...

Փնտրվում է կուսակցություն

Փնտրվում է կուսակցություն

List.am-ում շատ ուշագրավ հայտարարություն է հայտնվել: Այն է.

Փնտրում եմ 1 ամսականից մինչև 130 տարեկան կուսակցություն ընտրություններին համատեղ մասնակցելու համար:

Կարճ՝ իմ մասին: 66 տարեկան եմ, առայժմ չդատված, կրել եմ նախորդ բոլոր ընտրությունները: Չեմ ծխում, չեմ խմում, ժամանակին բասկետբոլ էի խաղում: Արցախի հերոս եմ, բայց նաև Միշիկի ու Նիկոլի թեթև ձեռքով՝ հակահերոս:

Ծնվել եմ Կոբրայի համաստեղության տակ:

Տղաներս ինքնուրույն, կայացած գործարարներ են: Ինքս երբեք բիզնեսով չեմ զբաղվել, բայց ընտրությունների համար կարող եմ ծախսել մինչև 1 միլիարդ դոլար:

Մշտապես կողմ եմ եղել ավանդական սեռական հարաբերություններին: Հայտնի քիմիական կապը զուտ գործնական բնույթ է կրել: Ով խոպանում եղել է, կհասկանա:

Պահանջների մասին. Վազգեն Մանուկյան չառաջարկել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   857 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ