...

Փետրվարի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 6-7-ին հարաբերություններում խնդիրներ կառաջանան, ուշադիր չեք լինի ուրիշների զգացմունքների և տրամադրության հանդեպ, կձգտեք մենակ մնալ: Անհաջող հանդիպումներ կամ ուղևորություններ են սպասվում:

8-10-ին անսպասելի իրադարձությունը ֆինանսական գործերի վիճակը դեպի լավը կփոխի: Շահի զգացում: Բիզնեսում կարող եք հեշտությամբ թաքցնել ձեր անձնական ծրագրերն ու դրանից շահ ունենալ: Պարտքերը հնարավոր է վերադարձնեն:

11-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ձեր ամուսնու կամ կնոջ գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

12-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Ցուլ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու և հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 6-7-ին ընկերների և կոլեկտիվի հետ հարաբերություններում ֆինանսական գործերի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Գումարի պատճառով վեճեր կլինեն: Իմպուլսիվ ծախսեր են սպասվում:

8-10-ին գործողություններում ազատության ցանկություն կունենաք և կուզենաք փոխել գործերի սովորական ընթացքը: Ձեզ վրա ուշադրություն հրավիրելու, համակրանք առաջացնելու ունակություն: Ընկերներից աջակցություն կստանաք:

11-ին ակտիվորեն կմասնակցեք ընտանեկան գործերին: Ձեր ցանկություններն իրականություն դարձնելու ձգտում կունենաք:

12-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսնուն կամ կնոջը: Հարազատների ու մտերիմների հետ սերտ շփումներ են սպասվում:

Երկվորյակ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 6-7-ին գերակտիվությունն ու ագրեսիվությունը կարող են արգելակել ֆինանսական ու մասնագիտական ծրագրերը: Խնդիրներ կունենաք կարևոր մարդկանց հետ հարաբերություններում: Շատ հուզական կլինեք:

8-10-ին հնարավոր է ծրագրերի կտրուկ փոփոխություն, հոտառությամբ ու ինտուիցիայով ուղղորդված գործողություններ կանեք: Կարևոր գործերում ու աշխատանքի մեջ կձգտեք փոփոխությունների: Ղեկավարությունն անսպասելի մի բան կանի, ինչը կօգնի որոշ խնդիրներ լուծել:

11-ին բարձր տրամադրություն կունենաք, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

12-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Տան համար գնումներ կանեք:

Խեցգետին

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակներին: 6-7-ին՝ տրամադրության անսպասելի փոփոխություն, անկայունություն հարաբերություններում, կասկածամտություն: Շտապողականությունը կարող է խանգարել կարևոր անձանց հետ հարաբերություններին, արտերկրի հետ գործերին:

8-10-ին՝ օգտակար նախաձեռնություններ ու անսպասելի գաղափարներ: Հաջող մասնակցություն կունենաք կոլեկտիվի, հասարակական գործերին: Անսպասելի իրավիճակները կամ արտասահմանցիներից, ազդեցիկ անձանցից առաջարկները ձեր առաջ լավ հեռանկարներ կբացեն:

11-ին շատ ակտիվ կլինեք տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Տանը կարևոր հանդիպումներ տեղի կունենան:

12-ին կմասնակցեք կարևոր ու հետաքրքիր միջոցառումների:

Առյուծ 

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 6-7-ին՝ անկայունություն հարաբերություններում, խանդի պահեր: Շտապողականությունը կարող է խանգարել համատեղ ֆինանսական գործերին ու բիզնեսին: Հնարավոր են հարկերի հետ կապված խնդիրներ: Վեճեր ընկերների հետ:

8-10-ին ֆինանսական ու մասնագիտական գործերում ինչ-որ բան հիմնովին փոխելու ցանկություն կառաջանա: Սակայն անհրաժեշտ է առավելագույնս ուշադիր ու զգույշ լինել ճիշտ ընտրություն կատարելու համար: Բիզնեսում աջակցություն կստանաք: Կբարելավվեք հարաբերությունները կարևոր անձանց հետ: Ճանապարհին ուշադիր եղեք:

11-ին ակտիվորեն կշփվեք հարազատների և կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

12-ին կհետաքրքրվեք ընտանիքի գործերով:

Կույս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 6-7-ին սեփական նպատակներին ու ցանկություններին հասնելու համար ավելորդ ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել հարաբերություններում: Անբարենպաստ ժամանակ է համաձայնությունների ու պայմանագրերի, գործնական ու ռոմանտիկ կապերի համար:

8-10-ին գործընկերային հարաբերությունները անկանխատեսելի կդառնան, ինչը կարող է նոր գաղափարներ ու ծրագրեր բերել: Ազդեցիկ անձանց կամ արտասահմանցիների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կլինի:

11-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:

12-ին կձգտեք մտավոր գործունեության, կաշխատեք ինֆորմացիայի հետ: Հանդիպումներ հարազատների հետ: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:

Կշեռք 

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 6-7-ին՝ խնդիրներ գործնական ու աշխատանքային հարաբերություններում: Վեճեր: Կպաշտպանեք ձեր սկզբունքները: Անհրաժեշտ օգնության ու աջակցության բացակայություն: Էսթետիկ ճաշակի պակաս:

8-10-ին՝ անսպասելի փոփոխություններ աշխատանքի մեջ, կամ էլ ինքներդ կուզենաք ինչ-որ բան փոխել նրանում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ գործերի ու բիզնեսի լավ արդյունքներ: Առողջության անսպասելի բարելավում: Շահավետ առաջարկներ:

11-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

12-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կարիճ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 6-7-ին՝ խնդիրներ ռոմանտիկ հարաբերություններում: Խանդի պահեր: Ուրիշների զգացմունքների և տրամադրության հանդեպ անուշադրությունը կխանգարի սեփական նպատակների ու ցանկությունների իրագործմանը:

8-10-ին գործողություններում ազատության ձգտումը, իշխանության ու առաջատար լինելու ցանկությունը գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում փոփոխությունների կհանգեցնի: Նոր գործընկերներ գտնելու հնարավորություն կունենաք: Ձեր մասին լավ տպավորություն ստեղծելու հնարավորություն կլինի: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

11-ին շատ զգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Տնային գործերից հեռանալու հնարավորություն կլինի:

12-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին ու խնդիրներին և դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալու հարցում:

Աղեղնավոր

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ ու ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադիր կլինեք հարազատների գործերին: 6-7-ին ընտանեկան հարաբերություններում խնդիրներ կլինեն, որոնք կարող են անդրադառնալ գործնական հարաբերությունների վրա: Վարվելաձևի ու ճաշակի հետ կապված վեճեր կլինեն: Խանդ:

8-10-ին տանը և գործերում կարգուկանոն հաստատելու, աշխատավայրում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն կառաջանա: Տան համար հաջող գնումներ կանեք: Հոգ կտանեք ձեր առողջության մասին: Որոշ ընտանեկան խնդիրներ կլուծվեն:

11-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերներն ու կհետաքրքրվեք նորություններով:

12-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Այծեղջյուր

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 6-7-ին գործնական հանդիպումների ժամանակ, կոլեգաների հետ շփումներում խնդիրներ կլինեն: Ծանրաբեռնված կլինեք գործերով ու հոգսերով, մտերիմների կողմից էլ անհրաժեշտ աջակցությունը չեք ստանա: Անհաջող օրեր են ղեկավարության հետ շփվելու համար:

8-10-ին՝ տարօրինակ հանդիպումներ, անսպասելի վարք հարազատների կողմից: Անսպասելի, բայց հաջող ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Համոզելու և համակրանք շահելու ունակությունը վառ կդրսևորվի: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք:

11-ին ակտիվ աշխատանք կկատարեք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում:

12-ին ազատության մեծ ձգտում կունենաք, հանդուրժող չեք լինի ճնշումների հանդեպ: Ձեզ հեռու կպահեք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ունակությունները դրսևորելիս: 6-7-ին խնդիրներ կլինեն ռոմանտիկ հարաբերություններում: Անհիմն ու իմպուլսիվ ծախսեր կանեք նորաձև իրերի վրա: Խանդի պահեր:

8-10-ը լավ ժամանակ է ֆինանսական գործերում ու բիզնեսում նախաձեռնող լինելու համար: Անսպասելի գումար կստանաք: Գումարի հետ կապված խնդիրները հեշտությամբ կլուծեք: Հաջողակ կլինեք: Պիտանի աջակցություն կստանաք հարազատներից:

11-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Կհանդիպեք արտերկրից եկած հարազատների հետ կամ հեռվից լուրեր կստանաք:

12-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

Ձկներ 

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կլինեն, որոնք կշեղեն անձնական գործերից: 6-7-ին խնդիրներ կլինեն հարաբերություններում, շատ հուզական կլինեք: Խանդի պահեր:

8-10-ին անսպասելի հանդիպումներն ու ծանոթությունները հետաքրքիր և օգտակար կլինեն: Անսպասելիորեն կլուծվեն հարազատների հետ խնդիրները: Ինքնատիպ վարքը կամ գաղափարները կարող են համակրանք առաջացնել: Սակայն հնարավոր է տրամադրությունը և ուժերի ներդրման ուղղությունը կտրուկ փոխվի:

11-ին անձնական արժանապատվության սուր զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել ընտանիքում, տանը կարևոր փոփոխություններ կնախապատրաստվեն: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով:

12-ին հաճելի ժամանակ կանցկացնեք ընտանիքի հետ: Հանդիպումներ կունենաք արտերկրից եկած հարազատների հետ: Կարևոր լուրեր կստանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   15012 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ