 3-4-ին՝ լավ նորություններ, հանդիպումներ և ուղևորություններ: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ: Կկարգավորեք հարաբերությունները կազմակերպությունների հետ:

5-9-ին գաղտնի գործելու կամ էներգիան զուր չվատնելու անհրաժեշտություն, կամ էլ ցանկություն կառաջանա: Աշխատունակությունը կախված կլինի ընտանիքում զբաղեցրած հուսալի դիրքից: Հնարավոր է ստիպված լինեք տան վերանորոգման հետ կապված նախապատրաստական աշխատանքներ կատարել: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին:

Ցուլ

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 3-4-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսում, ֆինանսական գործերում: Լավ գնումներ կանեք:

5-9-ին՝ ակտիվ գործողություններ ու աշխատանք ապագայի համար: Պիտանի կապերի ամրապնդում, հնարավոր է՝ հարազատների շրջանում: Տեղեկատվության փնտրտուք ու կարճատև ուղևորություններ: Պրակտիկ արդյունքների հասնելուն կօգնի ընկերների կամ կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Երկվորյակ

Ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 3-4-ին բարձր տրամադրություն կունենաք, աջակցություն կստանաք, ազդեցիկ մարդկանց հավանությանը կարժանանաք: Արտերկրից լավ լուրեր կստանաք, արտասահմանի հետ կապված գործերը կբարելավվեն:

5-9-ին մեծ ամբիցիաներն ու մասնագիտական փառասիրությունը կօգնեն բարելավել նյութական վիճակը, շահավետ առաջարկներ ստանալ: Հաջող գնումներ անելու, միաժամանակ խնայելու հնարավորություն կլինի: Պրակտիկ ու նախաձեռնող լինելը բիզնեսում հաջողության գրավականը կդառնան:

Խեցգետին

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 3-4-ին կռահող կլինեք, ինտուիցիան կուժեղանա: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

5-9-ին սեփական գործողությունները ճշգրիտ ու գրագետ կազմակերպելու և դրանով ձեզ համար լավ հեռանկարներ ապահովելու հնարավորություն կունենաք, այդ թվում՝ հասարակական գործերում ու քաղաքականության մեջ: Գաղափարների իրագործում: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ: Աջակցություն ու խոստումներ ազդեցիկ մարդկանցից:

Առյուծ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կհայտնվեք: 3-4-ին ազդեցիկ մարդկանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

5-9-ին՝ բարձր գործնական ակտիվություն: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Իրական հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Կույս

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 3-4-ին՝ լավատեսություն, ձեռքբերումներ աշխատավայրում, դիրքերի ամրապնդում:

5-9-ին՝ հատկապես ազդեցիկ ընկերների կամ կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը գործերում լավ հեռանկարներ կբացի, շահավետ, պրակտիկ արդյունքներ կտա: Շահեկան առաջարկներ կստանաք:

Կշեռք

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու շրջան է: 3-4-ը հաջող օրեր են: Հաջողություններ հասարակական գործերում, լավատեսություն, սիրելիները կուրախացնեն:

5-9-ին ճշգրիտ արված աշխատանքը պրակտիկ արդյունքներ կտա: Առաջխաղացում մասնագիտական գործերում, շահավետ աշխատանք կգտնեք: Աջակցություն ղեկավարությունից:

Կարիճ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 3-4-ին՝ տանը գործերի բարելավվում, լավ փոփոխություններ ընտանիքում:

5-9-ին՝ պիտանի ակտիվություն, սեփական հնարավորություններն ընդլայնելուն ուղղված կոնկրետ քայլեր: Սիրելիների հետ հարաբերությունների ամրապնդում, համատեղ ուղևորություններ կամ մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք:

Աղեղնավոր

Հանդիպումներ ու զրույցներ: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 3-4-ին՝ լավ համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Լավ ինֆորմացիա կստանաք:

5-9-ին ուժեղ ինտուիցիան կօգնի բարդ իրավիճակներում, ընտրության պահերին ճիշտ, կոնկրետ գործողություններ կատարել: Հատուկ ուշադրություն կդարձնեք ընտանիքի գործերին, կուզենաք ինչ-որ բան փոխել տանը կամ հարազատների հետ հարաբերություններում: Ընտանիքի բարօրությանը, բյուջեի ամրապնդմանն ուղղված աշխատանք կտանեք:

Այծեղջյուր

Կձգտեք նյութական շահի: Կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 3-4-ին՝ հաջողություններ պրակտիկ, ֆինանսական գործերում: Արդյունավետ աշխատանք:

5-9-ին՝ շահավետ ու հուսալի կապերի, գործընկերների փնտրտուք, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց շրջանում: Մասնագիտական գործերով կարևոր հանդիպումներ ու բանակցություններ աշխատավայրում: Համագործակցության գործերով կամ հարազատների խնդիրների հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 3-4-ին՝ լավատեսական տրամադրություն, հաջողություններ անձնական գործերում: Հաճելի հանդիպումներ սիրելիների հետ:

5-9-ին՝ գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ: Կատարված աշխատանքի դիմաց կվարձատրվեք: Բիզնեսում նախաձեռնող լինելը, գործերում կարգապահությունն ու ճշգրտությունը շահույթ կբերեն:

Ձկներ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 3-4-ին՝ ընտանիքում գործերի անսպասելի բարելավում, լավ լուրեր, հաճելի հանդիպումներ տանը:

5-9-ին անձնական ակտիվության աճը կօգնի սեփական զարգացման գործում, կամրապնդի հեղինակությունը: Կարևոր մարդկանց աջակցությամբ ծրագրերն իրագործելու հնարավորություն կլինի: Կկարողանաք պիտանի մարդկանց վրա լավ տպավորություն թողնել: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   235 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ