Խոյ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 5-7-ին անկայուն վիճակ բիզնեսում ու ֆինանսական գործերում: Հնարավոր է անսպասելի գումար ստանաք, նույնքան անսպասելի էլ ծախսեք կամ կորցնեք այն: Ֆինանսական գործերում չարժե մեծ փոփոխությունների ձգտել, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:
8-9-ին՝ ֆինանսական գործերի որոշակի բարելավում, որը կապված կլինի ազդեցիկ մարդկանց աջակցության կամ մասնագիտական գործերի հետ:
10-11-ին տան հետ կապված անսպասելի հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն կլինեք:
Ցուլ
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 5-7-ին՝ ամեն գնով ազատության ձգտում, սակայն առանց անձնական պատասխանատվության ազատության ձգտումը կարող է լուրջ դժվարությունների հանգեցնել ու արգելակել կարևոր բանի հասնելը: Սխալ արարքը կարող է խափանել երկար նախապատրաստված գործը:
8-9-ին գործերի որոշակի բարելավում հնարավոր է բարձր զգայունակության, ուժեղ ինտուիցիայի, արտասահմանցիների կամ կարևոր անձանց հետ լավ հանդիպումների շնորհիվ:
10-11-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Երկվորյակ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 5-7-ին՝ տրամադրության, հետաքրքրությունների ու ծրագրերի անսպասելի փոփոխություն: Չնախատեսված իրադարձությունները կարող են արգելակել գործերի հաջող ընթացքը: Հնարավոր է արտերկրի հետ կապված խնդիրներ առաջանան:
8-9-ին լավ կընթանան համատեղ բիզնեսի, վարկերի հետ կապված գործերը: Նյութական վիճակը բարելավելու նոր ծրագրեր կհայտնվեն:
10-11-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք:
Խեցգետին
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 5-7-ին ամեն գնով կձգտեք ազատության: Ձեր վարքը կարող է հակասական և ոչ հուսալի լինել: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը շահեկան չի լինի: Կոլեկտիվի ազդեցության տակ կընկնեք:
8-9-ին՝ անսովոր, հետաքրքիր հանդիպումներ: Գործընկերները լավ գաղափարներ կտան ու ծրագրեր կներկայացնեն: Կմասնակցեք կոլեկտիվ գործերին:
10-11-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:
Առյուծ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 5-7-ին՝ խնդիրներ համագործակցության մեջ, հարաբերություններում: Անսպասելի սխալ արարքը կարող է վնասել հարաբերություններին: Մեծ կախվածության մեջ կլինեք արտաքին պայմաններից ու շրջապատից:
8-9-ին՝ գործերի անսպասելի բարելավում, շահի հանդեպ լավ հոտառություն: Կարևոր մարդկանց հետ գործնական հարաբերություններ կհաստատեք:
10-11-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:
Կույս
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 5-7-ին անսպասելի իրադարձությունները կարող են արգելակել գործերի ընթացքը, խնդիրներ կստեղծեն աշխատավայրում: Անհաջող հեռավոր ուղևորություններ ու գործեր արտերկրում:
8-9-ին՝ լավատեսական տրամադրություն: Ոգեշնչվածություն: Հարաբերությունների անսովոր զարգացում: Կմասնակցեք մշակութային միջոցառումների:
10-11-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Կշեռք
Մեծ ուշադրություն կդարձնեք ինքներդ ձեզ, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 5-7-ին անձնական ծրագրերն ու հետաքրքրությունները մեծ կախվածության մեջ կլինեն անսպասելի պայմաններից, սոցիալական ու տնտեսական փոփոխություններից: Հնարավոր են անսպասելի ռոմանտիկ կապվածություններ, որոնք կարող են նույնքան անսպասելի ավարտ ունենալ:
8-9-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:
10-11-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին կարգավորել նրանց գործերը: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ:
Կարիճ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 5-7-ին անսպասելի իրադարձությունը կարող է արտացոլվել գործնական և ընտանեկան հարաբերությունների վրա: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը շահեկան չի լինի:
8-9-ին անսպասելի և անսովոր հանդիպումներ կամ ուղևորություններ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: Լավ գործընկերներ կգտնեք:
10-11-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:
Աղեղնավոր
Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: Մտավոր աշխատանք: 5-7-ին՝ անսպասելի և անհասկանալի իրադարձություններ աշխատավայրում: Տարօրինակ զրույցներ ու հակասական վարք գործընկերների կողմից: Կարևոր հանդիպումները կամ ուղևորությունները կարող են չկայանալ:
8-9-ին անսպասելի գումար կստանաք, կամ ֆինանսական գործերում հաջողություններ կունենաք: Հետաքրքիր գնումներ կանեք:
10-11-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում:
Այծեղջյուր
Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 5-7-ին՝ գումարի հետ կապված անսպասելի խնդիրներ, ծախսեր կանեք զվարճանքների վրա: Մոլախաղերը և սպեկուլյացիաները կարող են սնանկացնել:
8-9-ին լավ տրամադրություն կունենաք: Ոգեշնչվածություն: Հարաբերությունների անսովոր զարգացում: Ինքնատիպ վարք:
10-11-ին ակտիվորեն կշփվեք հարազատների և կոլեգաների հետ: Ուղևորություններ կենցաղային հարցերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Ջրհոս
Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և կարողությունները դրսևորելիս: 5-7-ին տանը անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնք կշեղեն անձնական գործերից ու հետաքրքրություններից: Ընտանիքում անձնական ազատության ցանկությունը կարող է հարազատների դժգոհությունը հարուցել:
8-9-ին՝ անսպասելի հաճելի հանդիպումներ հարազատների հետ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
10-11-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Ձկներ
Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անձնական գործերից շեղող հոգսեր կառաջանան: 5-7-ին անսպասելի ուղևորությունները կարող են անարդյունք լինել: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա: Զգույշ է պետք լինել ճանապարհին, քանի որ անուշադրության պահեր կարող են լինել:
8-9-ին՝ ուրախ տրամադրություն: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված հաջող գործունեություն: Անսովոր հանդիպումներ ու ռոմանտիկ հնարավորություններ:
10-11-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի: